https://arm.sputniknews.ru/20251114/ats-i-hardzakman-hetevanqvov-nvovvorvosijski-navahangstum-nav-e-vnasvel-tuzhatsner-kan-95823709.html
ԱԹՍ-ի հարձակման հետևանքով Նովոռոսիյսկի նավահանգստում նավ է վնասվել. տուժածներ կան
ԱԹՍ-ի հարձակման հետևանքով Նովոռոսիյսկի նավահանգստում նավ է վնասվել. տուժածներ կան
Sputnik Արմենիա
Նովոռոսիյսկի քաղաքապետ Անդրեյ Կրավչենկոն ավելի վաղ հայտնել էր, որ գրոհը հետ է մղվել։ 14.11.2025, Sputnik Արմենիա
2025-11-14T10:00+0400
2025-11-14T10:00+0400
2025-11-14T10:22+0400
ռուսաստան
ուկրաինա
անօդաչու թռչող սարք (աթս)
նավ
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/15/63316554_0:160:3072:1888_1920x0_80_0_0_237d4ca214a6ca5679e76710fc0f446c.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի – Sputnik. ԱԹՍ-ների զանգվածային հարձակման հետևանքով Նովոռոսիյսկի նավահանգստում քաղաքացիական նավ է վնասվել, երեք մարդ է տուժել։ Տեղեկությունը հայտնում է Կրասնոդարի երկրամասի օպերատիվ շտաբը։Ավելի վաղ քաղաքապետ Անդրեյ Կրավչենկոն հայտնել էր, որ քաղաքի վրա ԱԹՍ-ների գրոհը հետ է մղվել։Ըստ Կրասնոդարի երկրամասի օպերատիվ շտաբի` հարձակման հետևանքով նավթաբազա է վնասվել, բնակելի շենքերի վրա ԱԹՍ-ի բեկորների ընկնելու հետևանքով մեկ մարդ վնասվածքներ է ստացել։Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/15/63316554_171:0:2902:2048_1920x0_80_0_0_e882ddb0f684536399246d3d5eef8fbe.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, ուկրաինա, անօդաչու թռչող սարք (աթս), նավ
ռուսաստան, ուկրաինա, անօդաչու թռչող սարք (աթս), նավ
ԱԹՍ-ի հարձակման հետևանքով Նովոռոսիյսկի նավահանգստում նավ է վնասվել. տուժածներ կան
10:00 14.11.2025 (Թարմացված է: 10:22 14.11.2025) Նովոռոսիյսկի քաղաքապետ Անդրեյ Կրավչենկոն ավելի վաղ հայտնել էր, որ գրոհը հետ է մղվել։
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի – Sputnik. ԱԹՍ-ների զանգվածային հարձակման հետևանքով Նովոռոսիյսկի նավահանգստում քաղաքացիական նավ է վնասվել, երեք մարդ է տուժել։ Տեղեկությունը հայտնում է Կրասնոդարի երկրամասի օպերատիվ շտաբը։
Ավելի վաղ քաղաքապետ Անդրեյ Կրավչենկոն հայտնել էր, որ քաղաքի վրա ԱԹՍ-ների գրոհը հետ է մղվել։
Ըստ Կրասնոդարի երկրամասի օպերատիվ շտաբի` հարձակման հետևանքով նավթաբազա է վնասվել, բնակելի շենքերի վրա ԱԹՍ-ի բեկորների ընկնելու հետևանքով մեկ մարդ վնասվածքներ է ստացել։
«Նովոռոսիյսկի վրա զանգվածային հարձակման հետևանքով ԱԹՍ-ի բեկորները վնասել են նավահանգստում գտնվող քաղաքացիական նավերից մեկը։ Նախնական տեղեկություններով՝ նավի անձնակազմից երեք մարդ է տուժել։ Նրանց հոսպիտալացրել են, ցուցաբերվում է անհրաժեշտ բուժօգնություն», - ասվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։