https://arm.sputniknews.ru/20251113/hjd-n-dimel-e-evrvopaci-gvortsichnerin-kvoch-anelvov-veragnahatel-pashinjani-aghvotqi-nakhatshashy-95800032.html
ՀՅԴ-ն դիմել է եվրոպացի գործիչներին՝ կոչ անելով վերագնահատել Փաշինյանի «աղոթքի նախաճաշը»
ՀՅԴ-ն դիմել է եվրոպացի գործիչներին՝ կոչ անելով վերագնահատել Փաշինյանի «աղոթքի նախաճաշը»
Sputnik Արմենիա
Հայաստանի հետ իսկական գործընկերությունը և համերաշխությունը պետք է հիմնված լինեն արդարության, ժողովրդավարության, հիմնարար ազատությունների, ներառյալ՝ խղճի... 13.11.2025, Sputnik Արմենիա
2025-11-13T15:58+0400
2025-11-13T15:58+0400
2025-11-13T15:58+0400
աղոթք
նախաճաշ
հայ յեղափոխական դաշնակցություն (հյդ)
մայր աթոռ սուրբ էջմիածին
հայ առաքելական եկեղեցի
եկեղեցի
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e9/08/07/92084066_0:11:1600:911_1920x0_80_0_0_637a63df6455683d7623903346c9ebb0.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախումբը խոր մտահոգություն և վրդովմունք է հայտնում Հայաստանում անցկացվելիք «աղոթքի նախաճաշի» կապակցությամբ։Ավելի վաղ հայտնի դարձավ, որ նոյեմբերի 14-ին եւ 15-ին Երևանում տեղի է ունենալու, այսպես կոչված, «Աղոթքի նախաճաշ»՝ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ։ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախումբը կոչ է անում բոլոր եվրոպացի հոգևոր և քաղաքական գործիչներին, որոնք հրավիրվել են Հայաստան «աղոթքի նախաճաշին», վերագնահատել իրենց մասնակցությունը՝ հաշվի առնելով վերոնշյալ լուրջ մտահոգությունները։ Շեշտում են՝ նման միջոցառումներին մասնակցությունը չպետք է ընկալվի որպես լուռ համաձայնություն կառավարության ներկայացրած դիրքորոշումներին կամ որպես անտարբերություն՝ Հայաստանում ժողովրդավարական չափանիշների և կրոնական ազատության շարունակական խախտումների նկատմամբ։Միաժամանակ, ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախումբը կոչ է անում եվրոպացիներին՝ եթե, այնուամենայնիվ, որոշել են մասնակցել, ապա.ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախումբը կրկին շեշտում է՝ ՀՀ–ի հետ իսկական գործընկերությունը և համերաշխությունը պետք է հիմնված լինեն արդարության, ժողովրդավարության, հիմնարար ազատությունների, ներառյալ՝ խղճի ազատության, ընդհանուր արժեքների վրա։Տեղեկացնենք, որ երկօրյա միջոցառման առաջին օրը Ազգային պատկերասրահում պանելային քննարկումներ են տեղի ունենալու տարբեր թեմաներով՝ բիզնես և էթիկա, Թրամփի ուղի, ընտանիք, հավատք և այլն։ Իսկ հաջորդ օրը «Արմենիա Մարիոթում» 10․00-13.00-ն կայանալու է բուն աղոթքի նախաճաշը, որից հետո մարդիկ գնալու են Մայր աթոռ Սուրբ Էջմիածին, Էջմիածնի թանգարան, երեկոյան էլ՝ Երիտասարդական թատրոն:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e9/08/07/92084066_0:0:1422:1066_1920x0_80_0_0_70ceaa9565267b6c338a40c785ebce2d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
աղոթք, նախաճաշ, հայ յեղափոխական դաշնակցություն (հյդ), մայր աթոռ սուրբ էջմիածին, հայ առաքելական եկեղեցի, եկեղեցի
աղոթք, նախաճաշ, հայ յեղափոխական դաշնակցություն (հյդ), մայր աթոռ սուրբ էջմիածին, հայ առաքելական եկեղեցի, եկեղեցի
ՀՅԴ-ն դիմել է եվրոպացի գործիչներին՝ կոչ անելով վերագնահատել Փաշինյանի «աղոթքի նախաճաշը»
Հայաստանի հետ իսկական գործընկերությունը և համերաշխությունը պետք է հիմնված լինեն արդարության, ժողովրդավարության, հիմնարար ազատությունների, ներառյալ՝ խղճի ազատության, ընդհանուր արժեքների վրա։
ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախումբը խոր մտահոգություն և վրդովմունք է հայտնում Հայաստանում անցկացվելիք «աղոթքի նախաճաշի» կապակցությամբ։
«ՀՀ գործող իշխանությունները կրոնական ավանդույթներն օգտագործում են քաղաքական նպատակներով։ Նման գործողությունները վտանգում են աղոթքի հավաքների իրական հոգևոր և հաշտեցնող իմաստը։ Նախաձեռնությունն ակնհայտորեն միտված է շեղելու ուշադրությունը կառավարության շարունակվող հակաժողովրդավարական գործողություններից և Հայ առաքելական եկեղեցու՝ որպես հայ ժողովրդի հոգևոր սյունի նկատմամբ վարվող համակարգված ճնշման քաղաքականությունից»,- նշված է հանձնախմբի տարածած հայտարարության մեջ։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ նոյեմբերի 14-ին եւ 15-ին Երևանում տեղի է ունենալու, այսպես կոչված, «Աղոթքի նախաճաշ»՝ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ։
ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախումբը կոչ է անում բոլոր եվրոպացի հոգևոր և քաղաքական գործիչներին, որոնք հրավիրվել են Հայաստան «աղոթքի նախաճաշին», վերագնահատել իրենց մասնակցությունը՝ հաշվի առնելով վերոնշյալ լուրջ մտահոգությունները։ Շեշտում են՝ նման միջոցառումներին մասնակցությունը չպետք է ընկալվի որպես լուռ համաձայնություն կառավարության ներկայացրած դիրքորոշումներին կամ որպես անտարբերություն՝ Հայաստանում ժողովրդավարական չափանիշների և կրոնական ազատության շարունակական խախտումների նկատմամբ։
Միաժամանակ, ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախումբը կոչ է անում եվրոպացիներին՝ եթե, այնուամենայնիվ, որոշել են մասնակցել, ապա.
բացահայտ վերահաստատեն իրենց նվիրվածությունը ժողովրդավարությանը, մարդու իրավունքներին և կրոնի ազատությանը,
հանրայնորեն դատապարտեն Հայ առաքելական եկեղեցու և նրա հոգևորականների նկատմամբ իրականացվող հետապնդումները և սպառնալիքները,
փորձեն հանդիպել կալանավորված և բանտարկված բարձրաստիճան հոգևորականների ու քաղաքական բանտարկյալների հետ՝ ներառյալ Սամվել Կարապետյանին՝ անձամբ տեղեկանալու նրանց պահման պայմանների և մեղադրանքների բնույթի մասին
այցելել Մայր աթոռ Սուրբ Էջմիածին և հանդիպեն Ամենայն հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի հետ՝ տեղեկանալու եկեղեցու տեսակետին՝ Հայաստանում կրոնական ազատության և եկեղեցի–պետություն հարաբերությունների ներկա վիճակի վերաբերյալ։
ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախումբը կրկին շեշտում է՝ ՀՀ–ի հետ իսկական գործընկերությունը և համերաշխությունը պետք է հիմնված լինեն արդարության, ժողովրդավարության, հիմնարար ազատությունների, ներառյալ՝ խղճի ազատության, ընդհանուր արժեքների վրա։
Տեղեկացնենք, որ երկօրյա միջոցառման առաջին օրը Ազգային պատկերասրահում պանելային քննարկումներ են տեղի ունենալու տարբեր թեմաներով՝ բիզնես և էթիկա, Թրամփի ուղի, ընտանիք, հավատք և այլն։ Իսկ հաջորդ օրը «Արմենիա Մարիոթում» 10․00-13.00-ն կայանալու է բուն աղոթքի նախաճաշը, որից հետո մարդիկ գնալու են Մայր աթոռ Սուրբ Էջմիածին, Էջմիածնի թանգարան, երեկոյան էլ՝ Երիտասարդական թատրոն: