https://arm.sputniknews.ru/20251113/zhvoghvovrdavarutjuny-qaghaqakan-lvolvoner-kardalu-gvortsiq-er-ashvotjany-ajsorva-depqeri-masin-95786434.html
Ժողովրդավարությունը քաղաքական լոլոներ կարդալու գործիք էր. Աշոտյանը` այսօրվա դեպքերի մասին
Ժողովրդավարությունը քաղաքական լոլոներ կարդալու գործիք էր. Աշոտյանը` այսօրվա դեպքերի մասին
Sputnik Արմենիա
Արմեն Աշոտյանի խոսքով` չի զարմանա, եթե Վազգեն Սաղաթելյանին ու Նարեկ Սամսոնյանին իշխանությունը ռուսական կայսրության գաղտնի երկրպագուներ ներկայացնի։ 13.11.2025, Sputnik Արմենիա
2025-11-13T13:26+0400
2025-11-13T13:26+0400
2025-11-13T13:33+0400
վազգեն սաղաթելյան
նարեկ սամսոնյան
«իմնեմնիմի» հաղորդաշար
տեսանյութեր
տեսանյութ
արմեն աշոտյան
ձերբակալություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/0d/95786262_0:0:1920:1080_1920x0_80_0_0_452bc14f8752a9cd08565c810df29f94.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի - Sputnik. Հայաստանում կատարվողը որևէ աղերս չունի ժողովրդավարության հետ։ Այսօր Երևանի քննչական վարչության դիմաց այս մասին ասաց Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը` անդրադառնալով իշխանության պնդումներին, թե Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը հայհոյանքի համար են պատժվում։ Աշոտյանի խոսքով` կատարվածն իշխանության կողմից ընդդիմադիրների դեմ քաղաքական հետապնդում է։Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր առավոտյան դիմակավորված ուժայինները ներխուժել էին «Իմնեմնիմի» հաղորդաշարի հեղինակներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի տներ և ձերբակալել էին նրանց։ Դրանից հետո «Անտիֆեյքի» գրասենյակում խուզարկություններ են արվել, առգրավվել է ողջ տեխնիկան։ Սամսոնյանի և Սաղաթելյանի հարցաքննությունն արդեն ավարտվել է, նրանց կալանավորելու միջնորդություն է ներկայացվել։Նա զարմացած չէ նաև «Անտիֆեյքի» գրասենյակից տեխնիկան առգրավելու փաստից։«Տեխնիկան տարել են` կանխելու «Անտիֆեյքի» գործունեությունը։ Այսինքն` ոչ միայն Վազգենի ու Նարեկի հաղորդումը, այլև մյուս պրոյեկտները։ Ամեն անգամ արթնանում ենք ու հասկանում, որ Նիկոլ Փաշինյանի ավտորիտարիզմը նոր թիրախներ է ընտրում»,– շարունակեց նա։ՀՀԿ փոխնախագահը վստահ է, որ երկրի ներսում կատարվածը Նիկոլ Փաշինյանն արտերկրում «վաճառելու է» որպես Կրեմլի կողմից կազմակերպված դավադրության կանխում։Լավ եմ արել. Ալեն Սիմոնյանը` «Իմնեմնիմիի» հաղորդավարներին դատի տալու մասին
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Հայաստանում կատարվողը որևէ աղերս չունի ժողովրդավարության հետ. Արմեն Աշոտյան
Sputnik Արմենիա
Հայաստանում կատարվողը որևէ աղերս չունի ժողովրդավարության հետ. Արմեն Աշոտյան
2025-11-13T13:26+0400
true
PT2M31S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/0d/95786262_62:0:1502:1080_1920x0_80_0_0_d7c66fb4ed9b909218f095f622b1a633.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վազգեն սաղաթելյան, նարեկ սամսոնյան, «իմնեմնիմի» հաղորդաշար, տեսանյութեր, տեսանյութ, արմեն աշոտյան, ձերբակալություն, видео
վազգեն սաղաթելյան, նարեկ սամսոնյան, «իմնեմնիմի» հաղորդաշար, տեսանյութեր, տեսանյութ, արմեն աշոտյան, ձերբակալություն, видео
Ժողովրդավարությունը քաղաքական լոլոներ կարդալու գործիք էր. Աշոտյանը` այսօրվա դեպքերի մասին
13:26 13.11.2025 (Թարմացված է: 13:33 13.11.2025) Արմեն Աշոտյանի խոսքով` չի զարմանա, եթե Վազգեն Սաղաթելյանին ու Նարեկ Սամսոնյանին իշխանությունը ռուսական կայսրության գաղտնի երկրպագուներ ներկայացնի։
ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի - Sputnik. Հայաստանում կատարվողը որևէ աղերս չունի ժողովրդավարության հետ։ Այսօր Երևանի քննչական վարչության դիմաց այս մասին ասաց Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը` անդրադառնալով իշխանության պնդումներին, թե Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը հայհոյանքի համար են պատժվում։ Աշոտյանի խոսքով` կատարվածն իշխանության կողմից ընդդիմադիրների դեմ քաղաքական հետապնդում է։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր առավոտյան դիմակավորված ուժայինները
ներխուժել էին «Իմնեմնիմի» հաղորդաշարի հեղինակներ
Նարեկ Սամսոնյանի և
Վազգեն Սաղաթելյանի տներ և ձերբակալել էին նրանց։ Դրանից հետո «Անտիֆեյքի» գրասենյակում խուզարկություններ են արվել, առգրավվել է ողջ տեխնիկան։ Սամսոնյանի և Սաղաթելյանի հարցաքննությունն արդեն ավարտվել է, նրանց
կալանավորելու միջնորդություն է ներկայացվել։
«Ժողովրդավարությունը քաղաքական գործիք էր` արևմտաեվրոպական կառույցների համար Հայաստանի կամ որևէ այլ երկրի ներսում լոլոներ կարդալու։ Չզարմանաք, որ Նիկոլ Փաշինյանը Մարագոսին (ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոս– խմբ.) գնա ու ասի, որ պարզվել է` Վազգեն Սաղաթելյանն ու Նարեկ Սամսոնյանը Լենինի դամբարանից մի կտոր են պոկել և ռուսական կայսրության գաղտնի երկրպագուներից են, քաղաքական մոլոկաններ են»,– ասաց Աշոտյանը։
Նա զարմացած չէ նաև «Անտիֆեյքի» գրասենյակից տեխնիկան առգրավելու փաստից։
«Տեխնիկան տարել են` կանխելու «Անտիֆեյքի» գործունեությունը։ Այսինքն` ոչ միայն Վազգենի ու Նարեկի հաղորդումը, այլև մյուս պրոյեկտները։ Ամեն անգամ արթնանում ենք ու հասկանում, որ Նիկոլ Փաշինյանի ավտորիտարիզմը նոր թիրախներ է ընտրում»,– շարունակեց նա։
ՀՀԿ փոխնախագահը վստահ է, որ երկրի ներսում կատարվածը Նիկոլ Փաշինյանն արտերկրում «վաճառելու է» որպես Կրեմլի կողմից կազմակերպված դավադրության կանխում։