https://arm.sputniknews.ru/20251113/ukrainaji-dirqern-orecor-vatanum-en-peskvovy-banakcutjunneri-chegharkman-masin-95795688.html
Ուկրաինայի դիրքերն օրեցօր վատանում են. Պեսկովը՝ բանակցությունների չեղարկման մասին
Ուկրաինայի դիրքերն օրեցօր վատանում են. Պեսկովը՝ բանակցությունների չեղարկման մասին
Sputnik Արմենիա
Կրեմլը նշել է, որ ՌԴ–ի հետ բանակցությունները դադարեցնելու մասին Ուկրաինայի ԱԳՆ–ի հայտարարությունները դե ֆակտո պաշտոնական աստառ են տալիս երկխոսությունից Կիևի... 13.11.2025, Sputnik Արմենիա
2025-11-13T14:56+0400
2025-11-13T14:56+0400
2025-11-13T15:00+0400
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
դմիտրի պեսկով
ուկրաինա
բանակցություն
հատուկ ռազմական գործողություն
ռազմական հատուկ գործողություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/0d/95790020_0:234:3090:1973_1920x0_80_0_0_1c5ec4befc17561da4a616fe3767c9e4.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik. Ուկրաինան վաղ թե ուշ ստիպված կլինի բանակցել Ռուսաստանի հետ, բայց ավելի վատ դիրքերից։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Կիևի՝ Մոսկվայի հետ երկխոսությունից հրաժարվելու մասին հրապարակումները։Լուրջ դադար է. Պեսկովը` ուկրաինական կարգավորման շուրջ երկխոսության մասինՆա նշել է, որ նման հայտարարությունները դե ֆակտո պաշտոնական աստառ են տալիս իրավիճակին, երբ ուկրաինական կողմը որևէ կերպ չէր ցանկանում շարունակել շփումները»։Պեսկովը նշել է, որ Ուկրաինայի դիրքերն օրեցօր վատանում են։Հիշեցնենք` Ուկրաինայի ԱԳՆ–ի փոխնախարար Սերգեյ Կիսլիցայի (որը Ստամբուլում մասնակցել է բանակցություններին) հետ զրույցից հետո բրիտանական «The Times» թերթը գրել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների դադարեցման մասին։Մեկնաբանելով Կիսլիցայի հայտարարությունը` ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է, որ Կիևը խախտել է գերիների փոխանակման վերաբերյալ իր «վերջին խոստումները»՝ փոխանակելով պայմանավորված 1200 գերիներից նույնիսկ 30%-ից պակասը։Կիևի դիրքորոշումը վերացական է, զենքի մատակարարումը միայն կխորացնի հակամարտությունը. Պեսկով
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/0d/95790020_146:0:2877:2048_1920x0_80_0_0_4ca2e4c25709154250e24e27e100b31e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դմիտրի պեսկով, ուկրաինա, բանակցություն, հատուկ ռազմական գործողություն, ռազմական հատուկ գործողություն
դմիտրի պեսկով, ուկրաինա, բանակցություն, հատուկ ռազմական գործողություն, ռազմական հատուկ գործողություն
Ուկրաինայի դիրքերն օրեցօր վատանում են. Պեսկովը՝ բանակցությունների չեղարկման մասին
14:56 13.11.2025 (Թարմացված է: 15:00 13.11.2025) Կրեմլը նշել է, որ ՌԴ–ի հետ բանակցությունները դադարեցնելու մասին Ուկրաինայի ԱԳՆ–ի հայտարարությունները դե ֆակտո պաշտոնական աստառ են տալիս երկխոսությունից Կիևի հրաժարմանը։
ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik. Ուկրաինան վաղ թե ուշ ստիպված կլինի բանակցել Ռուսաստանի հետ, բայց ավելի վատ դիրքերից։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Կիևի՝ Մոսկվայի հետ երկխոսությունից հրաժարվելու մասին հրապարակումները։
Նա նշել է, որ նման հայտարարությունները դե ֆակտո պաշտոնական աստառ են տալիս իրավիճակին, երբ ուկրաինական կողմը որևէ կերպ չէր ցանկանում շարունակել շփումները»։
«Դա տխուր է։ Զրույցը շարունակելու հնարավորություն չունենալով՝ բնականաբար կշարունակենք հատուկ ռազմական գործողությունը՝ գերագույն գլխավոր հրամանատարի և նախագահի կողմից սահմանված նպատակներին հասնելու համար», – ասել է նա։
Պեսկովը նշել է, որ Ուկրաինայի դիրքերն օրեցօր վատանում են։
Հիշեցնենք` Ուկրաինայի ԱԳՆ–ի փոխնախարար Սերգեյ Կիսլիցայի (որը Ստամբուլում մասնակցել է բանակցություններին) հետ զրույցից հետո բրիտանական «The Times» թերթը գրել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների դադարեցման մասին։
Մեկնաբանելով Կիսլիցայի հայտարարությունը` ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է, որ Կիևը խախտել է գերիների փոխանակման վերաբերյալ իր «վերջին խոստումները»՝ փոխանակելով պայմանավորված 1200 գերիներից նույնիսկ 30%-ից պակասը։