https://arm.sputniknews.ru/20251113/turqian-usumnasirum-e-ajn-varkatsy-vor-vrastanum-kvortsanvats-inqnatiry-khvocel-en-zlm-95775758.html
Թուրքիան ուսումնասիրում է այն վարկածը, որ Վրաստանում կործանված ինքնաթիռը խոցել են. ԶԼՄ
Թուրքիան ուսումնասիրում է այն վարկածը, որ Վրաստանում կործանված ինքնաթիռը խոցել են. ԶԼՄ
Sputnik Արմենիա
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ նախաքննությունը կենտրոնացած է երկու հնարավոր վարկածների վրա։ 13.11.2025, Sputnik Արմենիա
2025-11-13T09:36+0400
2025-11-13T09:36+0400
2025-11-13T14:39+0400
ավիավթար
ինքնաթիռ
թուրքիա
վրաստանի հանրապետություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/0b/95711187_0:131:600:469_1920x0_80_0_0_a0a3d88e2de0b36c19779c7351bbd138.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի – Sputnik. Թուրքիայում փորձագետներն ուսումնասիրում են այն վարկածը, որի համաձայն` Վրաստանում կործանված ռազմական ինքնաթիռը կարող է խոցված լինել, հայտնել է կառավարամետ թուրքական «Hürriyet» թերթի կառավարական շրջանակների հետ սերտ կապեր ունեցող սյունակագիր Աբդուլքադիր Սելվին։Թուրքիայի պաշտպանության նախարարությունն ավելի վաղ հայտնել էր, որ նոյեմբերի 11–ին Վրաստանի տարածքում կործանվել է «Lockheed C-130 Hercules» ռազմատրանսպորտային ինքնաթիռը, որի հետևանքով 20 զինվորական է զոհվել։ Անկարան համակարգում է որոնողափրկարարական գործողությունները Թբիլիսիի հետ։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարչակազմը հայտարարել է, որ վթարի պատճառների հետաքննությունը կիրականացվի հատուկ մանրակրկտությամբ։Նա նաև նշել է, որ Կովկասը «անհանգիստ տարածաշրջան» է։ Ուստի ուսումնասիրվում են հնարավոր բոլոր տարբերակները։Հիշեցնենք` նոյեմբերի 11–ին Վրաստանի տարածքում` վրաց-ադրբեջանական սահմանից 5 կմ հեռավորության վրա, «C-130 Hercules» ռազմատրանսպորտային ինքնաթիռ է կործանվել։ Ինքնաթիռը վերադառնում էր Ադրբեջանից, որտեղ թուրք զինվորականները նոյեմբերի 9–ին մասնակցում էին Արցախի օկուպացմանը նվիրված շքերթին։Ինքնաթիռում եղել է 20 մարդ` անձնակազմի 4 անդամ և Թուրքիայի ՌՕՈւ 16 սպաներ։ Բոլորը մահացել են։Վրաստանում կործանված ինքնաթիռում է եղել նաև Թուրքիայի ռազմաօդային ուժերի շտաբի պետը
թուրքիա
վրաստանի հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/0b/95711187_0:75:600:525_1920x0_80_0_0_6228458c9aafb60aa1ad54c1817cf139.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ավիավթար, ինքնաթիռ, թուրքիա, վրաստանի հանրապետություն
ավիավթար, ինքնաթիռ, թուրքիա, վրաստանի հանրապետություն
Թուրքիան ուսումնասիրում է այն վարկածը, որ Վրաստանում կործանված ինքնաթիռը խոցել են. ԶԼՄ
09:36 13.11.2025 (Թարմացված է: 14:39 13.11.2025) Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ նախաքննությունը կենտրոնացած է երկու հնարավոր վարկածների վրա։
ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի – Sputnik. Թուրքիայում փորձագետներն ուսումնասիրում են այն վարկածը, որի համաձայն` Վրաստանում կործանված ռազմական ինքնաթիռը կարող է խոցված լինել, հայտնել է կառավարամետ թուրքական «Hürriyet» թերթի կառավարական շրջանակների հետ սերտ կապեր ունեցող սյունակագիր Աբդուլքադիր Սելվին։
Թուրքիայի պաշտպանության նախարարությունն ավելի վաղ հայտնել էր, որ նոյեմբերի 11–ին Վրաստանի տարածքում կործանվել է «Lockheed C-130 Hercules» ռազմատրանսպորտային ինքնաթիռը, որի հետևանքով 20 զինվորական է զոհվել։ Անկարան համակարգում է որոնողափրկարարական գործողությունները Թբիլիսիի հետ։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարչակազմը հայտարարել է, որ վթարի պատճառների հետաքննությունը կիրականացվի հատուկ մանրակրկտությամբ։
«Մեր ինքնաթիռը կործանվե՞լ է, թե՞ խոցվել։ Այս հարցի շուրջ մանրակրկիտ հետաքննություն է ընթանում։ Ուսումնասիրվում է ինչպես ինքնաթիռի անկման հավանականությունը, այնպես էլ այն խոցելու», –այսօր գրել է Սելվին իր սյունակում։
Նա նաև նշել է, որ Կովկասը «անհանգիստ տարածաշրջան» է։ Ուստի ուսումնասիրվում են հնարավոր բոլոր տարբերակները։
Հիշեցնենք` նոյեմբերի 11–ին Վրաստանի տարածքում` վրաց-ադրբեջանական սահմանից 5 կմ հեռավորության վրա, «C-130 Hercules» ռազմատրանսպորտային
ինքնաթիռ է կործանվել։ Ինքնաթիռը վերադառնում էր Ադրբեջանից, որտեղ թուրք զինվորականները նոյեմբերի 9–ին մասնակցում էին Արցախի օկուպացմանը նվիրված շքերթին։
Ինքնաթիռում եղել է 20 մարդ` անձնակազմի 4 անդամ և Թուրքիայի ՌՕՈւ 16 սպաներ։ Բոլորը մահացել են։