00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Գոհար Վարդանյան
Նոր համակարգը կօգնի բացառել սննդային թունավորումների դեպքերը հանրային սննդի կետերում. Գոհար Վարդանյան
09:07
11 ր
Սոսե Չանդոյան
Հայաստանի Հանրապետությունում չկա օբյեկտիվություն կա ընտրովի արդարադատություն․ Սոսե Չանդոյան
09:18
11 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Պողոսյան
Տպավորություն է, որ ձևավորվել են վասալային հարաբերություններ. Արա Պողոսյան
09:05
5 ր
Հայկ Ֆարմանյան
Սա նշանակում է անուղղակի ֆինանսավորել Ադրբեջանին, ադրբեջանական բանակին. Հայկ Ֆարմանյան
09:12
7 ր
Քրիստինա Վարդանյան
Չի կարելի ասել, որ Ավինյանի պաշտոնավարման ընթացքում արվել է ավելին, քանի մինչ այդ․ Քրիստինա Վարդանյան
09:20
11 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նարեկ Սամսոնյանը ձերբակալվել է ԱԺ խոսնակի վիրավորանքին արձագանքելու համար. փաստաբան

© SputnikԱլեն Սիմոնյան
Ալեն Սիմոնյան - Sputnik Արմենիա, 1920, 13.11.2025
Բաժանորդագրվել
Նարեկ Սամսոնյանը 3 և 5 տարեկան երեխաներ ունի, որոնց ներկայությամբ առավոտյան ժամը 7-ին դիմակավորված անձինք մտել են իրենց տուն։
ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի - Sputnik. «Իմնեմնիմի» հաղորդաշարի համահեղինակներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանին դեմ քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի վիրավորանքին արձագանքելու համար։ Այս մասին ուղիղ եթերում հայտնեց փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
Հայտնել էինք, որ վաղ առավոտից դիմակավորված անձինք մտել են «Իմնեմնիմի» հաղորդաշարի համահեղինակներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի տներ, ապա ձերբակալել Սամսոնյանին։ Փաստաբանի խոսքով` հավանաբար նույն կերպ կվարվեն նաև Վազգեն Սաղաթելյանի հետ։
«Նարեկ Սամսոնյանենց տան դուռը երկար ժամանակ թակել եմ, չէին բացում, ինչը խախտում է։ Ի դեպ, տանը 3 և 5 տարեկան աղջիկ երեխաներ կան, ու առավոտյան ժամը 7-ին դիմակավորված մտել են տուն և սկսել խուզարկություն։ Դա տևեց մոտ 1,5 ժամ։ Հետո քննիչը դուրս եկավ, այնուհետև Նարեկին բավականին կոշտ ձևով, ձեռնաշղթաներով տարան։ Նշեմ՝ ձեռնաշղթան հագցնում են, երբ որևէ հիմք կա, բայց հիմք չկա, դա բացառապես վախեցնելու համար է։ Հոդվածն եմ հարցրել՝ խուլիգանությունն է ու առնչվում է նոյեմբերի 10-ին եթեր հեռարձակված «Իմնեմնիմիին»»,- ուղիղ եթերում ասաց Մելիքյանը։
Նա մի դրվագ նշեց, որ նոյեմբերի 7-ին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ տեղի ունեցած հարցազրույցից հետո, նոյեմբերի 9-ին Ալեն Սիմոնյանը Սամսոնյանին և Սաղաթելյանին անվանել է «շան տղերք»։
«Նոյեմբերի 10-ի իրենց եթերում Վազգենն անդրադառնում է այդ խոսքերին ու կոշտ ձևով, Նարեկն արձագանքում է, բայց չի հայհոյում։ Որտե՞ղ է այստեղ խուլիգանությունը։ Մարդկանց անվանում են «շան տղերք», ու դա խուլիգանություն չէ, իսկ դրան պատասխանելը խուլիգանությո՞ւն է»,- ընդգծեց փաստաբանը։
Մելիքյանը նշեց՝ «Անտիֆեյքի» գրասենյակում նույնպես խուզարկություններ են անցկացվում։
Լրահոս
0