00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Պողոսյան
Տպավորություն է, որ ձևավորվել են վասալային հարաբերություններ. Արա Պողոսյան
09:05
5 ր
Հայկ Ֆարմանյան
Սա նշանակում է անուղղակի ֆինանսավորել Ադրբեջանին, ադրբեջանական բանակին. Հայկ Ֆարմանյան
09:12
7 ր
Քրիստինա Վարդանյան
Չի կարելի ասել, որ Ավինյանի պաշտոնավարման ընթացքում արվել է ավելին, քանի մինչ այդ․ Քրիստինա Վարդանյան
09:20
11 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՅԴ-ն դիմել է եվրոպացի գործիչներին՝ կոչ անելով վերագնահատել Փաշինյանի «աղոթքի նախաճաշը»

© Photo : official site of the Prime Minister of RAՆիկոլ Փաշինյանը Վաշինգտոնում այցելել է Աստվածաշնչի թանգարան
Նիկոլ Փաշինյանը Վաշինգտոնում այցելել է Աստվածաշնչի թանգարան - Sputnik Արմենիա, 1920, 13.11.2025
Բաժանորդագրվել
Հայաստանի հետ իսկական գործընկերությունը և համերաշխությունը պետք է հիմնված լինեն արդարության, ժողովրդավարության, հիմնարար ազատությունների, ներառյալ՝ խղճի ազատության, ընդհանուր արժեքների վրա։
ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախումբը խոր մտահոգություն և վրդովմունք է հայտնում Հայաստանում անցկացվելիք «աղոթքի նախաճաշի» կապակցությամբ։
«ՀՀ գործող իշխանությունները կրոնական ավանդույթներն օգտագործում են քաղաքական նպատակներով։ Նման գործողությունները վտանգում են աղոթքի հավաքների իրական հոգևոր և հաշտեցնող իմաստը։ Նախաձեռնությունն ակնհայտորեն միտված է շեղելու ուշադրությունը կառավարության շարունակվող հակաժողովրդավարական գործողություններից և Հայ առաքելական եկեղեցու՝ որպես հայ ժողովրդի հոգևոր սյունի նկատմամբ վարվող համակարգված ճնշման քաղաքականությունից»,- նշված է հանձնախմբի տարածած հայտարարության մեջ։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ նոյեմբերի 14-ին եւ 15-ին Երևանում տեղի է ունենալու, այսպես կոչված, «Աղոթքի նախաճաշ»՝ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ։
ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախումբը կոչ է անում բոլոր եվրոպացի հոգևոր և քաղաքական գործիչներին, որոնք հրավիրվել են Հայաստան «աղոթքի նախաճաշին», վերագնահատել իրենց մասնակցությունը՝ հաշվի առնելով վերոնշյալ լուրջ մտահոգությունները։ Շեշտում են՝ նման միջոցառումներին մասնակցությունը չպետք է ընկալվի որպես լուռ համաձայնություն կառավարության ներկայացրած դիրքորոշումներին կամ որպես անտարբերություն՝ Հայաստանում ժողովրդավարական չափանիշների և կրոնական ազատության շարունակական խախտումների նկատմամբ։
Միաժամանակ, ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախումբը կոչ է անում եվրոպացիներին՝ եթե, այնուամենայնիվ, որոշել են մասնակցել, ապա.
բացահայտ վերահաստատեն իրենց նվիրվածությունը ժողովրդավարությանը, մարդու իրավունքներին և կրոնի ազատությանը,
հանրայնորեն դատապարտեն Հայ առաքելական եկեղեցու և նրա հոգևորականների նկատմամբ իրականացվող հետապնդումները և սպառնալիքները,
փորձեն հանդիպել կալանավորված և բանտարկված բարձրաստիճան հոգևորականների ու քաղաքական բանտարկյալների հետ՝ ներառյալ Սամվել Կարապետյանին՝ անձամբ տեղեկանալու նրանց պահման պայմանների և մեղադրանքների բնույթի մասին
այցելել Մայր աթոռ Սուրբ Էջմիածին և հանդիպեն Ամենայն հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի հետ՝ տեղեկանալու եկեղեցու տեսակետին՝ Հայաստանում կրոնական ազատության և եկեղեցի–պետություն հարաբերությունների ներկա վիճակի վերաբերյալ։
ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախումբը կրկին շեշտում է՝ ՀՀ–ի հետ իսկական գործընկերությունը և համերաշխությունը պետք է հիմնված լինեն արդարության, ժողովրդավարության, հիմնարար ազատությունների, ներառյալ՝ խղճի ազատության, ընդհանուր արժեքների վրա։
Տեղեկացնենք, որ երկօրյա միջոցառման առաջին օրը Ազգային պատկերասրահում պանելային քննարկումներ են տեղի ունենալու տարբեր թեմաներով՝ բիզնես և էթիկա, Թրամփի ուղի, ընտանիք, հավատք և այլն։ Իսկ հաջորդ օրը «Արմենիա Մարիոթում» 10․00-13.00-ն կայանալու է բուն աղոթքի նախաճաշը, որից հետո մարդիկ գնալու են Մայր աթոռ Սուրբ Էջմիածին, Էջմիածնի թանգարան, երեկոյան էլ՝ Երիտասարդական թատրոն:
Լրահոս
0