00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Վահե Հովհաննիսյան
«Կլիներ նույնը՝ առանց զոհերի» Փաշինյանի հայտարարությունն ապացուցեցին հրապարակված փաստաթղթերը․ Վահե Հովհաննիսյան
09:05
9 ր
Մեսրոպ Առաքելյան
Անտրամաբանական է 63 տարեկանում բիսնես սկսելու հայտարարությունը․ Մեսրոպ Առաքելյան
09:16
9 ր
Ուղիղ եթեր
09:27
9 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:04
45 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայհոյանքի ու խուլիգանական դրսևորումների հեղինակը հենց իշխանությունն է. ԺՄ

© Sputnik / Asatur YesayantsԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 13.11.2025
Բաժանորդագրվել
Ժուռնալիստների միությունը կոչ է անում միջազգային գործընկենրներին, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններին կանխել ՀՀ իշխանությունների կողմից քաղաքական ընդդիմախոսների, այլակարծության, խոսքի ազատության դեմ ուղղված գործողությունները:
ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է այսօր առավոտյան «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ ու վարողներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի տներում կատարված խուզարկությունները, դրանց հաջորդած ձերբակալությունները։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի ժուռնալիստների միությունը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Իմնեմնիմի» հաղորդաշարի համահեղինակներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի դեմ քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի վիրավորանքին արձագանքելու համար։
Հայտարարության մեջ միությունը նաև դատապարտում է «Անտիֆեյք» լրատվական կայքի գործունեություն իրականացնող կազմակերպության փակմանն ու ազատ խոսքի, կարծիքի արտահայտման արգելմանն ուղղված իշխանությունների և ուժային կառույցների գործողությունները:
«Ամենևին չխրախուսելով և դատապարտելով հայհոյանքը հանրային խոսքում՝ պետք է նշել, սակայն, որ հայհոյանքի ու խուլիգանական դրսևորումների հեղինակները, այդ թվում՝ իրենց իսկ հորինած ու քրեականացրած հոդվածի դիսպոզիցիայի շրջանակներում, հենց իշխանությունն է՝ իր՝ քաղաքացու վրա թքող ԱԺ նախագահով ու իր սոցցանցային էջը 2018 թվականից սկսած հայհոյախոսության հարթակի վերածած վարչապետով»,–նշված է հաղորդագրության մեջ:
Ժուռնալիստների միությունը հիշեցրել է, որ արդեն 7 տարի՝ իշխանությունն աչքի է ընկել ընդդիմախոսների հասցեին հնչեցրած սանձարձակ սպառնալիքներով ու լկտի հայհոյանքներով. «ականջներդ, լեզուդ կկտրեմ», «կփռեմ ասֆալտին», «բորդյուր կլիզեք ու ասֆալտ կուտեք», «կծեփեմ պատերին», «ձեզ սպասվում է ասֆալտի դիետա», «կշինեմ»...
Միությունը կոչ է անում հանրային հարթակից առհասարակ բացառել հայհոյանքը, իսկ իրավապահներին՝ իրավիճակը գնահատել ադեկվատ, գործել օրենքի շրջանակներում ու առնվազն պահելով արդար դատաքննության ու օրենքի հավասարության սկզբունքը:
Հայտարարության մեջ արձանագրվում է, որ քրեական փաթեթավորմամբ քաղաքական հետապնդումները, բռնաճնշումները, տեռորն ու ամենաթողությունը, ցուցադրական ձերբակալությունները ատելություն, անհանդուրժողականություն սերմանող քայլեր են, հասարակությունը պառակտող գործողություններ, որոնք ուղղված են ոչ միայն ազատ խոսքի և կարծիքի արտահայտման դեմ, այլև նպատակ ունեն հասարակության մեջ տարածել վախի մթնոլորտ ու ահաբեկել մարդկանց:
Շեշտվում է, որ Հայաստանի իշխանությունների նման գործողությունները, յուրայինների, իրենց թիմակիցների լիակատար անպատժելիությունը, «բեսպրեդելը» շատ վտանգավոր զարգացումների կարող են հանգեցնել:
Ժուռնալիստների միությունը կոչ է անում միջազգային գործընկենրներին, խոսքի ազատության, մամուլի ազատության, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններին, դիվանագիտական կառույցներին դատապարտել տեղի ունեցածը, հետևողական լինել և կանխել ՀՀ իշխանությունների կողմից քաղաքական ընդդիմախոսների, այլակարծության, խոսքի ազատության դեմ ուղղված գործողությունները, աչք չփակել ընտրովի արդարադատության և կրկնակի ստանդարտների պրակտիկայի վրա:
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան դիմակավորված ուժայինները ներխուժել էին «Իմնեմնիմի» հաղորդաշարի հեղինակներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի տներ և ձերբակալել էին նրանց։ Դրանից հետո «Անտիֆեյքի» գրասենյակում խուզարկություններ են արվել, առգրավվել է ողջ տեխնիկան։ Սամսոնյանի և Սաղաթելյանի հարցաքննությունն արդեն ավարտվել է, նրանց կալանավորելու միջնորդություն է ներկայացվել։
Լրահոս
0