https://arm.sputniknews.ru/20251113/dimel-em-lav-em-arel-simvonjany-imnemnimii-haghvordavarnerin-dati-talu-masin-95780875.html
Լավ եմ արել. Ալեն Սիմոնյանը` «Իմնեմնիմիի» հաղորդավարներին դատի տալու մասին
Լավ եմ արել. Ալեն Սիմոնյանը` «Իմնեմնիմիի» հաղորդավարներին դատի տալու մասին
Sputnik Արմենիա
ԱԺ նախագահը վստահեցրեց` օրենքով պատժվելու են բոլորը, ովքեր խուլիգանություն կանեն, սպառնալիքներ կհնչեցնեն։ 13.11.2025, Sputnik Արմենիա
2025-11-13T12:11+0400
2025-11-13T12:11+0400
2025-11-13T13:25+0400
ալեն սիմոնյան
վազգեն սաղաթելյան
նարեկ սամսոնյան
ձերբակալություն
հայաստան
«իմնեմնիմի» հաղորդաշար
սերժ սարգսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/16/82122041_0:0:1100:619_1920x0_80_0_0_1448f9cb82907c8f3529b22f1dc61206.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik. ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը չի զղջում, որ դատի է տվել «Իմնեմնիմի» հաղորդաշարի հաղորդավար Վազգեն Սաղաթելյանին և պահանջել 6500 դոլար փոխհատուցում վճարել։ Այս մասին այսօր նա ասաց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում։Ավելի վաղ հայտնել էինք, որ «Իմնեմնիմի» հաղորդաշարի համահեղինակներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի դեմ քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի վիրավորանքին արձագանքելու համար։Նա վստահեցրեց` օրենքով պատժվելու են բոլորը, ովքեր խուլիգանություն կանեն, սպառնալիքներ կհնչեցնեն։«Ոչ մի զարմանալու բան չկա, ու մի զարմացեք. մենք այլ հասարակարգ ենք ունենալու` իրար չենք դանակահարելու և այլն։ Օրինակ` հիմա մեկը մյուսին վիրավորում է, գնում են, կանգառում դանակահարում են։ Երբ վրդովվում էիք բոլորդ, ասում էինք` այս ինչ դեպք է, հանցագործությունների շարքը մեծացել է, դա այս ամենն արդարացնելու հետևանքն է»,– հայտարարեց ԱԺ նախագահը։Սիմոնյանը բոլորին կոչ է անում` եթե ենթարկվում են նման սպառնալիքների, անպայման դիմել իրավապահներին։«Ես չէի կարող չդիմել իրավապահներին, ես դիմել եմ ու լավ եմ արել, բա ի՞նչ պետք է անեի»,– եզրափակեց նա։Հիշեցնենք, որ այսօր առավոտյան դիմակավորված ուժայինները ներխուժել էին «Իմնեմնիմի» հաղորդաշարի հեղինակներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի տներ և ձերբակալել էին նրանց։ Դրանից հետո «Անտիֆեյքի» գրասենյակում խուզարկություններ են արվել, առգրավվել է ողջ տեխնիկան։ Սամսոնյանի և Սաղաթելյանի հարցաքննությունն արդեն ավարտվել է, նրանց կալանավորելու միջնորդություն է ներկայացվել։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/16/82122041_123:0:1100:733_1920x0_80_0_0_f79407e49e30ac1c7939437384d7c0df.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ալեն սիմոնյան, վազգեն սաղաթելյան, նարեկ սամսոնյան, ձերբակալություն, հայաստան, «իմնեմնիմի» հաղորդաշար, սերժ սարգսյան
ալեն սիմոնյան, վազգեն սաղաթելյան, նարեկ սամսոնյան, ձերբակալություն, հայաստան, «իմնեմնիմի» հաղորդաշար, սերժ սարգսյան
Լավ եմ արել. Ալեն Սիմոնյանը` «Իմնեմնիմիի» հաղորդավարներին դատի տալու մասին
12:11 13.11.2025 (Թարմացված է: 13:25 13.11.2025) ԱԺ նախագահը վստահեցրեց` օրենքով պատժվելու են բոլորը, ովքեր խուլիգանություն կանեն, սպառնալիքներ կհնչեցնեն։
ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik. ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը չի զղջում, որ դատի է տվել «Իմնեմնիմի» հաղորդաշարի հաղորդավար Վազգեն Սաղաթելյանին և պահանջել 6500 դոլար փոխհատուցում վճարել։ Այս մասին այսօր նա ասաց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում։
Ավելի վաղ
հայտնել էինք, որ «Իմնեմնիմի» հաղորդաշարի համահեղինակներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի դեմ քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի վիրավորանքին արձագանքելու համար։
«Երբ սկսում են քննարկել որևիցե մեկի սեռական կյանքը, այդ ամենի մեջ էմոցիայից, վիրավորանքից ու զրպարտությունից զատ կա նաև քրեական բաղադրիչ, երբ սպառնում են։ Խոսքը դրա մասին է»,– մանրամասնեց Սիմոնյանը։
Նա վստահեցրեց` օրենքով պատժվելու են բոլորը, ովքեր խուլիգանություն կանեն, սպառնալիքներ կհնչեցնեն։
«Ոչ մի զարմանալու բան չկա, ու մի զարմացեք. մենք այլ հասարակարգ ենք ունենալու` իրար չենք դանակահարելու և այլն։ Օրինակ` հիմա մեկը մյուսին վիրավորում է, գնում են, կանգառում դանակահարում են։ Երբ վրդովվում էիք բոլորդ, ասում էինք` այս ինչ դեպք է, հանցագործությունների շարքը մեծացել է, դա այս ամենն արդարացնելու հետևանքն է»,– հայտարարեց ԱԺ նախագահը։
Սիմոնյանը բոլորին կոչ է անում` եթե ենթարկվում են նման սպառնալիքների, անպայման դիմել իրավապահներին։
«Ես չէի կարող չդիմել իրավապահներին, ես դիմել եմ ու լավ եմ արել, բա ի՞նչ պետք է անեի»,– եզրափակեց նա։
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան դիմակավորված ուժայինները
ներխուժել էին «Իմնեմնիմի» հաղորդաշարի հեղինակներ
Նարեկ Սամսոնյանի և
Վազգեն Սաղաթելյանի տներ և ձերբակալել էին նրանց։ Դրանից հետո «Անտիֆեյքի» գրասենյակում խուզարկություններ են արվել, առգրավվել է ողջ տեխնիկան։ Սամսոնյանի և Սաղաթելյանի հարցաքննությունն արդեն ավարտվել է, նրանց
կալանավորելու միջնորդություն է ներկայացվել։