https://arm.sputniknews.ru/20251111/turqakan-c-130-y-azdanshan-chi-tvelhajtni-en-dardzel-aviavtari-manramasnery-95708590.html
Թուրքական «C-130»-ը ազդանշան չի տվել․ հայտնի են դարձել ավիավթարի մանրամասները
Թուրքական «C-130»-ը ազդանշան չի տվել․ հայտնի են դարձել ավիավթարի մանրամասները
Sputnik Արմենիա
Որոնողափրկարարական աշխատանքների համար վրացական կողմն ուղարկել է «Airbus Helicopters H125» փրկարարական ուղղաթիռը: 11.11.2025, Sputnik Արմենիա
2025-11-11T17:37+0400
2025-11-11T17:37+0400
2025-11-11T17:42+0400
ավիավթար
վրաստանի հանրապետություն
թուրքիա
ադրբեջան
ինքնաթիռ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/0b/95705337_0:71:1024:647_1920x0_80_0_0_937476d9ce3b8294a34b665e591537e5.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի - Sputnik. Վրաստանի սահմանին կործանված թուրքական «C-130» ռազմական ինքնաթիռն անհետացել է ռադարներից՝ առանց աղետի մասին ազդանշան տալու։ Այս մասին հայտնում է Sputnik Վրաստանը՝ վկայակոչելով «Սակաերոնավիգացիա»-ին։Ավելի վաղ «Իմեդի» հեռուստաալիքը հրապարակել էր ինքնաթիռի կործանման տեսանյութը: Ըստ առկա տեղեկությունների՝ ինքնաթիռում գտնվող թուրք զինվորականները զոհվել են։Ինքնաթիռը կործանվել է լեռներում, որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնելու համար վրացական կողմը ուղարկել է «Airbus Helicopters H125» փրկարարական ուղղաթիռը, քանի որ այլ եղանակով հնարավոր չէ մոտենալ կործանման վայրին։Թուրքիան հաստատել է, որ Վրաստանի տարածքում ռազմական ինքնաթիռ է կործանվելԻնչպես հայտնել է Վրաստանի ՆԳՆ-ն, թուրքական ինքնաթիռը վթարի է ենթարկվել Սիղնաղի համայնքի տարածքում՝ Ադրբեջանի հետ պետական սահմանից 5 կմ հեռավորության վրա:Ըստ նախնական տեղեկությունների՝ ինքնաթիռն Ադրբեջանից ուղևորվում էր Թուրքիա։Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել «օդային տրանսպորտի անվտանգության կամ շահագործման կանոնները խախտելը, որն առաջացրել է մարդու մահ» հոդվածի հատկանիշներով:
վրաստանի հանրապետություն
թուրքիա
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/0b/95705337_83:0:994:683_1920x0_80_0_0_a5eb7b76e61f8a1c0e7077290a879c6b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ավիավթար, վրաստանի հանրապետություն, թուրքիա, ադրբեջան, ինքնաթիռ
ավիավթար, վրաստանի հանրապետություն, թուրքիա, ադրբեջան, ինքնաթիռ
Թուրքական «C-130»-ը ազդանշան չի տվել․ հայտնի են դարձել ավիավթարի մանրամասները
17:37 11.11.2025 (Թարմացված է: 17:42 11.11.2025) Որոնողափրկարարական աշխատանքների համար վրացական կողմն ուղարկել է «Airbus Helicopters H125» փրկարարական ուղղաթիռը:
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի - Sputnik. Վրաստանի սահմանին կործանված թուրքական «C-130» ռազմական ինքնաթիռն անհետացել է ռադարներից՝ առանց աղետի մասին ազդանշան տալու։ Այս մասին հայտնում է
Sputnik Վրաստանը՝ վկայակոչելով «Սակաերոնավիգացիա»-ին։
Ավելի վաղ «Իմեդի» հեռուստաալիքը հրապարակել էր
ինքնաթիռի կործանման տեսանյութը: Ըստ առկա տեղեկությունների՝ ինքնաթիռում գտնվող թուրք զինվորականները զոհվել են։
Ինքնաթիռը կործանվել է լեռներում, որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնելու համար վրացական կողմը ուղարկել է «Airbus Helicopters H125» փրկարարական ուղղաթիռը, քանի որ այլ եղանակով հնարավոր չէ մոտենալ կործանման վայրին։
Ինչպես հայտնել է Վրաստանի ՆԳՆ-ն, թուրքական ինքնաթիռը վթարի է ենթարկվել Սիղնաղի համայնքի տարածքում՝ Ադրբեջանի հետ պետական սահմանից 5 կմ հեռավորության վրա:
Ըստ նախնական տեղեկությունների՝ ինքնաթիռն Ադրբեջանից ուղևորվում էր Թուրքիա։
Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել «օդային տրանսպորտի անվտանգության կամ շահագործման կանոնները խախտելը, որն առաջացրել է մարդու մահ» հոդվածի հատկանիշներով: