https://arm.sputniknews.ru/20251111/petq-che-parel-pvoghvocneri-cucanakneric-kakhvats-ngnn-zgushacnum-e-nvor-trendi-riskeri-masin-95705697.html
Պետք չէ պարել փողոցների ցուցանակներից կախված․ ՆԳՆ–ն զգուշացնում է նոր թրենդի ռիսկերի մասին
Պետք չէ պարել փողոցների ցուցանակներից կախված․ ՆԳՆ–ն զգուշացնում է նոր թրենդի ռիսկերի մասին
Sputnik Արմենիա
Ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ փողոցների ցուցանակներից կախված պարելուց, քանի որ դրանք տարբեր հետևանքներ կարող են առաջացնել։ 11.11.2025, Sputnik Արմենիա
2025-11-11T16:48+0400
2025-11-11T16:48+0400
2025-11-11T16:51+0400
ներքին գործերի նախարարություն (նգն)
հհ ոստիկանություն
թրենդ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/09/16/24557561_0:0:1600:901_1920x0_80_0_0_7205968899269a182a4fad2db33751b2.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի - Sputnik. Երիտասարդների և անչափահասների շրջանում տարածվող նոր թրենդը, որին հետևողները քաղաքի փողոցները մատնանշող ցուցանակներից բռնվելով պարային շարժումներ են անում, բարձր ռիսկայնություն ունի։ Այս մասին զգուշացնում է ՀՀ ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։«Համացանցում տարածվում են տեսանյութեր, որտեղ անչափահասներն ու երիտասարդները քաղաքի փողոցները մատնանշող ցուցանակներից բռնվելով՝ կատարում են պարային շարժումներ։ Նշված գործողությունները կարող են առաջացնել անցանկալի հետևանքներ՝ նախևառաջ վտանգելով դրանք իրականացնողների առողջությունը, պատճառելով տարբեր վնասվածքներ։ Բացի այդ, կարող է վնասվել պետական գույքը, ինչն առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն»,- ասված է հաղորդագրությունում։ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ նման գործողություններից՝ խուսափելով անցանկալի հետևանքներից։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/09/16/24557561_254:0:1507:940_1920x0_80_0_0_2cbea9e14616003fce8555bf08ae134c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ներքին գործերի նախարարություն (նգն), հհ ոստիկանություն, թրենդ
ներքին գործերի նախարարություն (նգն), հհ ոստիկանություն, թրենդ
Պետք չէ պարել փողոցների ցուցանակներից կախված․ ՆԳՆ–ն զգուշացնում է նոր թրենդի ռիսկերի մասին
16:48 11.11.2025 (Թարմացված է: 16:51 11.11.2025) Ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ փողոցների ցուցանակներից կախված պարելուց, քանի որ դրանք տարբեր հետևանքներ կարող են առաջացնել։
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի - Sputnik. Երիտասարդների և անչափահասների շրջանում տարածվող նոր թրենդը, որին հետևողները քաղաքի փողոցները մատնանշող ցուցանակներից բռնվելով պարային շարժումներ են անում, բարձր ռիսկայնություն ունի։ Այս մասին զգուշացնում է
ՀՀ ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։
«Համացանցում տարածվում են տեսանյութեր, որտեղ անչափահասներն ու երիտասարդները քաղաքի փողոցները մատնանշող ցուցանակներից բռնվելով՝ կատարում են պարային շարժումներ։ Նշված գործողությունները կարող են առաջացնել անցանկալի հետևանքներ՝ նախևառաջ վտանգելով դրանք իրականացնողների առողջությունը, պատճառելով տարբեր վնասվածքներ։ Բացի այդ, կարող է վնասվել պետական գույքը, ինչն առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն»,- ասված է հաղորդագրությունում։
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ նման գործողություններից՝ խուսափելով անցանկալի հետևանքներից։