https://arm.sputniknews.ru/20251111/mi-kin-e-tuzhel-saratvovum-ats-i-hardzakumic-marzpet-95696159.html
Մի կին է տուժել Սարատովում ԱԹՍ-ի հարձակումից․ մարզպետ
Մի կին է տուժել Սարատովում ԱԹՍ-ի հարձակումից․ մարզպետ
Sputnik Արմենիա
Մասնագետները կուսումնասիրեն տարածքը՝ հնարավոր վտանգները չեզոքացնելու համար, ինչից հետո բնակիչները կկարողանան տուն վերադառնալ։ 11.11.2025, Sputnik Արմենիա
2025-11-11T12:07+0400
2025-11-11T12:07+0400
2025-11-11T12:17+0400
սարատով
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
անօդաչու թռչող սարք (աթս)
ռուսաստան
ուկրաինա
պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/1a/53134401_0:0:1944:1094_1920x0_80_0_0_2b40d3ed01052cad51078b1c411549df.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. Սարատովի վրա անօդաչուների հարձակումից տուժել է մեկ կին, կոտրվել են մի քանի բնակելի շենքերի պատուհանները: Այս մասին հայտնել է մարզպետ Ռոման Բուսարգինը Telegram-ալիքում:Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ անցած գիշեր ՀՕՊ ուժերը մոտ 40 ուկրաինական դրոն են խոցել Ռուսաստանի շրջանների և Սև ծովի վրա, որոնցից 8-ը՝ Սարատովի մարզի տարածքում:Շրջանի ղեկավարի խոսքով՝ մարզային վարչակազմը մշտական կապի մեջ կլինի քաղաքացիների հետ և կտրամադրի անհրաժեշտ ամբողջ օգնությունը: Դրա համար հատուկ կետ է տեղակայվել մոտակա դպրոցի շենքում։Այս պահին մասնագետները հետազոտում են տարածքը՝ հնարավոր վտանգը չեզոքացնելու համար, ինչից հետո բնակիչները կկարողանան տուն վերադառնալ։ Բուսարգինի խոսքով՝ իշխանությունները նաև պատրաստ են բնակիչներին անվճար տեղակայել հյուրանոցներում։
սարատով
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/1a/53134401_187:0:1944:1318_1920x0_80_0_0_bc50ec50183cc650c12bb70a21df59e3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սարատով, անօդաչու թռչող սարք (աթս), ռուսաստան, ուկրաինա, պատերազմ
սարատով, անօդաչու թռչող սարք (աթս), ռուսաստան, ուկրաինա, պատերազմ
Մի կին է տուժել Սարատովում ԱԹՍ-ի հարձակումից․ մարզպետ
12:07 11.11.2025 (Թարմացված է: 12:17 11.11.2025) Մասնագետները կուսումնասիրեն տարածքը՝ հնարավոր վտանգները չեզոքացնելու համար, ինչից հետո բնակիչները կկարողանան տուն վերադառնալ։
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. Սարատովի վրա անօդաչուների հարձակումից տուժել է մեկ կին, կոտրվել են մի քանի բնակելի շենքերի պատուհանները: Այս մասին հայտնել է մարզպետ Ռոման Բուսարգինը Telegram-ալիքում:
Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ անցած գիշեր ՀՕՊ ուժերը մոտ 40 ուկրաինական դրոն են խոցել Ռուսաստանի շրջանների և Սև ծովի վրա, որոնցից 8-ը՝ Սարատովի մարզի տարածքում:
«ԱԹՍ-ի հարձակման հետևանքով կոտրվել են Զավոդսկի շրջանի մի քանի շենքերի պատուհանները։ Մեկ կին տուժել է, բժիշկները նրան օգնություն են ցուցաբերել, հոսպիտալացման կարիք չի եղել։ Տեղում մանրամասն քննարկվել են վնասված տարրերի վերականգնման և, գույքային վնասի դեպքում, նյութական աջակցության հարցերը»,-նշել է Բուսարգինը։
Շրջանի ղեկավարի խոսքով՝ մարզային վարչակազմը մշտական կապի մեջ կլինի քաղաքացիների հետ և կտրամադրի անհրաժեշտ ամբողջ օգնությունը: Դրա համար հատուկ կետ է տեղակայվել մոտակա դպրոցի շենքում։
Այս պահին մասնագետները հետազոտում են տարածքը՝ հնարավոր վտանգը չեզոքացնելու համար, ինչից հետո բնակիչները կկարողանան տուն վերադառնալ։ Բուսարգինի խոսքով՝ իշխանությունները նաև պատրաստ են բնակիչներին անվճար տեղակայել հյուրանոցներում։