00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Վահե Հովհաննիսյան
«Կլիներ նույնը՝ առանց զոհերի» Փաշինյանի հայտարարությունն ապացուցեցին հրապարակված փաստաթղթերը․ Վահե Հովհաննիսյան
09:05
9 ր
Մեսրոպ Առաքելյան
Անտրամաբանական է 63 տարեկանում բիսնես սկսելու հայտարարությունը․ Մեսրոպ Առաքելյան
09:16
9 ր
Ուղիղ եթեր
09:27
9 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:04
45 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ–ում հարցվածների 70%-ը չի հավատում Ադրբեջանի հետ կայուն և երկարատև խաղաղությանը

© Photo : official site of the Prime Minister of RAԻլհամ Ալիևն ու Նիկոլ Փաշինյանը
Իլհամ Ալիևն ու Նիկոլ Փաշինյանը - Sputnik Արմենիա, 1920, 11.11.2025
Բաժանորդագրվել
Հարցումները ցույց են տվել, որ խաղաղությանն ամենաքիչը հավատում են երիտասարդները
։ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. Հայաստանում անցկացված հարցախույզի մասնակիցների մեծ մասը չի հավատում, որ Ադրբեջանի հետ հնարավոր է կայուն խաղաղություն հաստատել։ Այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց «Արար» քաղաքակրթական հետազոտությունների հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Խաչիկյանը` ներկայացնելով սոցիոլոգիական հարցումների արդյունքները։
««Ադրբեջանի հետ բանակցությունների միջոցով հնարավո՞ր է կայուն, երկարատև խաղաղության հասնել» հարցը մշտապես տալիս ենք։ Հոկտեմբերի տվյալով` 30%-ը նշել է, որ հնարավոր է, բայց շուրջ 70%-ն ասել է, որ հնարավոր չէ կայուն, երկարատև խաղաղություն հաստատել Ադրբեջանի հետ»,– ասաց նա։
Խաչիկյանի խոսքով` հարցման պատկերը չի փոխվել անգամ վաշինգտոնյան պայմանավորվածություններից հետո։
«Որոշակի տատանում կա, բայց մշտապես 65-70 տոկոսը չի հավատում բանակցությունների միջոցով կայուն խաղաղությանը։ Ինձ համար բավականին զարմանալի փաստ է, որ նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ նախաստորագրված խաղաղության պայմանագրից հետո շուրջ 65%-ը չի հավատում խաղաղության հաստատմանը, ընդամենը 33.7 տոկոսն է հավատացել, որ Թրամփի միջնորդությամբ համաձայնագիրը կբերի իրական խաղաղություն»,– ասաց սոցիոլոգը։
Ըստ հարցման արդյունքների` քաղաքացիները կողմ չեն ՀՀ զինված ուժերի թվակազմի կրճատմանը։
ՀՀ–ում աճել է Ռուսաստանի դաշնակցային հարաբերությունների նկատմամբ վստահությունը. հարցում
«Շատերն ասում են` խաղաղության պայմանագրի և խաղաղության հաստատման դեպքում Ադրբեջանի պահանջով մենք կարող ենք որոշակիորեն կրճատել բանակի թվակազմը, ռազմական տեխնիկան։ Այս հարցը մենք տվել ենք, արդյունքում շուրջ 80%-ը չի ցանկանում որևէ կերպ որևէ թվաքանակ կրճատել՝ ընդհուպ մինչև իրական խաղաղության հասնելու պարագայում»,– մանրամասնեց Խաչիկյանը։
Նա ընդգծեց` խաղաղությանն ամենաքիչը հավատում են երիտասարդները։
Հարցումն անցկացվել է հոկտեմբերի 5–25–ը, մասնակցել է 1123 մարդ։
Անգամ հալածանքի ֆոնին եկեղեցու վարկանիշը չի ընկել. Արմեն Խաչիկյան
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 11-ին հայտարարեց, որ ՀՀ–ն ոչ թե 99 տարով հողը վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։
Լրահոս
0