00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Զոհրաբյան
Մենք, իհարկե, հասնելու ենք արդարության, այդ օրը գալու է. Արա Զոհրաբյան
09:05
11 ր
Էդգար Գալստյան
Այնպես չէ, որ հանձնաժողովներ չեն ստեղծվել, բայց առաջարկների 90 տոկոսը մնացել է թղթի վրա․ Էդգար Գալստյան
09:17
8 ր
Գուրգեն Խանջյան
Ինչպե՞ս է ստացվում, որ նախորդ տարիներին բավարարում էինք պահանջներին, հիմա՝ ոչ. Գուրգեն Խանջյան
09:26
4 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայկական քարտերով հնարավոր կլինի վճարել Միջին Ասիայում

© Sputnik / Aram NersesyanԲանկոմատ
Բանկոմատ - Sputnik Արմենիա, 1920, 11.11.2025
Բաժանորդագրվել
Հայկական «ArCa» համակարգի քարտապանները Ուզբեկստանում կկարողանան վճարումներ կատարել QR կոդերով, իսկ Ղրղզստանում՝ նաև քարտից օգտվել մանրածախ առևտրի կետերում և բանկոմատներում:
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. Առաջիկայում հայկական բանկային քարտերով հնարավոր կլինի վճարումներ կատարել Ղրղզստանում և Ուզբեկստանում (փոխադարձության սկզբունքով): Համապատասխան համաձայնագրերն այսօր Երևանում ստորագրեցին Հայաստանի ազգային «ArCa» վճարային համակարգի գործադիր տնօրեն Վարդան Խաչատրյանը Ղրղզստանի իր գործընկերոջ՝ «Միջբանկային պրոցեսինգային կենտրոն» ՓԲԸ-ի ղեկավար Ալթիմիշ Տուրատբեկովի, ինչպես նաև Ուզբեկստանի «Hayot Bank»-ի մանրածախ բիզնեսի դեպարտամենտի տնօրեն Բեհզոդ Իսակժոնովի հետ:
Ինչպես Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց Ալթիմիշ Տուրատբեկովը, առաջին փուլում ղրղզական «Էլքարտ» և հայկական «ArCa» քարտերի միջև կկարգավորվեն առցանց վճարումները, երկրորդ փուլից սկսած՝ քարտերը կսպասարկվեն այլ երկրների բանկոմատներում, երրորդ փուլում հնարավոր կլինեն QR-կոդերով վճարումները։ Այսինքն՝ Ղրղզստանի բնակիչները կկարողանան իրենց քարտից վճարումներ կատարել ՀՀ մանրածախ առևտրի կետերի QR կոդերի միջոցով, և հակառակը՝ հայկական քարտերով դա հնարավոր կլինի անել Ղրղզստանում, որտեղ նման կոդերի համար վաղուց գործում է միասնական չափորոշիչ, որը Հայաստանում գործարկվել է այս տարվա աշնանը։
QR կոդի միջոցով հնարավոր է վճարում կատարել քարտապանի բանկային հավելվածով՝ մանրածախ վաճառքի կետում տեղադրված կոդի ընթերցմամբ: Այսպիսով` անձը վճարում կարող է կատարել ոչ միայն քարտից, այլև անմիջապես հաշվից:
««Arca»-ի ղեկավարության հետ կկազմենք այդ ծրագրերի իրականացման մանրամասն ժամանակացույց։ Գործընթացը շատ երկար չի տևի, քանի որ Ուզբեկստանում և Ղազախստանում համակարգերի հետ նման ինտեգրման փորձ ունենք, այժմ այդպիսի աշխատանք է ընթանում Չինաստանի, ինչպես նաև «PayPal» միջազգային վճարային համակարգի հետ։ Հայաստանի հետ ինտեգրումը կարևոր է նաև այն պատճառով, որ մենք գտնվում ենք միասնական տնտեսական դաշտում, որտեղ չպետք է լինեն նաև ֆինանսական խոչընդոտներ», - ասաց Տուրատբեկովը։
Ուզբեկական «Hayot Bank»-ի հետ համաձայնագիրը կվերաբերի փոխադարձ QR- վճարումների կազմակերպմանը։ Հայաստանի և Ուզբեկստանի բնակիչները, այցելելով միմյանց երկրներ, կկարողանան իրենց բանկային հավելվածով QR-կոդերի ընթերցմամբ վճարումներ կատարել տեղական խանութներում և սրճարաններում: Նույն հնարավորությունը Հայաստանում կգործի նաև «Hayot Bank»-ի քարտապանների համար: Ինչպես Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց Բեհզոդ Իսակժոնովը, QR-վճարումների առավելությունն այն է, որ դրանք ակնթարթային են կատարվում։
Նրա խոսքով՝ Ուզբեկստանում դեռևս չկա միասնական վճարային QR կոդ, բայց այն առանձին-առանձին ունեն և՛ բանկերը, և՛ «Ուզքարտ» ազգային վճարային օպերատորը: Հայկական քարտապանների համար հասանելի կլինեն վճարումներ «Hayot Bank»-ի և «Ուզքարտ»-ի QR-կոդերով (ամբողջ Ուզբեկստանում գործում է ընդհանուր առմամբ մոտ 100 հազար կետ):
Իսակժոնովը նշեց` Հայաստանը Հարավային Կովկասի առաջին երկիրն է, որի հետ բանկը նման համաձայնագիր է կնքում: Նմանատիպ նախագծեր բանկն իրականացնում է նաև հարևան երկրների (Չինաստան, Ղազախստան, Տաջիկստան, Ղրղզստան) հետ:
Լրահոս
0