https://arm.sputniknews.ru/20251111/erevanum-tghamardn-orenqvov-gvoghin-e-dimel-unecvatsqi-mi-masy-eghbvoric-khlelu-hamar-95710743.html
Երևանում տղամարդն «օրենքով գողին» է դիմել ունեցվածքի մի մասը եղբորից խլելու համար
Երևանում տղամարդն «օրենքով գողին» է դիմել ունեցվածքի մի մասը եղբորից խլելու համար
Sputnik Արմենիա
Տղամարդուց պահանջել են գույքի կեսը, բացասական պատասխան ստանալուց հետո ծեծել են նրան։ 11.11.2025, Sputnik Արմենիա
2025-11-11T18:11+0400
2025-11-11T18:11+0400
2025-11-11T18:19+0400
հայաստան
օրենքով գող
հհ դատախազություն
եղբայր
ունեցվածք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/10/43588932_0:108:1600:1008_1920x0_80_0_0_d76b8d8495efa8142eea4a827bedc007.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik․ Երևանում տղամարդն «օրենքով գողին» է դիմել ունեցվածքի մի մասը եղբորից խլելու և իրեն փոխանցելու համար։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։Պարզվել է, որ 2024 թվականի դեկտեմբերին Մ.Թ.-ն պահանջ է ներկայացրել իր եղբայր Լ.Թ.-ին՝ Լ.Թ.-ի ընտանիքին փաստացի պատկանող և սեփականության իրավունքով Լ.Թ.-ի կնոջ անվամբ հաշվառված՝ 139 միլիոն 629 հազար դրամ արժեքով, Երևանի Պռոշյան փողոցում գտնվող հողամասի և շինության 1/2 բաժնեմասի նկատմամբ սեփականության իրավունքն իրեն փոխանցելու վերաբերյալ:Լ.Թ.-ն մերժել է եղբոր պահանջը, որից հետո Մ.Թ.-ն դիմել է քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող («օրենքով գող») Ա.Ի.-ին՝ նրա անօրինական ազդեցությունն օգտագործելով գույքի բաժնեմաս ձեռք բերելու համար: Մ.Թ.-ն նաև համաձայնել է եղբորից անշարժ գույքը ստանալուց հետո բաժնեմասի կեսը տրամադրել Ա.Ի.-ին:Հունվարի 21-ին դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Ա.Ի.-ի նկատմամբ, դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրել կալանքը հետախուզում է հայտարարվել։Հանրային քրեական հետապնդում է հարուցվել նաև Մ.Թ.-ի նկատմամբ, խափանման միջոց է ընտրված բացակայելու արգելքը: Հանրային քրեական հետապնդում է հարուցվել նաև Ա.Թ.-ի նկատմամբ` քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակը պահպանելուն օժանդակելու համար: Նրա նկատմամբ ընտրվել են այլընտրանքային խափանման միջոցներ՝ վարչական հսկողություն և 4 միլիոն 5 հարյուր հազար դրամ գրավ:Ա.Թ.-ի և Մ.Թ.-ի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը՝ հաստատված մեղադրական եզրակացությամբ, արդեն դատարան են հանձնվել։«Օրենքով գող» Օշականցի Գևորիկը և ևս 3 անձ ձերբակալվել են. մեքենայում հոգեմետ հաբեր են եղել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/10/43588932_0:0:1600:1200_1920x0_80_0_0_4488ae8da69d832f074d267479903961.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, օրենքով գող, հհ դատախազություն, եղբայր, ունեցվածք
հայաստան, օրենքով գող, հհ դատախազություն, եղբայր, ունեցվածք
Երևանում տղամարդն «օրենքով գողին» է դիմել ունեցվածքի մի մասը եղբորից խլելու համար
18:11 11.11.2025 (Թարմացված է: 18:19 11.11.2025) Տղամարդուց պահանջել են գույքի կեսը, բացասական պատասխան ստանալուց հետո ծեծել են նրան։
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik․ Երևանում տղամարդն «օրենքով գողին» է դիմել ունեցվածքի մի մասը եղբորից խլելու և իրեն փոխանցելու համար։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ գլխավոր դատախազությունը։
Պարզվել է, որ 2024 թվականի դեկտեմբերին Մ.Թ.-ն պահանջ է ներկայացրել իր եղբայր Լ.Թ.-ին՝ Լ.Թ.-ի ընտանիքին փաստացի պատկանող և սեփականության իրավունքով Լ.Թ.-ի կնոջ անվամբ հաշվառված՝ 139 միլիոն 629 հազար դրամ արժեքով, Երևանի Պռոշյան փողոցում գտնվող հողամասի և շինության 1/2 բաժնեմասի նկատմամբ սեփականության իրավունքն իրեն փոխանցելու վերաբերյալ:
Լ.Թ.-ն մերժել է եղբոր պահանջը, որից հետո Մ.Թ.-ն դիմել է քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող («օրենքով գող») Ա.Ի.-ին՝ նրա անօրինական ազդեցությունն օգտագործելով գույքի բաժնեմաս ձեռք բերելու համար: Մ.Թ.-ն նաև համաձայնել է եղբորից անշարժ գույքը ստանալուց հետո բաժնեմասի կեսը տրամադրել Ա.Ի.-ին:
«Օրենքով գողն» իր մտերիմներից մեկի` Ա.Թ.-ի միջոցով 2025թ․ հունվարի 15-ին Երևանի Ավանեսովի փողոցում հանդիպում է կազմակերպել Լ.Թ.-ի հետ և պահանջել է, որ գույքի կեսը փոխանցի Մ.Թ.-ին: Լ.Թ.-ն առարկել է, պայմանավորվել են հարցի քննարկումը շարունակել հունվարի 17-ին։ Այդ օրն էլ Լ.Թ.-ն իր փաստաբանի և աներորդու հետ գնացել է հանդիպման վայր, Լ.Թ.-ին հրավիրել են հարևան սենյակ, որտեղ Ա.Ի.-ն և այլ անձինք ծեծի են ենթարկել Լ.Թ.-ին՝ նրան պատճառելով գլխի, դեմքի, ձախ դաստակի շրջանների փափուկ հյուսվածքների սալջարդ, այլ մարմնական վնասվածքներ:
Հունվարի 21-ին դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Ա.Ի.-ի նկատմամբ, դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրել կալանքը հետախուզում է հայտարարվել։
Հանրային քրեական հետապնդում է հարուցվել նաև Մ.Թ.-ի նկատմամբ, խափանման միջոց է ընտրված բացակայելու արգելքը: Հանրային քրեական հետապնդում է հարուցվել նաև Ա.Թ.-ի նկատմամբ` քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակը պահպանելուն օժանդակելու համար: Նրա նկատմամբ ընտրվել են այլընտրանքային խափանման միջոցներ՝ վարչական հսկողություն և 4 միլիոն 5 հարյուր հազար դրամ գրավ:
Ա.Թ.-ի և Մ.Թ.-ի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը՝ հաստատված մեղադրական եզրակացությամբ, արդեն դատարան են հանձնվել։