https://arm.sputniknews.ru/20251111/2019-in-chi-eghel-arajark-vorin-adrbejany-hamadzajnel-e-hajastany-voch-rubinjan-95701952.html
2019-ին չի եղել առաջարկ, որին Ադրբեջանը համաձայնել է, Հայաստանը՝ ոչ․ Ռուբինյան
2019-ին չի եղել առաջարկ, որին Ադրբեջանը համաձայնել է, Հայաստանը՝ ոչ․ Ռուբինյան
Sputnik Արմենիա
Ռուբինյանի խոսքով` Հայաստանը պատերազմ չի հրահրել։ 11.11.2025, Sputnik Արմենիա
2025-11-11T15:05+0400
2025-11-11T15:05+0400
2025-11-11T17:35+0400
ռուբեն ռուբինյան
հայաստան
ադրբեջան
հայ-ադրբեջանական
պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/15/94878073_0:0:1600:901_1920x0_80_0_0_bfba87c95ce4852d125053b7198a91d8.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի - Sputnik. Հայաստանը երբեք չի դադարեցրել Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման բանակցությունները։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հայտարարություններին։Նշենք, որ տեղական հեռուստատեսությամբ վավերագրական ֆիլմում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել էր, թե իշխանության գալուց հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սկզբում կառուցողական դիրքորոշում է ունեցել, բայց 2019 թվականի գարնանից սկսել է քայլեր ու հայտարարություններ անել, որոնք բանակցությունները փակուղի են մտցրել ու պատերազմ է հրահրվել։Ռուբինյանը շեշտեց, որ նման հայտարարություններ արել և անում են նաև Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը և Լևոն Տեր-Պետրոսյանը։Նա Լևոն Տեր-Պետրոսյանի խոսքերը ցիտելով, Ռուբինյանն ասաց, թե ինչ են Մադրիդյան սկզբունքները՝ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշում Ադրբեջանի կազմում։ԱԺ փոխնախագահը շեշտեց՝ 2019–ի փաստաթուղթը եղել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ղեկավարման ավարտի դրությամբ ինչ-որ հանրագումար, որը Հայաստանը չի մերժել։«Բոլոր նախկին նախագահները մեզ ասում են, որ հանճարեղ տարբերակներ, լավ ծրագրեր են եղել հարցի կարգավորման համար։ Շատ լավ, եթե դրանք այդքան լավն էին, ապա ինչո՞ւ չեն իրագործվել։ Գուցե, որովհետև Ադրբեջանն այդ հանճարեղ լուծմանը համաձայն չի՞ եղել»,- հայտարարեց Ռուբինյանը։Նա, միևնույն ժամանակ, մեղադրեց Ռոբերտ Քոչարյանին նաև այն բանում, որ նրա կառավարման օրոք Հայաստան-Ադրբեջան ռազմական բյուջեի բալանսի հարաբերակցությունը եղել է 1-ը 5-ի։ Նրա խոսքով՝ պատճառն այն է, որ աճել է ոչ թե Հայաստանի ռազմական բյուջեն, այլ Քոչարյանի և Սարգսյանի ընտանեկան բյուջեները։ԱԺ փոխխոսնակն ուժերի խախտված հավասարակշռությունը համարեց պատերազմի հիմնական պատճառ։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/15/94878073_0:0:1424:1067_1920x0_80_0_0_9c992dbf281fc3a7e836830976dd29cf.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուբեն ռուբինյան, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, պատերազմ
ռուբեն ռուբինյան, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, պատերազմ
2019-ին չի եղել առաջարկ, որին Ադրբեջանը համաձայնել է, Հայաստանը՝ ոչ․ Ռուբինյան
15:05 11.11.2025 (Թարմացված է: 17:35 11.11.2025) Ռուբինյանի խոսքով` Հայաստանը պատերազմ չի հրահրել։
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի - Sputnik. Հայաստանը երբեք չի դադարեցրել Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման բանակցությունները։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հայտարարություններին։
Նշենք, որ տեղական հեռուստատեսությամբ վավերագրական ֆիլմում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել էր, թե իշխանության գալուց հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սկզբում կառուցողական դիրքորոշում է ունեցել, բայց 2019 թվականի գարնանից սկսել է քայլեր ու հայտարարություններ անել, որոնք բանակցությունները փակուղի են մտցրել ու պատերազմ է հրահրվել։
Ռուբինյանը շեշտեց, որ նման հայտարարություններ արել և անում են նաև Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը և Լևոն Տեր-Պետրոսյանը։
«Նրանք բոլորը սխալ են ասում՝ Հայաստանը պատերազմ չի հրահրել, Հայաստանը պատերազմ չի սկսել, Հայաստանը չի դադարեցրել բանակցային գործընթացը։ Ես համաձայն չեմ նրանց ասածների ու վկայակոչած փաստերի հետ, դրանք ճիշտ չեն։ 2019-ին չի եղել առաջարկ, որին Ադրբեջանը համաձայնել է, Հայաստանը՝ ոչ։ 2008–ից սկսված, երբ ընդունվեցին Մադրիդյան սկզբունքները, բոլոր առաջարկները նույն էության մեջ են եղել»,- նշեց Ռուբինյանը։
Նա Լևոն Տեր-Պետրոսյանի խոսքերը ցիտելով, Ռուբինյանն ասաց, թե ինչ են Մադրիդյան սկզբունքները՝ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշում Ադրբեջանի կազմում։
ԱԺ փոխնախագահը շեշտեց՝ 2019–ի փաստաթուղթը եղել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ղեկավարման ավարտի դրությամբ ինչ-որ հանրագումար, որը Հայաստանը չի մերժել։
«Բոլոր նախկին նախագահները մեզ ասում են, որ հանճարեղ տարբերակներ, լավ ծրագրեր են եղել հարցի կարգավորման համար։ Շատ լավ, եթե դրանք այդքան լավն էին, ապա ինչո՞ւ չեն իրագործվել։ Գուցե, որովհետև Ադրբեջանն այդ հանճարեղ լուծմանը համաձայն չի՞ եղել»,- հայտարարեց Ռուբինյանը։
Նա, միևնույն ժամանակ, մեղադրեց Ռոբերտ Քոչարյանին նաև այն բանում, որ նրա կառավարման օրոք Հայաստան-Ադրբեջան ռազմական բյուջեի բալանսի հարաբերակցությունը եղել է 1-ը 5-ի։ Նրա խոսքով՝ պատճառն այն է, որ աճել է ոչ թե Հայաստանի ռազմական բյուջեն, այլ Քոչարյանի և Սարգսյանի ընտանեկան բյուջեները։
ԱԺ փոխխոսնակն ուժերի խախտված հավասարակշռությունը համարեց պատերազմի հիմնական պատճառ։