00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Վահե Հովհաննիսյան
«Կլիներ նույնը՝ առանց զոհերի» Փաշինյանի հայտարարությունն ապացուցեցին հրապարակված փաստաթղթերը․ Վահե Հովհաննիսյան
09:05
9 ր
Մեսրոպ Առաքելյան
Անտրամաբանական է 63 տարեկանում բիսնես սկսելու հայտարարությունը․ Մեսրոպ Առաքելյան
09:16
9 ր
Ուղիղ եթեր
09:27
9 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:04
45 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թրամփը ներում է շնորհել 2020–ի ընտրություններին միջամտելու մեջ մեղադրվող տասնյակ անձանց

© AP Photo / Evan VucciԴոնալդ Թրամփը
Դոնալդ Թրամփը - Sputnik Արմենիա, 1920, 10.11.2025
Բաժանորդագրվել
Ներում ստացածների թվում են Թրամփի և Նյու Յորքի նախկին քաղաքապետի նախկին իրավաբանը և Սպիտակ տան աշխատակազմի պաշտոնաթող ղեկավարը։
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել, որով ներում է շնորհել 2020 թվականի ընտրություններին միջամտելու մեջ մեղադրվող տասնյակ անձանց։ Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտնել է ներման հարցերով դատախազ Էդ Մարտինը։
Նշվում է, որ ներում ստացածների թվում են Թրամփի և Նյու Յորքի նախկին քաղաքապետի նախկին իրավաբան Ռուդի Ջուլիանին, ինչպես նաև Սպիտակ տան աշխատակազմի պաշտոնաթող ղեկավար Մարկ Մեդոուզը։
«Պաշտոնական այս հայտարարությունը վերջ է դնում 2020 թվականի նախագահական ընտրություններից հետո ամերիկյան ժողովրդի նկատմամբ թույլ տված ազգային լուրջ անարդարությանը... Դոնալդ Թրամփը սույնով լիակատար և անվերապահ ներում է շնորհում... ներվածների ցանկը ներառում է, բայց չի սահմանափակվում հետևյալ անձանցով՝... Ռուդոլֆ Ջուլիանի... Մարկ Մեդոուզ», – ասվում է ներման տեքստում, որը հրապարակել է Էդ Մարտինը Х սոցցանցի էջում։
Միևնույն ժամանակ տեքստում նշվում է, որ ներումը չի տարածվում անձամբ Թրամփի վրա։ Բացի այդ, ներված անձանց ցանկում են Թրամփի` 2020 թվականի նախագահական քարոզարշավի նախկին իրավաբանական խորհրդականներ Ջոն Իսթմանը և Քենեթ Չեսբրոն, տարիներ շարունակ Թրամփի անձնական ավագ խորհրդական Բորիս Էպշտեյնը, փաստաբան և նախկին դաշնային դատախազ Սիդնի Փաուելը, ինչպես նաև Վիսկոնսին նահանգի Դեյն քաղաքի ԱՄՆ շրջանային դատարանի նախկին դատավորը և Թրամփի քարոզարշավի նախկին փաստաբան Ջիմ Թրուպիսը։
Թրամփը հայտարարել է, որ Օրբանի հետ քննարկում է Պուտինի հետ հանդիպելու հնարավորությունը
«Politico» պարբերականը պնդում է, որ ներումը մեծ հաշվով խորհրդանշական է, քանի որ նշված անձանցից ոչ մեկի նկատմամբ դաշնային մակարդակով մեղադրանք չի առաջադրվել։ Ցանկում ընդգրկված տասնյակ մարդկանց մեղադրանք է առաջադրվել այն նահանգներում, որտեղ հետաքննվել է Թրամփի՝ 2020 թվականի ընտրությունների արդյունքները «կեղծելու» փորձը, այդ թվում՝ Ջորջիայում, Արիզոնայում, Վիսկոնսինում և Նևադայում, սակայն նախագահը նահանգային մակարդակով որևէ մեկին ներում շնորհելու լիազորություն չունի։
Էդ Մարտինի հրապարակած փաստաթուղթը թվագրված չէ, ուստի հասկանալի չէ` երբ է Թրամփն այն ստորագրել։
2024 թվականի ապրիլին ԱՄՆ Արիզոնա նահանգի մեծ ժյուրին Թրամփի մի խումբ մտերիմների մեղադրանք էր առաջադրել 2020 թվականի ընտրություններին «միջամտելու» համար։ Փաստաթղթերի համաձայն՝ ցուցակում առնվազն 11 անձ կա, այդ թվում՝ Ջուլիանին. Նրանք մեղադրվում են քաղաքական գործչի ընտրական «պարտությունը չեղարկելու» փորձի մեջ։
2021 թվականի հունվարի 6-ին Թրամփի (որի առաջին նախագահական ժամկետը մոտենում էր ավարտին) կողմնակիցները ներխուժեցին Կապիտոլիումի շենք՝ 2020 թվականի նոյեմբերին կայացած նախագահական ընտրությունների արդյունքների հաստատմանը խանգարելու համար։ Սա հանգեցրեց զանգվածային կալանքների։ Հունվարի 6-ի իրադարձությունները դարձան Թրամփի դեմ իմպիչմենտի փորձի պատրվակ և 2020 թվականի ընտրությունները կեղծելու նրա ենթադրյալ փորձերի դատավարության դրվագ։ 2025 թվականին իր երդմնակալությունից անմիջապես հետո նա հրամանագիր ստորագրեց, որով ներում շնորհվեց Կապիտոլիումի գրոհի համար դատապարտված շուրջ 1500 մարդու։
Թրամփը Պուտինին և Սի Ծինփինին անվանել է խելացի և ուժեղ առաջնորդներ
Լրահոս
0