https://arm.sputniknews.ru/20251110/pashinjany-pvordzum-e-hanrutjany-partadrel-khaghaghutjan-ir-patkeracumy-garnik-davtjan-95669623.html
Փաշինյանը փորձում է հանրությանը պարտադրել խաղաղության իր պատկերացումը. Գառնիկ Դավթյան
Փաշինյանը փորձում է հանրությանը պարտադրել խաղաղության իր պատկերացումը. Գառնիկ Դավթյան
Sputnik Արմենիա
Ադրբեջանի հարցերով փորձագետը նկատում է, որ «Արևմտյան Ադրբեջան»–ի հակահայկական խոսույթը Ադրբեջանում պետական մակարդակով համարում է արտաքին քաղաքականության... 10.11.2025, Sputnik Արմենիա
2025-11-10T22:20+0400
2025-11-10T22:20+0400
2025-11-10T22:20+0400
հայ-ադրբեջանական
հայաստան
ադրբեջան
փորձագետ
գառնիկ դավթյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/18/82230943_0:0:1600:901_1920x0_80_0_0_714828b6dc89473d17159dbdabc3a0cf.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. ՀՀ այսօրվա իշխանությունը Ադրբեջանի հակահայկական գործունեությունը սրբագրելու նպատակ ունի. Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը։Անցած շաբաթ դարձյալ խոսելով իրենց «պատմական հայրենիքի» մասին` Ադրբեջանի նախագահ Ալիևը հայտարարել էր. «Բավական է նայել XX դարի սկզբին ցարական Ռուսաստանի կազմած քարտեզները՝ համոզվելու համար, որ ներկայիս Հայաստանի տարածքում տեղանունների մեծ մասը ադրբեջանական ծագում ունեն։ Այդ քարտեզներում չկա Սևան անունով լիճ։ Կա Գյոյչա լիճ, և այնտեղ արտացոլված են բոլոր պատմական տեղանունները, որոնք մենք օգտագործում ենք»։ Հայաստանի իշխանությունն այս հայտարարությանը որևէ կերպ չարձագանքեց։ Եվ միայն լրագրողների հարցադրումներից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստիպված եղավ ինչ–որ մեկնաբանություն անել` միաժամանակ շեշտելով, որ ինքն անհարմար վիճակի մեջ է ընկնում, քանի որ ստիպված է մեկնաբանել Ալիևի ասածը։Ունենք ոչ թե խաղաղություն, այլ «չպատերազմ». քաղաքագետը` Փաշինյանի կեղծ թեզերի մասինՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ լրագրողների հետ զրույցում ասել էր, թե «պատմական հայրենիքի» մասին Ալիևի հայտարարությունները ներքին լսարանի համար են։Այսօր արդեն Բաքում նույն ջանասիրությամբ օրակարգ է բերել «Արևմտյան Ադրբեջանի» կոնցեպտը, որի տակ այդ երկրում հասկանում են ՀՀ ինքնիշխան տարածքները, որոնք, իբր Ադրբեջանին են պատկանել։ Այս կեղծ գաղափարը քարոզելու համար այդ երկրում հատուկ «Արևմտյան Ադրբեջանի» համայնք են ստեղծել, որոնք հոկտեմբերի վերջին Բրյուսելում «վերադարձի իրավունքի» հարցերով կոնֆերանս էին կազմակերպել։Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը վստահեցնում է` հակահայկական այս քարոզչությունը, հակառակ ՀՀ իշխանությունների պնդումների, ուղղված է ոչ թե ներքին, այլ առավելապես արտաքին լսարանին։Ավելին` Գառնիկ Դավթյանը նկատում է, որ «Արևմտյան Ադրբեջան»–ի հակահայկական խոսույթը Ադրբեջանում պետական մակարդակով համարվում է արտաքին քաղաքականության ուղղություն, այնպես, ինչպես հակահայկական այլ քարոզչական թեզերը, որոնք նաև արտերկրում են լայնորեն ներկայացվում ու քարոզվում։«Տարբեր քարոզչական միջոցներով փորձում են Հայաստանը որպես ցեղասպան պետություն ներկայացնել։ Օրինակ` հայտնաբերվում են ոսկորներ և առանց դատաբժշկական փորձաքննության, ադրբեջանական, միջազգային մասնագետների ներգրավվածության, դրանք ներկայացնում են որպես Արցախյան առաջին պատերազմի ժամանակ կատարված ոճրագործություն։ Չգիտես ո՞նց հայտնվում են լացող կանանց խմբեր, որոնց ողբը հրապարակվում է պետական լրատվական կայքերով և հեռուստաընկերությամբ»,– նշում է մեր զրուցակիցը` հավելելով, որ բերված փաստերը վկայում են, որ այս երկրի հետ խաղաղության որևէ հիմք չկա, և որ Նիկոլ Փաշինյանը պարզապես փորձում է Հայաստանի հանրությանը պարտադրել խաղաղության իր պատկերացումը։Հոկտեմբերին «Արևմտյան Ադրբեջանի համայնք»-ը ֆրանսիական CAP Freedom of Conscience ոչ-կառավարական կազմակերպության հետ Բրյուսելում կոնֆերանս էր կազմակերպել` «Վերադարձի իրավունքը միջազգային իրավունքում» խորագրով։Ըստ Ադրբեջանի պետական «Ազերթաջ» գործակալության` համայնքի նախագահ Ազիզ Ալեքբարլին իր ելույթում պնդել է, թե «արևմտյան ադրբեջանցիներն» անցյալ դարի ընթացքում համակարգված և աստիճանաբար տեղահանվել են իրենց պատմական հողերից։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/18/82230943_248:0:1600:1014_1920x0_80_0_0_8e138f7522c4a78c707384c3c5eb5455.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայ-ադրբեջանական, հայաստան, ադրբեջան, փորձագետ, գառնիկ դավթյան
հայ-ադրբեջանական, հայաստան, ադրբեջան, փորձագետ, գառնիկ դավթյան
Փաշինյանը փորձում է հանրությանը պարտադրել խաղաղության իր պատկերացումը. Գառնիկ Դավթյան
Ադրբեջանի հարցերով փորձագետը նկատում է, որ «Արևմտյան Ադրբեջան»–ի հակահայկական խոսույթը Ադրբեջանում պետական մակարդակով համարում է արտաքին քաղաքականության ուղղություն, այնպես, ինչպես հակահայկական այլ քարոզչական թեզերը, որոնք նաև արտերկրում են լայնորեն քարոզվում։
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. ՀՀ այսօրվա իշխանությունը Ադրբեջանի հակահայկական գործունեությունը սրբագրելու նպատակ ունի.
Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը։
Անցած շաբաթ դարձյալ խոսելով իրենց «պատմական հայրենիքի» մասին` Ադրբեջանի նախագահ Ալիևը հայտարարել էր. «Բավական է նայել XX դարի սկզբին ցարական Ռուսաստանի կազմած քարտեզները՝ համոզվելու համար, որ ներկայիս Հայաստանի տարածքում տեղանունների մեծ մասը ադրբեջանական ծագում ունեն։ Այդ քարտեզներում չկա Սևան անունով լիճ։ Կա Գյոյչա լիճ, և այնտեղ արտացոլված են բոլոր պատմական տեղանունները, որոնք մենք օգտագործում ենք»։ Հայաստանի իշխանությունն այս հայտարարությանը որևէ կերպ չարձագանքեց։ Եվ միայն լրագրողների հարցադրումներից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստիպված եղավ ինչ–որ
մեկնաբանություն անել` միաժամանակ շեշտելով, որ ինքն անհարմար վիճակի մեջ է ընկնում, քանի որ ստիպված է մեկնաբանել Ալիևի ասածը։
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ լրագրողների հետ զրույցում ասել էր, թե «պատմական հայրենիքի» մասին Ալիևի հայտարարությունները ներքին լսարանի համար են։
Այսօր արդեն Բաքում նույն ջանասիրությամբ օրակարգ է բերել «Արևմտյան Ադրբեջանի» կոնցեպտը, որի տակ այդ երկրում հասկանում են ՀՀ ինքնիշխան տարածքները, որոնք, իբր Ադրբեջանին են պատկանել։ Այս կեղծ գաղափարը քարոզելու համար այդ երկրում հատուկ «Արևմտյան Ադրբեջանի» համայնք են ստեղծել, որոնք հոկտեմբերի վերջին Բրյուսելում «վերադարձի իրավունքի» հարցերով կոնֆերանս էին կազմակերպել։
Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը վստահեցնում է` հակահայկական այս քարոզչությունը, հակառակ ՀՀ իշխանությունների պնդումների, ուղղված է ոչ թե ներքին, այլ առավելապես արտաքին լսարանին։
«Եթե մի պահ պատկերացնենք, թե «Արևմտյան Ադրբեջան» հակահայկական կառույցը Ադրբեջանի ներքին լսարանի համար է, ապա հարց է առաջանում, թե ինչո՞ւ է հենց նույն այդ հակահայկական կառույցը գրասենյակ բացում, օրինակ, Թուրքիայում, պաշտոնական հանդիպումներ ունենում տարբեր միջազգային կառույցների, Եվրոպական խորհրդի անդամ պետությունների ներկայացուցիչների հետ»,– հռետորական հարց է հնչեցնում փորձագետը։
Ավելին` Գառնիկ Դավթյանը նկատում է, որ «Արևմտյան Ադրբեջան»–ի հակահայկական խոսույթը Ադրբեջանում պետական մակարդակով համարվում է արտաքին քաղաքականության ուղղություն, այնպես, ինչպես հակահայկական այլ քարոզչական թեզերը, որոնք նաև արտերկրում են լայնորեն ներկայացվում ու քարոզվում։
«Տարբեր քարոզչական միջոցներով փորձում են Հայաստանը որպես ցեղասպան պետություն ներկայացնել։ Օրինակ` հայտնաբերվում են ոսկորներ և առանց դատաբժշկական փորձաքննության, ադրբեջանական, միջազգային մասնագետների ներգրավվածության, դրանք ներկայացնում են որպես Արցախյան առաջին պատերազմի ժամանակ կատարված ոճրագործություն։ Չգիտես ո՞նց հայտնվում են լացող կանանց խմբեր, որոնց ողբը հրապարակվում է պետական լրատվական կայքերով և հեռուստաընկերությամբ»,– նշում է մեր զրուցակիցը` հավելելով, որ բերված փաստերը վկայում են, որ այս երկրի հետ խաղաղության որևէ հիմք չկա, և որ Նիկոլ Փաշինյանը պարզապես փորձում է Հայաստանի հանրությանը պարտադրել խաղաղության իր պատկերացումը։
«Իմ մասնագիտական կարծիքով՝ էստեղ ավելի շատ հասարակությունը մոլորեցնելու նպատակ կա։ Բայց մեր հասարակությունը, մեր ժողովուրդը լավ գիտի թշնամուն»,– ասում է Դավթյանը։
Հոկտեմբերին «Արևմտյան Ադրբեջանի համայնք»-ը ֆրանսիական CAP Freedom of Conscience ոչ-կառավարական կազմակերպության հետ Բրյուսելում կոնֆերանս էր կազմակերպել` «Վերադարձի իրավունքը միջազգային իրավունքում» խորագրով։
Ըստ Ադրբեջանի պետական «Ազերթաջ» գործակալության` համայնքի նախագահ Ազիզ Ալեքբարլին իր ելույթում պնդել է, թե «արևմտյան ադրբեջանցիներն» անցյալ դարի ընթացքում համակարգված և աստիճանաբար տեղահանվել են իրենց պատմական հողերից։