https://arm.sputniknews.ru/20251110/bvoghvoqi-akcia-hrazdani-cementi-gvortsaranum-400-ashkhatakicner-13-amis-ashkhatavardz-chen-stacel-95667432.html
Բողոքի ակցիա Հրազդանում. ցեմենտի գործարանի 400 աշխատակիցներ 13 ամիս աշխատավարձ չեն ստացել
Բողոքի ակցիա Հրազդանում. ցեմենտի գործարանի 400 աշխատակիցներ 13 ամիս աշխատավարձ չեն ստացել
Sputnik Արմենիա
Աշխատակիցները վստահ են` գործարանը պետք է աշխատի, քանի որ այն այսօր ոչ միայն իրենց աշխատատեղն է, այլև իրենց երեխաների։ 10.11.2025, Sputnik Արմենիա
2025-11-10T14:42+0400
2025-11-10T14:42+0400
2025-11-10T14:48+0400
հրազդան
ցեմենտ
գործարան
աշխատավարձ
բողոքի ակցիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/0a/95664936_0:0:1200:675_1920x0_80_0_0_6c66182e3cd2e3bf545af0cf06871c4e.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. Հրազդանի ցեմենտի գործարանը փակման եզրին է, 400 աշխատակիցներ 13 ամիս աշխատավարձ չեն ստացել։ Աշխատակիցներն այսօր բողոքի ակցիա են իրականացնում գործարանի մոտ, որպեսզի պատկան մարմիններն արձագանքեն, թե ինչ է լինելու գործարանի ճակատագիրը։«Տարիներ շարունակ Պարսկաստանն էր մեզանից կլինկեր տանում, իսկ այսօր արտահանողից դարձել ենք ներմուծող։ Միթե էդ ձևով կարելի է երկիրը շենացնել»,– ասաց աշխատակիցներից մեկը։Ըստ աշխատակիցների` գործարանին 579 միլիոն պարտք են և չեն տալիս, ցեմենտը տարել են, գումարը չեն տվել, դրա համար էլ գործարանը սնանկ է ճանաչվել։Մյուսն էլ հավելեց, որ եթե այլ գործարաններ կարող են հումքի խնդիր ունենալ և փակվել, ապա իրենց հումքը լրիվ տեղական է, բայց այսօր կանգնած են փակման եզրին։Վստահ են` գործարանը պետք է աշխատի, դա այսօր ոչ միայն իրենց աշխատատեղն է, այլև իրենց երեխաների։«Մենք ուղղակի խնդրում ենք էս ժողովրդի աշխատավարձի հարցը լուծեք և 2-րդ ասեք՝ ի՞նչ է լինելու էս գործարանի վերջը, մենք էլ ենք երեխա պահում, տուն պահում, դեմը ձմեռ է, իսկ Հրազդանի ձմեռը, Երևանի ձմեռը չէ, էստեղ ցուրտ է, կյանքը` դժվար»,–ասաց մյուս աշխատակիցը։«Հրազդան ցեմենտի» գործարանի սեփականատերերը մի քանի անգամ փոխվել են։ 2001 թվականին այն սեփականաշնորհել է «ՄԻԿԱ Արմենիա» ընկերության նախագահ, հանգուցյալ Միխայիլ Բաղդասարովը և վերանվանվել «Միկա-Ցեմենտ» ՓԲԸ:2016 թվականին կուտակված պարտքերի պատճառով ընկերությունը փոխանցվել է ՎՏԲ-Հայաստան բանկին, որը դարձել է դրա լիիրավ սեփականատերը: 2017 թվականին գործարանը ձեռք է բերել «Հրազդանի ցեմենտ» կորպորացիան: Սնանկության գործընթացը է սկսվել 2022 թվականին:
հրազդան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/0a/95664936_150:0:1050:675_1920x0_80_0_0_78db14c5ee3b452dce61e5918f4e1496.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հրազդան, ցեմենտ, գործարան, աշխատավարձ, բողոքի ակցիա
հրազդան, ցեմենտ, գործարան, աշխատավարձ, բողոքի ակցիա
Բողոքի ակցիա Հրազդանում. ցեմենտի գործարանի 400 աշխատակիցներ 13 ամիս աշխատավարձ չեն ստացել
14:42 10.11.2025 (Թարմացված է: 14:48 10.11.2025) Աշխատակիցները վստահ են` գործարանը պետք է աշխատի, քանի որ այն այսօր ոչ միայն իրենց աշխատատեղն է, այլև իրենց երեխաների։
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. Հրազդանի ցեմենտի գործարանը փակման եզրին է, 400 աշխատակիցներ 13 ամիս աշխատավարձ չեն ստացել։ Աշխատակիցներն այսօր բողոքի ակցիա են իրականացնում գործարանի մոտ, որպեսզի պատկան մարմիններն արձագանքեն, թե ինչ է լինելու գործարանի ճակատագիրը։
«Տարիներ շարունակ Պարսկաստանն էր մեզանից կլինկեր տանում, իսկ այսօր արտահանողից դարձել ենք ներմուծող։ Միթե էդ ձևով կարելի է երկիրը շենացնել»,– ասաց աշխատակիցներից մեկը։
Ըստ աշխատակիցների` գործարանին 579 միլիոն պարտք են և չեն տալիս, ցեմենտը տարել են, գումարը չեն տվել, դրա համար էլ գործարանը սնանկ է ճանաչվել։
«Վարչապետին դիմում ենք ներկայացրել, որը վերահասցեավորել են Էկոնոմիկայի նախարարություն, և Արդարադատության նախարարություն։ Էկոնոմիկայի նախարարությունից պատասխանել են, որ դատական պրոցես է ընթանում, ուստի նախարարությունը ոչ մի լիազորություն չունի դրանով զբաղվի, իսկ Արդարադատության նախարարությունը մինչև հիմա ոչ մի պատասխան չի տվել։ Մենք ունենք սնանկության գործընթաց, բայց բոլորս աշխատանքի մեջ ենք։ Մի՞թե Հայաստանի Հանրապետությունը էն երկիրն է, որտեղ մարդը կարող Է 13 ամիս աշխատել ու աշխատավարձ չստանալ»,–ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։
Մյուսն էլ հավելեց, որ եթե այլ գործարաններ կարող են հումքի խնդիր ունենալ և փակվել, ապա իրենց հումքը լրիվ տեղական է, բայց այսօր կանգնած են փակման եզրին։
Վստահ են` գործարանը պետք է աշխատի, դա այսօր ոչ միայն իրենց աշխատատեղն է, այլև իրենց երեխաների։
«Մենք ուղղակի խնդրում ենք էս ժողովրդի աշխատավարձի հարցը լուծեք և 2-րդ ասեք՝ ի՞նչ է լինելու էս գործարանի վերջը, մենք էլ ենք երեխա պահում, տուն պահում, դեմը ձմեռ է, իսկ Հրազդանի ձմեռը, Երևանի ձմեռը չէ, էստեղ ցուրտ է, կյանքը` դժվար»,–ասաց մյուս աշխատակիցը։
«Հրազդան ցեմենտի» գործարանի սեփականատերերը մի քանի անգամ փոխվել են։ 2001 թվականին այն սեփականաշնորհել է «ՄԻԿԱ Արմենիա» ընկերության նախագահ, հանգուցյալ Միխայիլ Բաղդասարովը և վերանվանվել «Միկա-Ցեմենտ» ՓԲԸ:
2016 թվականին կուտակված պարտքերի պատճառով ընկերությունը փոխանցվել է ՎՏԲ-Հայաստան բանկին, որը դարձել է դրա լիիրավ սեփականատերը: 2017 թվականին գործարանը ձեռք է բերել «Հրազդանի ցեմենտ» կորպորացիան: Սնանկության գործընթացը է սկսվել 2022 թվականին: