00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Գոհար Վարդանյան
Նոր համակարգը կօգնի բացառել սննդային թունավորումների դեպքերը հանրային սննդի կետերում. Գոհար Վարդանյան
09:07
11 ր
Սոսե Չանդոյան
Հայաստանի Հանրապետությունում չկա օբյեկտիվություն կա ընտրովի արդարադատություն․ Սոսե Չանդոյան
09:18
11 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Պողոսյան
Տպավորություն է, որ ձևավորվել են վասալային հարաբերություններ. Արա Պողոսյան
09:05
5 ր
Հայկ Ֆարմանյան
Սա նշանակում է անուղղակի ֆինանսավորել Ադրբեջանին, ադրբեջանական բանակին. Հայկ Ֆարմանյան
09:12
7 ր
Քրիստինա Վարդանյան
Չի կարելի ասել, որ Ավինյանի պաշտոնավարման ընթացքում արվել է ավելին, քանի մինչ այդ․ Քրիստինա Վարդանյան
09:20
11 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Խաղաղությունը վախեցնելով չեն բերում. Թևան Պողոսյան

Բաժանորդագրվել
Թևան Պողոսյանի խոսքով` իշխանությունը, իրեն ընտրողների թիվն ասելով, մանիպուլացնում է։
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի - Sputnik. Ցանկացած քաղաքական միավոր, որը խոստում է տալիս և չի կատարում, ոչ լեգիտիմ է: 44–օրյա պատերազմի ավարտի 5–րդ տարելիցի կապակցությամբ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Թևան Պողոսյանը` անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տրված, բայց չկատարված խոստումներին։
Դիտարկմանը, որ իշխանությունը հայտարարում, որ իրենք 600 հազար քաղաքացու ձայն են ստացել, Պողոսյանը հիշեցրեց, որ դա ընտրության իրավունք ունեցող քաղաքացիների փոքր հատվածն է։
«Երբ 600 հազար է ասում, 2 մլնի քանի՞ տոկոսն է, որ ասում են ժողովուրդ, ովքե՞ր են, թող թիվ ասեն։ Ինչի՞ ենք նոյեմբերի 9–ին հայերով գալիս Եռաբլուր. չէ՞ որ միշտ մայիսի 9–ին էինք գալիս, սեպտեմբերի 2–ին։ Մեր օրակարգն ինչի՞ է փոխվել, սա է այս իշխանության արդյունքը։ Մանիպուլյացիայի մի ենթարկվենք»,– հորդորեց նա։
Ինչ վերաբերում է իշխանության խոստացված խաղաղությանը, Թևանյանը նկատեց, որ խաղաղության դիմաց հայերին վախ են առաջարկում։
«Երբ խաղաղություն են ասում, բայց դա ներկայացնում են վախի մթնոլորտի մեջ` այ սենց եթե չանենք պատերազմ է լինելու, դա խաղաղություն չէ։ Խաղաղությունը վախեցնելով չեն բերում»,– շարունակեց Թևան Պողոսյանը։
Հավելեց` քանի աշխարհում դեռ մեկ հայ կա, որի սրտում Արցախի հարցը փակված չէ, ուրեմն փակված չէ, նույնիսկ Բաքվի բանտերում գտնվող մարդիկ են այդպես ասում։ «Ուրեմն մեր պատերազմը դեռ ավարտված չէ»,–ասաց նախկին պատգամավորը։
Հիշեցնենք՝ 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։ Այդ հայտարարությամբ Արցախի մի մասը (առանց Շուշիի և Հադրութի) մնում էր ՀՀ ենթակայության տակ։ Արցախը Բերձորի միջանցքով կապ ուներ Հայաստանի հետ։ Միջանցքում տեղակայվել էր ՌԴ զորախումբ։
Հայտարարության ստորագրումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրեց, որ անձամբ իր և բոլորի համար չափազանց ծանր որոշում է կայացրել:
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց ՌԴ խաղաղապահ զորակազմը՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
2023թ․ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցինԵվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկինԵվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։ Արցախն ամբողջովին հայաթափվեց։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալներով՝ 2023 թվականի սեպտեմբերից հետո Արցախից 115 365 մարդ է բռնի տեղահանվել։
Լրահոս
0