00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Վահե Հովհաննիսյան
«Կլիներ նույնը՝ առանց զոհերի» Փաշինյանի հայտարարությունն ապացուցեցին հրապարակված փաստաթղթերը․ Վահե Հովհաննիսյան
09:05
9 ր
Մեսրոպ Առաքելյան
Անտրամաբանական է 63 տարեկանում բիսնես սկսելու հայտարարությունը․ Մեսրոպ Առաքելյան
09:16
9 ր
Ուղիղ եթեր
09:27
9 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:04
45 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

44–օրյա պատերազմին Արայիկ Հարությունյանը հրաժարվել է հանդիպել Ռոբերտ Քոչարյանին. ինչու

© Photo : press office of Robert KocharyanՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյան
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյան - Sputnik Արմենիա, 1920, 09.11.2025
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Ռոբերտ Քոչարյանի խոսքով` պատերազմի պարտության պատճառներից մեկը բանակի հրամանատարական կազմի փոփոխությունն էր։
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի - Sputnik. Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը 2020 թ.–ին զգուշացել է հանդիպել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ «5–րդ ալիք» ՀԸ–ի հետ հարցազրույցում ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը այդ օրերի մանրամասներ հայտնեց։
Նրա խոսքով` ինքն Արցախի նախկին ու այդ ժամանակ ներկա նախագահին առաջարկել է հանդիպել, քանի որ ուներ կոնկրետ գործողությունների պլան։
«Պաշտպանություն կազմակերպելու տեսանկյունից շատ կոնկրետ առաջարկներ կային և զուգահեռ անել ամեն ինչ շուտ օր առաջ պատերազմը կանգնեցնելու համար։ Ինքը (Արայիկ Հարությունյանը–խմբ) մերժեց, չուզեց հանդիպել։ Բակո Սահակյանի միջոցով փոխանցեց հետևյալը, որ «եթե ես հանդիպեմ Քոչարյանի հետ, ինձ Հայաստանի վարչապետը ուտելու է, իր բառն է` ինձ կուտի»,– ասաց Քոչարյան։
Հանրապետության 2–րդ նախագահը նշեց, թե պատերազմի առաջին իսկ շաբաթը հասկացել է, որ հայկական կողմը պարտվելու է։ Ըստ նրա` ինքը բանակում նորմալ կառավարում չէր տեսնում, քանի որ 2018 թվականից հետո հրամանատարական կազմում փոփոխություններ էր եղել, և առանցքային պաշտոններում համապատասխան մարդիկ չէին նշանակվել։
«Նշանակվել էին մարդիկ, որոնց հագով չէր այդ պատերազմը, ակնհայտ էր։ Կադրային քաղաքականությունը հետևյալն էր. ինքը չէր վստահում բանակին և ուզում էր բանակում կարևոր պաշտոնների վրա ունենալ լոյալ մարդկանց։ Լոյալ գեներալը կամ բարձրաստիճան սպան միշտ չէ, որ ունի բավական հմտություններ պատերազմում հաղթանակ ունենալու համար»,– նշեց նախագահը։
Ռոբերտ Քոչարյանը 44–օրյա պատերազմում պարտության պատճառներից նաև առանձնացրեց ՀՀ–ում կազմակերպված մոբիլիզացիան, քանի որ մարդիկ 2- օրը հետո հայտնվում էին առաջնագծում առանց պատրաստվածության։
Հիշեցնենք՝ 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։ Այդ հայտարարությամբ Արցախի մի մասը (առանց Շուշիի և Հադրութի) մնում էր ՀՀ ենթակայության տակ։ Արցախը Բերձորի միջանցքով կապ ուներ Հայաստանի հետ։ Միջանցքում տեղակայվել էր ՌԴ զորախումբ։
Հայտարարության ստորագրումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրեց, որ անձամբ իր և բոլորի համար չափազանց ծանր որոշում է կայացրել:
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց ՌԴ խաղաղապահ զորակազմը՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
2023թ․ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցինԵվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկինԵվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։ Արցախն ամբողջովին հայաթափվեց։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալներով՝ 2023 թվականի սեպտեմբերից հետո Արցախից 115 365 մարդ է բռնի տեղահանվել։
Վաշինգտոնյան փաստաթուղթը նոյեմբերի 9–ի փաստաթղթի հետ գրեթե նույնաբովանդակ է. Քոչարյան
Լրահոս
0