00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:37
22 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
55 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:37
3 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
53 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
3 ր
Զարուհի Հովհաննիսյան
Քաղաքական պատեհություններ ու տնտեսական առաջնահերթություններ` մարդու իրավունքների փոխարեն. Զարուհի Հովհաննիսյան
17:04
9 ր
Արման Թաթոյան
Խախաղությունը չի կարող անտեսել մարդու իրավունքները. Արման Թաթոյան
17:14
5 ր
Գարիկ Քեռյան
Ես այստեղ գաղտնի դավադրություն եմ տսնում․ Գարիկ Քեռյանը՝ Բաքվի ԱԳՆ-ի հայտարարության մասին
17:23
10 ր
Գագիկ Մամուլյան
Մարդիկ կան 3 վնասված մեքենա բերում են, 3 հատից 1 մեքենա են հավաքում. Գագիկ Մամուլյան
17:34
9 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իրանի ազգային արժույթի թղթադրամներից կհանեն 4 զրոները

© AP Photo / Vahid SalemiՌիալ
Ռիալ - Sputnik Արմենիա, 1920, 08.11.2025
Բաժանորդագրվել
Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը ստուգում է Սահմանադրությանն ու իսլամական նորմերին համապատասխանության վերաբերյալ նախաձեռնությունները: Որպես կանոն` սա օրինագծերի հաստատման վերջնական փուլն է։
ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի — Sputnik. Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը ազգային արժույթի թղթադրամներից չորս զրոները հանելու որոշումը չի համարել Իրանի սահմանադրությանը հակասող։ Այս մասին հայտարարել է խորհրդի պաշտոնական ներկայացուցիչ Հադի Թահան Նազիֆը, նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը ստուգում է Սահմանադրությանն ու իսլամական նորմերին համապատասխանության վերաբերյալ նախաձեռնությունները: Որպես կանոն, սա օրինագծերի հաստատման վերջնական փուլն է։
«Օրինագիծ... ազգային արժույթի թղթադրամներից չորս զրոները հանելու մասին: Խորհրդարանում ուղղումներ մտցնելուց և Պահապանների խորհրդում կրկին քննարկելուց հետո այն չի ճանաչվել շարիաթի և Սահմանադրության դրույթներին հակասող», - գրել է Թահան Նազիֆը X սոցցանցի իր էջում:
Հոկտեմբերի կեսերին IRIB գործակալությունը հաղորդել էր, որ Իրանի քաղաքական նպատակահարմարության որոշման խորհրդի Վերահսկիչ հանձնաժողովը հավանություն է տվել դենոմինացիայի շրջանակներում ազգային արժույթի թղթադրամներից չորս զրոների հեռացմանը:
Իրանի խորհրդարանը հոկտեմբերի 5-ին հավանություն էր տվել համապատասխան օրինագծին:
1000 ռուբլի արժողությամբ նոր թղթադրամի վրա կպատկերվեն Լերմոնտովի և Չայկովսկու կալվածքները
Ռիալը կմնա որպես ազգային արժույթ։ Այսպիսով` «թումանը»՝ ոչ պաշտոնական, բայց տարածված արժույթը որպես ազգային արժույթ սահմանելու առաջարկները չեն ստացել աջակցություն։ Ռիալը բաղկացած կլինի 100 կերանից, որն ավելի փոքր միավոր է և կրում է ազգային արժույթի պատմական անվանումը, որն օգտագործվել է Իրանում 19-րդ դարում և 20-րդ դարի սկզբին։
Խորհրդարանի կողմից հաստատված արժույթին աստիճանական անցումը կտևի երեք տարի, որի ընթացքում թույլատրվելու են ինչպես հին, այնպես էլ նոր թղթադրամները: Իրանի կենտրոնական բանկը պարտավոր է սկսել անցումային շրջանը օրինագծի ուժի մեջ մտնելուց հետո երկու տարվա ընթացքում:
Նման տեղեկություն է հայտնվել Իրանում գնաճի բարձր մակարդակի (ավելի քան 35 տոկոս) և ռիալի սրընթաց թուլացման ֆոնին՝ սեպտեմբերի վերջին Իրանի դեմ ՄԱԿ-ի ԱԽ-ի սահմանափակող բանաձևերի վերականգնման ֆոնին: Այսպես, որոշ ժամանակ առաջ իրանական ռիալը դոլարի նկատմամբ հասել է ռեկորդային ցածր մակարդակի. մեկ դոլարը ոչ պաշտոնական փոխարժեքով արժեր մոտ 1,17 մլն ռիալ: Մի քանի տարի առաջ՝ մինչև 2018-ի մայիսին միջուկային գործարքից ԱՄՆ-ի դուրս գալը, դոլարի ոչ պաշտոնական արժեքը կազմում էր մոտ 50 հազար ռիալ:
ՀՀ–ում շրջանառության մեջ են դրվել 20 000 դրամ անվանական արժեքով «նոր» թղթադրամներ. ԿԲ
Լրահոս
0