https://arm.sputniknews.ru/20251108/hhn-tsragrum-e-nvorvogel-eraskh-nakhijevan-erkatgitsy-mher-grigvorjani-grasenjaki-pataskhany-95580693.html
ՀՀ–ն ծրագրո՞ւմ է նորոգել Երասխ-Նախիջևան երկաթգիծը. Մհեր Գրիգորյանի գրասենյակի պատասխանը
ՀՀ–ն ծրագրո՞ւմ է նորոգել Երասխ-Նախիջևան երկաթգիծը. Մհեր Գրիգորյանի գրասենյակի պատասխանը
Sputnik Արմենիա
Հաղորդակցությունների ապաշրջափակման համատեքստում ուշադրության կենտրոնում է Սյունիքով անցնող ճանապարհը, սակայն Երասխ-Նախիջևան հատվածի ապագան մշուշոտ է։ 08.11.2025, Sputnik Արմենիա
2025-11-08T09:56+0400
2025-11-08T09:56+0400
2025-11-08T09:56+0400
հայաստան
ադրբեջան
նախիջևան
մհեր գրիգորյան
երկաթ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/17/57135351_0:85:1600:985_1920x0_80_0_0_94e3c7ca04bddee148d123747b0bea85.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի – Sputnik. ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակը, պատասխանելով Sputnik Արմենիայի հարցմանը, մեկնաբանել է Երասխի և Նախիջևանի միջև երկաթուղու վերանորոգման հարցը։Ավելի վաղ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը հայտարարել էր, որ Հայաստանի 2026 թվականի պետբյուջեի նախագծում Երասխ գյուղից մինչև Նախիջևանի սահման երկաթգծի վերանորոգման համար միջոցներ նախատեսված չեն։Ադրբեջանի հետ հաղորդակցությունների ապաշրջափակման նոր հանձնաժողովը գլխավորող փոխվարչապետի գրասենյակից հետաքրքրվել էինք` Հայաստանը ծրագրո՞ւմ է վերանորոգել այդ հատվածը, եթե այո, ապա ինչ միջոցներով:Sputnik Արմենիան հետաքրքրվել էր նաև, թե արդյոք Ադրբեջանի հետ պայմանավորվածություն կա, որ նրանք նույնպես պետք է վերականգնեն երկաթուղու իրենց հատվածը՝ Սադարակից մինչև Երասխ։Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:Պայմանավորվածությունը չի վերաբերում երկաթգծի Երասխ-Նախիջևան հատվածին։ Ավելին` Թուրքիան և Ադրբեջանը ծրագրում են Նախիջևան տանող ճանապարհի նոր հատվածը կառուցել ոչ թե Հայաստանի տարածքով, այլ ուղիղ Կարսից։
ադրբեջան
նախիջևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/17/57135351_88:0:1512:1068_1920x0_80_0_0_c9caffc9beb3248e71c4ec63b9eaedc7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ադրբեջան, նախիջևան, մհեր գրիգորյան, երկաթ
հայաստան, ադրբեջան, նախիջևան, մհեր գրիգորյան, երկաթ
ՀՀ–ն ծրագրո՞ւմ է նորոգել Երասխ-Նախիջևան երկաթգիծը. Մհեր Գրիգորյանի գրասենյակի պատասխանը
Հաղորդակցությունների ապաշրջափակման համատեքստում ուշադրության կենտրոնում է Սյունիքով անցնող ճանապարհը, սակայն Երասխ-Նախիջևան հատվածի ապագան մշուշոտ է։
ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի – Sputnik. ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակը, պատասխանելով
Sputnik Արմենիայի հարցմանը, մեկնաբանել է Երասխի և Նախիջևանի միջև երկաթուղու վերանորոգման հարցը։
Ավելի վաղ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը
հայտարարել էր, որ Հայաստանի 2026 թվականի պետբյուջեի նախագծում Երասխ գյուղից մինչև Նախիջևանի սահման երկաթգծի վերանորոգման համար միջոցներ նախատեսված չեն։
Ադրբեջանի հետ հաղորդակցությունների ապաշրջափակման նոր հանձնաժողովը գլխավորող փոխվարչապետի գրասենյակից հետաքրքրվել էինք` Հայաստանը ծրագրո՞ւմ է վերանորոգել այդ հատվածը, եթե այո, ապա ինչ միջոցներով:
Sputnik Արմենիան հետաքրքրվել էր նաև, թե արդյոք Ադրբեջանի հետ պայմանավորվածություն կա, որ նրանք նույնպես պետք է վերականգնեն երկաթուղու իրենց հատվածը՝ Սադարակից մինչև Երասխ։
«Ձեր կողմից նշված հարցերը գտնվում են քննարկման փուլում: Նշված հարցերի վերաբերյալ վերջնական որոշումների, լուծումների և պայմանավորվածությունների մասին կլինեն պաշտոնական հրապարակումներ»,-պատասխանել են գրասենյակից։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած
համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ
ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:
Պայմանավորվածությունը չի վերաբերում երկաթգծի Երասխ-Նախիջևան հատվածին։ Ավելին` Թուրքիան և Ադրբեջանը ծրագրում են Նախիջևան տանող ճանապարհի նոր հատվածը կառուցել ոչ թե Հայաստանի տարածքով, այլ ուղիղ Կարսից։