00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Աղասի Թավադյան
Իրանից ՀՀ ներկվող ապրանքներն էժանանում են, ՀՀ–ից Իրան արտահանվողները` թանկանում. Աղասի Թավադյան
09:05
5 ր
Տաթևիկ Վաթյան
Երեխաներին ուշ դպրոց տանելու տենդենցը վտանգավոր է. Տաթևիկ Վաթյան
09:11
9 ր
Տաթևիկ Հովակիմյան
Անկայուն նյարդային համակարգ ունեցող անձանց կարող են դիտվել սրացումներ. Տաթևիկ Հովակիմյան
09:22
5 ր
Ուղիղ եթեր
09:27
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
3 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
3 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:27
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Չինական պարբերականը բարձր է գնահատել հայկական կոնյակն ու աղբյուրի ջուրը

© Sputnik / Andranik GhazaryanՀայկական կոնյակ
Հայկական կոնյակ - Sputnik Արմենիա, 1920, 08.11.2025
Բաժանորդագրվել
Չինական պարբերականը բարձր է գնահատել հայկական գինու, կոնյակի և աղբյուրի ջրի որակը՝ հիշատակելով, որ հայկական արտահանման համար նոր հեռանկարներ են բացվում նաև հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարդակ դուրս բերելու շնորհիվ:
ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի – Sputnik. Տասներեք հայկական ընկերություններ Շանհայում մասնակցում են Չինաստանի ներմուծման միջազգային ցուցահանդեսին (CIIE)։ Այս մասին հաղորդում է Սինհուա գործակալությունը:
Կոնյակի իզոտոպային անալիզի համար ՀՀ իշխանությունները լրացուցիչ սարքավորումներ կգնեն
Հայաստանի տաղավարում ներկայացված են աղբյուրի ջուր, կոնյակ, խաղողի և նռան գինիներ, թեյ, մեղր, ինչպես նաև մետաքսե թաշկինակներ, գոբելեններ և այլ ձեռագործ աշխատանքներ:
«Հայկական հողը բերրի է և վաղուց հայտնի է իր գյուղատնտեսական արտադրանքով։ Լինելով խաղողագործության հնագույն շրջաններից մեկը՝ Հայաստանն ունի յուրահատուկ կլիմա և գինեգործության դարավոր ավանդույթներ, ինչը հիմք է ստեղծել բարձրորակ կոնյակի արտադրության համար», - նշում է Սինհուան։
Հայ մասնակիցներին չինացի գործընկերների հետ հաղորդակցվելու հարցում օգնում է հայ-չինական հարաբերությունների զարգացման կենտրոնի փոխնախագահ Դավիթ Մխիթարյանը, որը տիրապետում է չինարենին:
«Լեռնաշխարհն ու արևի առատությունը հատկապես քաղցրացնում են հայկական խաղողը։ Մաքուր լեռնային ջրի հետ համատեղ սա մեր կոնյակին տալիս է անկրկնելի համ և երանգների հարստություն»,- ընդգծել է Մխիթարյանը։
Պապոյանը պարզաբանել է, թե երբ վերջնականապես կլուծվի հայկական կոնյակի տարանցման հարցը
Նա հիշեցրել է, որ 2018-ին CIIE-ի առաջին ցուցահանդեսից հետո դրան մասնակցած գրեթե բոլոր հայկական ընկերությունները ստացել են համագործակցության պատվերներ կամ առաջարկներ: Սակայն, նրա խոսքով, հայկական արտադրանքը դեռևս շատ փոքր տեղ է զբաղեցնում չինական շուկայում։
«Շատ չինացի սպառողներ գուցե նույնիսկ չգիտեն, թե որտեղ է գտնվում Հայաստանը, էլ չեմ ասում մեր ավանդական ապրանքների մասին», - հավելել է նա։
Մխիթարյանի խոսքով՝ CIIE ցուցահանդեսը մեծ հնարավորություններ է բացում չինական շուկա դուրս գալու և հայկական բրենդների ճանաչելիությունը բարձրացնելու համար: Դրան նպաստում է նաև երկկողմ հարաբերությունների զարգացումը. օգոստոսին Հայաստանն ու Չինաստանը պաշտոնապես հաստատել են ռազմավարական գործընկերության հարաբերություններ, իսկ երկրների միջև առևտրաշրջանառությունը կայուն աճում է:
ԵԱՏՄ–ի համար՝ այո, ԵՄ–ի համար՝ դեռ ոչ. Հայաստանում կոնյակի իսկության սարք է գործարկվել
2024-ին Հայաստանի և Չինաստանի միջև առևտրի ծավալը հասել է 2,825 մլրդ դոլարի, որից 1,088 մլրդ դոլարը բաժին է ընկել հայկական արտահանմանը։ Ընդ որում, մատակարարումների շուրջ 97 տոկոսը կազմել են հումքային ապրանքները՝ պղնձի և մոլիբդենի խտանյութերը, ինչպես նաև թանկարժեք մետաղներից պատրաստված կիսաֆաբրիկատները: Ծխախոտի արտահանումը կազմել է 5,9 մլն դոլար, կոնյակի արտահանումը՝ 1,45 մլն դոլար, գինու արտահանումը՝ 84 հազար դոլար։
Լրահոս
0