https://arm.sputniknews.ru/20251107/zaek-um-mijukajin-anvtangutjan-het-kapvats-iravitshaky-mnum-e-khist-ankajun-grvosi-95603008.html
ԶԱԷԿ-ում միջուկային անվտանգության հետ կապված իրավիճակը մնում է խիստ անկայուն. Գրոսի
ԶԱԷԿ-ում միջուկային անվտանգության հետ կապված իրավիճակը մնում է խիստ անկայուն. Գրոսի
Sputnik Արմենիա
Ավելի վաղ ՄԱԳԱՏԷ-ն հայտնել էր, որ գործակալությանը հաջողվել է պայմանավորվել ԶԱԷԿ-ի շրջանում տեղական հրադադարի ռեժիմի շուրջ: 07.11.2025, Sputnik Արմենիա
2025-11-07T20:17+0400
2025-11-07T20:17+0400
2025-11-07T20:17+0400
ռաֆայել գրոսի
զապորոժիե
ատոմակայան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/19/93897953_0:0:3138:1765_1920x0_80_0_0_17adc7bb1c7958b2d6d99dcc1427efde.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի - Sputnik. Զապորոժիեի ԱԷԿ-ում միջուկային անվտանգության և պաշտպանության հետ կապված ընդհանուր իրավիճակը մնում է ծայրաստիճան անկայուն: Այս մասին հայտարարել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին։Ավելի վաղ ՄԱԳԱՏԷ-ն հայտնել էր, որ գործակալությանը հաջողվել է պայմանավորվել ԶԱԷԿ-ի շրջանում տեղական հրադադարի ռեժիմի շուրջ, ինչը թույլ կտա իրականացնել էլեկտրահաղորդման գծերի վերանորոգում և նվազեցնել կայանում վթարի վտանգի աստիճանը:Պաշտոնյան հավելել է, որ կայանում իրադրության լիակատար կարգավորման մասին հնարավոր կլինի խոսել միայն այն ժամանակ, երբ այդ հակամարտությունն ավարտվի առանց միջուկային վթարի:ԶԱԷՍ-ը գտնվում է Դնեպրի ձախ ափին՝ Էներգոդար քաղաքի մոտ։ Այն բլոկների և տեղադրված հզորության քանակով ամենամեծն է Եվրոպայում. կայանում կա 6 էներգաբլոկ՝ յուրաքանչյուրը 1 գիգավատ հզորությամբ։ 2022 թվականի հոկտեմբերից ատոմակայանը դարձել է ՌԴ-ի սեփականությունը։
զապորոժիե
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/19/93897953_88:0:2819:2048_1920x0_80_0_0_6794eed27e879634253b26e310cd9d49.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռաֆայել գրոսի, զապորոժիե, ատոմակայան
ռաֆայել գրոսի, զապորոժիե, ատոմակայան
ԶԱԷԿ-ում միջուկային անվտանգության հետ կապված իրավիճակը մնում է խիստ անկայուն. Գրոսի
Ավելի վաղ ՄԱԳԱՏԷ-ն հայտնել էր, որ գործակալությանը հաջողվել է պայմանավորվել ԶԱԷԿ-ի շրջանում տեղական հրադադարի ռեժիմի շուրջ:
ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի - Sputnik. Զապորոժիեի ԱԷԿ-ում միջուկային անվտանգության և պաշտպանության հետ կապված ընդհանուր իրավիճակը մնում է ծայրաստիճան անկայուն: Այս մասին հայտարարել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին։
Ավելի վաղ ՄԱԳԱՏԷ-ն հայտնել էր, որ գործակալությանը հաջողվել է պայմանավորվել ԶԱԷԿ-ի շրջանում տեղական հրադադարի ռեժիմի շուրջ, ինչը թույլ կտա իրականացնել էլեկտրահաղորդման գծերի վերանորոգում և նվազեցնել կայանում վթարի վտանգի աստիճանը:
«Երկու կողմերն էլ գիտակցում են էլեկտրաէներգիայի երկարատև կորստի, ինչպես նաև միջուկային օբյեկտում էլեկտրաէներգիայի արտաքին աղբյուրների սահմանափակ պահուստի հետ կապված ռիսկերը։ Նրանք կառուցողականորեն համագործակցել են մեզ հետ, որպեսզի այդ կարևոր վերանորոգման աշխատանքները հնարավոր լինի իրականացնել: Սակայն Զապորոժիեի ԱԷԿ-ում միջուկային անվտանգության և պաշտպանության հետ կապված ընդհանուր իրավիճակը մնում է խիստ անկայուն», - հայտարարել է Գրոսին։
Պաշտոնյան հավելել է, որ կայանում իրադրության լիակատար կարգավորման մասին հնարավոր կլինի խոսել միայն այն ժամանակ, երբ այդ հակամարտությունն ավարտվի առանց միջուկային վթարի:
ԶԱԷՍ-ը գտնվում է Դնեպրի ձախ ափին՝ Էներգոդար քաղաքի մոտ։ Այն բլոկների և տեղադրված հզորության քանակով ամենամեծն է Եվրոպայում. կայանում կա 6 էներգաբլոկ՝ յուրաքանչյուրը 1 գիգավատ հզորությամբ։ 2022 թվականի հոկտեմբերից ատոմակայանը դարձել է ՌԴ-ի սեփականությունը։