https://arm.sputniknews.ru/20251107/vardan-ghukasjani-kalanqy-pvokhelu-veraberjal-mijnvordutjun-e-nerkajacvel-pashtpan-95601817.html
Վարդան Ղուկասյանի կալանքը փոխելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել․ պաշտպան
Վարդան Ղուկասյանի կալանքը փոխելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել․ պաշտպան
Sputnik Արմենիա
Փաստաբանները դիմումներ են ուղարկել տարբեր գերատեսչություններ, այդ թվում՝ գլխավոր դատախազություն, սակայն մինչ օրս պատասխան չկա։ 07.11.2025, Sputnik Արմենիա
2025-11-07T19:21+0400
2025-11-07T19:21+0400
2025-11-07T19:22+0400
վարդան ղուկասյան
կալանք
փաստաբան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/14/94835849_0:107:1280:827_1920x0_80_0_0_7becf65728de2e9a413da2b04c4d0312.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի – Sputnik․ Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանին կալանքից ազատելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նրա պաշտպաններից Արամայիս Հայրապետյանը։Ավելի վաղ նրա փաստաբան Զարուհի Փոստանջյանն ահազանգել էր, որ Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանի խափանման միջոցը փոխվել է, բայց նրան շարունակում են ապօրինի ու անհիմն կալանքի տակ պահել։ Հոկտեմբերի 21-ին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննչական խմբի ղեկավարը կայացրել էր նոր որոշում, որով Վարդան Ղուկասյանի նկատմամբ ընտրվել էր այլընտրանքային համակցված խափանման միջոց՝ պաշտոնավարման կասեցում և Հայաստանի Հանրապետությունից բացակայելու արգելք։ Պաշտպանական խումբն այս որոշումը ստացել էր միայն հոկտեմբերի 29-ին։Հայրապետյանը հիշեցրեց, որ Վարդան Ղուկասյանին այսօր վաղ առավոտյան «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից կրկին տեղափոխել են «Երևան–Կենտրոն» ՔԿՀ։ Հավելեց՝ չի կարող ասել, թե Ղուկասյանի առողջական վիճակն այս պահին կայունացած է։Նշենք, որ նոյեմբերի 6-ին հայտնի դարձավ, որ Վարդան Ղուկասյանին «Երևան–Կենտրոն» ՔԿՀ–ից տեղափոխել ենհիվանդանոց։ Նրա պաշտպան Զարուհի Փոստանջյանը հայտնել էր, որ Վարդան Ղուկասյանը շաքարային դիաբետ ունի, որը հասել է մինչև 19, և կորոնարոգրաֆիայի կարիք կա։Հիշեցնենք՝ հոկտեմբերի 20-ին ուժայինները ներխուժեցին Գյումրու քաղաքապետարան, որպեսզի բերման ենթարկեն համայնքապետ Վարդան Ղուկասյանին։ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարեց, որ 8 անձ է ձերբակալվել մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, վերջիններիս կաշառք տալու մեղադրանքներով։ Հոկտեմբերի 21-ի առավոտյան Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանը կալանավորվեց 2 ամսով։Հոկտեմբերի 26-ին հայտնի դարձավ, որ նրան նոր մեղադրանք է առաջադրվել Հայաստանի` այլ երկրների հետ միություն կազմելու վերաբերյալ մտքերի համար։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/14/94835849_93:0:1230:853_1920x0_80_0_0_7b149414a6faa6b3bec42d1726c1e163.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վարդան ղուկասյան, կալանք, փաստաբան
վարդան ղուկասյան, կալանք, փաստաբան
Վարդան Ղուկասյանի կալանքը փոխելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել․ պաշտպան
19:21 07.11.2025 (Թարմացված է: 19:22 07.11.2025) Փաստաբանները դիմումներ են ուղարկել տարբեր գերատեսչություններ, այդ թվում՝ գլխավոր դատախազություն, սակայն մինչ օրս պատասխան չկա։
ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի – Sputnik․ Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանին կալանքից ազատելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան։
Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նրա պաշտպաններից Արամայիս Հայրապետյանը։
Ավելի վաղ նրա փաստաբան Զարուհի Փոստանջյանն ահազանգել էր, որ Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանի խափանման միջոցը փոխվել է, բայց նրան շարունակում են ապօրինի ու անհիմն կալանքի տակ պահել։ Հոկտեմբերի 21-ին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննչական խմբի ղեկավարը կայացրել էր նոր որոշում, որով Վարդան Ղուկասյանի նկատմամբ ընտրվել էր այլընտրանքային համակցված խափանման միջոց՝ պաշտոնավարման կասեցում և Հայաստանի Հանրապետությունից բացակայելու արգելք։ Պաշտպանական խումբն այս որոշումը ստացել էր միայն հոկտեմբերի 29-ին։
«Մինչ օրս մեր բոլոր դիմումները՝ թե՛ ՄԻՊ-ին, թե՛գլխավոր դատախազություն, անպատասխան են մնացել։ Դրան զուգահեռ վատթարանում է Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը։ Այս երկու հանգամանքով պայմանավորված այսօր նաև միջնորդություն ենք ներկայացրել, որ դատարանը վերացնի խափանման միջոց կալանքը»,- նշեց նա։
Հայրապետյանը հիշեցրեց, որ Վարդան Ղուկասյանին այսօր վաղ առավոտյան «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից
կրկին տեղափոխել են «Երևան–Կենտրոն» ՔԿՀ։ Հավելեց՝ չի կարող ասել, թե Ղուկասյանի առողջական վիճակն այս պահին կայունացած է։
Նշենք, որ նոյեմբերի 6-ին
հայտնի դարձավ, որ Վարդան Ղուկասյանին «Երևան–Կենտրոն» ՔԿՀ–ից տեղափոխել ենհիվանդանոց։ Նրա պաշտպան Զարուհի Փոստանջյանը հայտնել էր, որ Վարդան Ղուկասյանը շաքարային դիաբետ ունի, որը հասել է մինչև 19, և կորոնարոգրաֆիայի կարիք կա։
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 20-ին ուժայինները ներխուժեցին
Գյումրու քաղաքապետարան, որպեսզի բերման ենթարկեն համայնքապետ Վարդան Ղուկասյանին։
Հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարեց, որ 8 անձ է ձերբակալվել մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, վերջիններիս կաշառք տալու մեղադրանքներով։ Հոկտեմբերի 21-ի առավոտյան Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանը
կալանավորվեց 2 ամսով։
Հոկտեմբերի 26-ին հայտնի դարձավ, որ նրան
նոր մեղադրանք է առաջադրվել Հայաստանի` այլ երկրների հետ միություն կազմելու վերաբերյալ մտքերի համար։