https://arm.sputniknews.ru/20251107/nikvol-pashinjany-npastum-e-adrbejanakan-qaghaqakanutjan-zavtvoghakan-iracmany-arman-tatvojan-95579744.html
Նիկոլ Փաշինյանը նպաստում է ադրբեջանական քաղաքականության զավթողական իրացմանը. Արման Թաթոյան
Նիկոլ Փաշինյանը նպաստում է ադրբեջանական քաղաքականության զավթողական իրացմանը. Արման Թաթոյան
Sputnik Արմենիա
Արման Թաթոյանի խոսքով` կեղծ «Արմտյան Ադրբեջան» կազմակերպությունն ակտիվացրել է իր գործունեությունը։ 07.11.2025, Sputnik Արմենիա
2025-11-07T11:51+0400
2025-11-07T11:51+0400
2025-11-07T11:56+0400
արման թաթոյան
տեսանյութեր
տեսանյութ
թրամփի ուղի (tripp)
դոնալդ թրամփ
հայաստան
ադրբեջան
հայ-ադրբեջանական
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/07/95579576_0:41:720:446_1920x0_80_0_0_90a42c4a49a24e5521548dc6fa28106d.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի - Sputnik. Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավարությամբ, կոծկում է Ադրբեջանի զավթողական քաղաքականությունը։ Այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերով նման հայտարարություն է արել ՀՀ նախկին ՄԻՊ, «Միասնության թևեր» շարժման առաջնորդ Արման Թաթոյանը։ Նա հայտարարել է, որ «Արևմտյան Ադրբեջան» զավթողական անվանումով կազմակերպության գործունեությունն ավելի է ինտենսիվանում, և վիճակագրություն է ներկայացրել։Նա նկատել է, որ ի տարբերություն ՀՀ իշխանությունների` Ադրբեջանի Մինի մեջլիսի պատգամավորը, որը ղեկավարում է կեղծ «Արևմտյան Ադրբեջան» անվամբ հանդես եկող կազմակերպությունը, իր հայտարարությամբ շեշտել է, որ «վաշինգտոնյան համաձայնությունը» որևէ ձևով չի կարող դուրս թողնել «Արևմտյան Ադրբեջանի հարցը» միջազգային օրակարգից։ Ըստ Արման Թաթոյանի` արդբեջանցի պատգամավոր կարծում է, որ վաշինգտոնյան գործընթացը կարող է արագացնել ադրբեջանիների` ՀՀ վերադարձը։«Այս ամենը ուսումնասիրելուց հետո ինչպե՞ս է ՔՊ–ն հայտարարում, որ Ադրբեջանի նախագահը դադարեցրել է գործունեությունն այս ուղղությամբ ու ավելին ասել, որ հլը մի հատ էլ ընդհանրապես փակել են այս կազմակերպության գործունեությունը ու պետք չէ դա ընդհանրապես բանի տեղ դնել»,– շարունակել է Արման Թաթոյանը։Արման Թաթոյանի կարծիքով`ադրբեջանական կողմի վարքագիծը վտանգում է տարածաշրջանային կայունությունը։ Նրա խոսքով` այս մասին պետք է տեղյակ պահել նաև ԱՄՆ գործընկերներին, որ Ադրբեջան օգտագործում է նրանց հեղինակությունն իր նպակներին հասնելու համար։ Թաթոյանն ընդգծել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նպաստում է ադրբեջանական քաղաքականությանը` ԱՄՆ գործընկերներից կոծկելով իրականությունը։Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 11-ին հայտարարեց, որ ՀՀ–ն ոչ թե 99 տարով հողը վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Նիկոլ Փաշինյանը նպաստում է ադրբեջանական քաղաքականության զավթողական իրացմանը. Արման Թաթոյան
Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանը նպաստում է ադրբեջանական քաղաքականության զավթողական իրացմանը. Արման Թաթոյան
2025-11-07T11:51+0400
true
PT4M51S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/07/95579576_0:0:720:540_1920x0_80_0_0_8f3f02bcd6bc169134bd6e2a111b091e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արման թաթոյան, տեսանյութեր, տեսանյութ, թրամփի ուղի (tripp), դոնալդ թրամփ, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, видео
արման թաթոյան, տեսանյութեր, տեսանյութ, թրամփի ուղի (tripp), դոնալդ թրամփ, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, видео
Նիկոլ Փաշինյանը նպաստում է ադրբեջանական քաղաքականության զավթողական իրացմանը. Արման Թաթոյան
11:51 07.11.2025 (Թարմացված է: 11:56 07.11.2025) Արման Թաթոյանի խոսքով` կեղծ «Արմտյան Ադրբեջան» կազմակերպությունն ակտիվացրել է իր գործունեությունը։
ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի - Sputnik. Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավարությամբ, կոծկում է Ադրբեջանի զավթողական քաղաքականությունը։ Այսօր
ֆեյսբուքյան ուղիղ եթերով նման հայտարարություն է արել ՀՀ նախկին ՄԻՊ, «Միասնության թևեր» շարժման առաջնորդ Արման Թաթոյանը։ Նա հայտարարել է, որ «Արևմտյան Ադրբեջան» զավթողական անվանումով կազմակերպության գործունեությունն ավելի է ինտենսիվանում, և վիճակագրություն է ներկայացրել։
«Միայն այս տարի «Արևմտյան Ադրբեջանին»վերաբերող ծրագրերը կրկնապատկվել են՝ հասնելով 51–ի։ Վերջին 2 տարվա ընթացքում այդ կազմակերպության ծրագրերի շրջանակում անցկացվում է շուրջ 50 համաժողով, շնորհանդես, հանդիպում, ցուցահանդես և հանրային լսում, հրատարակվել է 25 գիրք, նկարահանվել է 11 փաստավավերագրական ֆիլմ և պատրաստվել 21 տեսահոլովակ։ Այնուհետև Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնատար անձինք հայտարարել են, որ վերադարձ դեպի «Արևմտյան Ադրբեջան» ուղղությունը լինելու է նրանց համար առաջնային, լինելու են նոր դրամաշնորհային մրցույթներ, որոնցում ներգրավելու են նաև միջազգային և տարածաշրջանային կառույցներ։ Ավելին` ասում են, որ առավելություն են տալու այն ՀԿ– ներին, որոնք արտասահմանում «Արևմտյան Ադրբեջանի» թեմայով համաժողովներ, միջոցառումներ կանեն, ինչպես նաև կներգրավեն օտարերկրյա ՀԿ–ներին»,– ասել է Թաթոյանը։
Նա նկատել է, որ ի տարբերություն ՀՀ իշխանությունների` Ադրբեջանի Մինի մեջլիսի պատգամավորը, որը ղեկավարում է կեղծ «Արևմտյան Ադրբեջան» անվամբ հանդես եկող կազմակերպությունը, իր հայտարարությամբ շեշտել է, որ «վաշինգտոնյան համաձայնությունը» որևէ ձևով չի կարող դուրս թողնել «Արևմտյան Ադրբեջանի հարցը» միջազգային օրակարգից։ Ըստ Արման Թաթոյանի` արդբեջանցի պատգամավոր կարծում է, որ վաշինգտոնյան գործընթացը կարող է արագացնել ադրբեջանիների` ՀՀ վերադարձը։
«Այս ամենը ուսումնասիրելուց հետո ինչպե՞ս է ՔՊ–ն հայտարարում, որ Ադրբեջանի նախագահը դադարեցրել է գործունեությունն այս ուղղությամբ ու ավելին ասել, որ հլը մի հատ էլ ընդհանրապես փակել են այս կազմակերպության գործունեությունը ու պետք չէ դա ընդհանրապես բանի տեղ դնել»,– շարունակել է Արման Թաթոյանը։
Արման Թաթոյանի կարծիքով`ադրբեջանական կողմի վարքագիծը վտանգում է տարածաշրջանային կայունությունը։ Նրա խոսքով` այս մասին պետք է տեղյակ պահել նաև ԱՄՆ գործընկերներին, որ Ադրբեջան օգտագործում է նրանց հեղինակությունն իր նպակներին հասնելու համար։ Թաթոյանն ընդգծել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նպաստում է ադրբեջանական քաղաքականությանը` ԱՄՆ գործընկերներից կոծկելով իրականությունը։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած
համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ
ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին»
համաձայնագիրը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 11-ին
հայտարարեց, որ ՀՀ–ն ոչ թե 99 տարով հողը վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։