https://arm.sputniknews.ru/20251107/inch-gvortsvov-e-dzerbakalvel-vahan-qervobjany-qkn-manramasner-e-hajtnum-95590360.html
Ի՞նչ գործով է ձերբակալվել Վահան Քերոբյանը. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում
Ի՞նչ գործով է ձերբակալվել Վահան Քերոբյանը. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում
Sputnik Արմենիա
12 անձի վերաբերյալ ձերբակալման որոշում է կայացվել, 7–ին ձերբակալել են: 07.11.2025, Sputnik Արմենիա
2025-11-07T15:17+0400
2025-11-07T15:17+0400
2025-11-07T15:49+0400
հայաստան
վահան քերոբյան
հհ քննչական կոմիտե
https://cdn.am.sputniknews.ru/img/1114/80/11148043_0:0:1001:563_1920x0_80_0_0_c2fdf93ec4b36696cd9dd8900fb6cbbd.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի – Sputnik. ՀՀ քննչական կոմիտեն բացահայտել է հանցավոր կազմակերպության կողմից 2008–2014 թթ. կատարված կոռուպցիոն դեպք, որի շրջանակում ձերբակալվել է 7 անձ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՔԿ–ի մամուլի ծառայությունը։Իշխանամետ աղբյուրների տվյալներով` ձերբակալվածների մեջ է նաև ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը։Նախաքննության ընթացքում պարզվել է, որ գինու-կոնյակի գործարանի սեփականատեր Հ.Մ.-ն, ունենալով մտերիմ հարաբերություններ Կադաստրի կոմիտեի աշխատակազմի տարածքային ստորաբաժանման նախկին ղեկավարի, ինչպես նաև մի քանի ընկերությունների փաստացի սեփականատեր Գ.Ա.-ի հետ, Երևան քաղաքում գտնվող 40 հա, 19,3 հա և 14,5 հա մակերեսով հողամասերը կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ Երևան համայնքի գույքային ֆոնդից ապօրինի դուրս բերելու, դրանք՝ որպես սեփականություն Հ.Մ.-ին փոխկապակցված ֆիզիկական ու իրավաբանական անձանց անուններով ձևակերպելու արդյունքում խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գումարներ հափշտակելու և փողերի լվացում կատարելու նպատակով ստեղծել և ղեկավարել են հանցավոր կազմակերպություն:Ըստ ՔԿ–ի` Կադաստրի կոմիտեի աշխատակազմի տարածքային ստորաբաժանման նախկին ղեկավարն ապահովել է հանցավոր կազմակերպության մյուս ղեկավարներին և մասնակիցներին Երևանին պատկանող մի շարք հողատարածքների՝ սեփականության իրավունքի կեղծ վկայականների տրամադրումը՝ հետագայում մի շարք ձևական քաղաքացիաիրավական գործարքների միջոցով նշված անձանց կողմից փողերի լվացում կատարելու նպատակով:ՔԿ–ն բացահայտել է հանցավոր կազմակերպության մեջ ներառված անձանց շրջանակը: Նրանց բնակարաններում կատարվել են մեկ տասնյակից ավելի խուզարկություններ, որոնց ընթացքում հայտնաբերվել են քրեական վարույթի համար նշանակություն ունեցող առարկաներ:Արդյունքում 6 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով` հանցավոր կազմակերպությանը մասնակցելու, առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման, փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելու կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելու, պատրաստելու կամ օգտագործելու, հանցավոր կազմակերպություն ստեղծելու կամ ղեկավարելու, առանձնապես խոշոր չափերով խարդախություն, պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու կամ լիազորություններն անցնելու, պաշտոնեական կեղծիք կատարելու հատկանիշներով։12 անձի վերաբերյալ կայացվել է ձերբակալման որոշում։ 7 անձ ձերբակալվել է: Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1114/80/11148043_56:0:943:665_1920x0_80_0_0_c522b911cb2116c63ca337ae66840bad.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, վահան քերոբյան, հհ քննչական կոմիտե
հայաստան, վահան քերոբյան, հհ քննչական կոմիտե
Ի՞նչ գործով է ձերբակալվել Վահան Քերոբյանը. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում
15:17 07.11.2025 (Թարմացված է: 15:49 07.11.2025) 12 անձի վերաբերյալ ձերբակալման որոշում է կայացվել, 7–ին ձերբակալել են:
ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի – Sputnik. ՀՀ քննչական կոմիտեն բացահայտել է հանցավոր կազմակերպության կողմից 2008–2014 թթ. կատարված կոռուպցիոն դեպք, որի շրջանակում ձերբակալվել է 7 անձ։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ ՔԿ–ի մամուլի ծառայությունը։
Իշխանամետ աղբյուրների տվյալներով` ձերբակալվածների մեջ է նաև
ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը։
Նախաքննության ընթացքում պարզվել է, որ գինու-կոնյակի գործարանի սեփականատեր Հ.Մ.-ն, ունենալով մտերիմ հարաբերություններ Կադաստրի կոմիտեի աշխատակազմի տարածքային ստորաբաժանման նախկին ղեկավարի, ինչպես նաև մի քանի ընկերությունների փաստացի սեփականատեր Գ.Ա.-ի հետ, Երևան քաղաքում գտնվող 40 հա, 19,3 հա և 14,5 հա մակերեսով հողամասերը կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ Երևան համայնքի գույքային ֆոնդից ապօրինի դուրս բերելու, դրանք՝ որպես սեփականություն Հ.Մ.-ին փոխկապակցված ֆիզիկական ու իրավաբանական անձանց անուններով ձևակերպելու արդյունքում խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գումարներ հափշտակելու և փողերի լվացում կատարելու նպատակով ստեղծել և ղեկավարել են հանցավոր կազմակերպություն:
«Հանցավոր կազմակերպության անդամները նշված անշարժ գույքերը իրենց հետ փոխկապակցված ընկերությունների միջոցով տարբեր ժամանակահատվածներում գրավադրել են տարբեր առևտրային բանկերում՝ ստանալով 10 մլն և ավելի դոլարի վարկեր»,– ասված է հաղորդագրության մեջ:
Ըստ ՔԿ–ի` Կադաստրի կոմիտեի աշխատակազմի տարածքային ստորաբաժանման նախկին ղեկավարն ապահովել է հանցավոր կազմակերպության մյուս ղեկավարներին և մասնակիցներին Երևանին պատկանող մի շարք հողատարածքների՝ սեփականության իրավունքի կեղծ վկայականների տրամադրումը՝ հետագայում մի շարք ձևական քաղաքացիաիրավական գործարքների միջոցով նշված անձանց կողմից փողերի լվացում կատարելու նպատակով:
ՔԿ–ն բացահայտել է հանցավոր կազմակերպության մեջ ներառված անձանց շրջանակը: Նրանց բնակարաններում կատարվել են մեկ տասնյակից ավելի խուզարկություններ, որոնց ընթացքում հայտնաբերվել են քրեական վարույթի համար նշանակություն ունեցող առարկաներ:
Արդյունքում 6 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով` հանցավոր կազմակերպությանը մասնակցելու, առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման, փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելու կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելու, պատրաստելու կամ օգտագործելու, հանցավոր կազմակերպություն ստեղծելու կամ ղեկավարելու, առանձնապես խոշոր չափերով խարդախություն, պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու կամ լիազորություններն անցնելու, պաշտոնեական կեղծիք կատարելու հատկանիշներով։
12 անձի վերաբերյալ կայացվել է ձերբակալման որոշում։ 7 անձ ձերբակալվել է: Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է: