https://arm.sputniknews.ru/20251107/hangstjan-gvotu-tnoreny-zvorakvochic-azatelu-dimac-1000-dvolar-kasharq-e-arajarkel-hh-qk-95581914.html
Հանգստյան գոտու տնօրենը զորակոչից ազատելու դիմաց 1000 դոլար կաշառք է առաջարկել. ՀՀ ՔԿ
Հանգստյան գոտու տնօրենը զորակոչից ազատելու դիմաց 1000 դոլար կաշառք է առաջարկել. ՀՀ ՔԿ
Sputnik Արմենիա
Գործն ուղարկվել է դատախազին` դատարան ուղարկելու միջնորդությամբ։ 07.11.2025, Sputnik Արմենիա
2025-11-07T12:36+0400
2025-11-07T12:36+0400
2025-11-07T12:42+0400
հայաստան
կաշառք
հհ քննչական կոմիտե
https://cdn.am.sputniknews.ru/img/1187/25/11872504_0:55:1000:618_1920x0_80_0_0_3d0298acfc93b6f04476d68e6e5c0e07.jpg
Ըստ ՔԿ–ի` հանգստյան գոտու տնօրենը մեկ այլ անձի առաջարկել է կաշառքի դիմաց լուծել զինգրքույկ ստանալու հարցը։«Ս.Պ.-ն Շ.Մ.-ի հետ ունեցած խոսակցության ժամանակ տեղեկանալով, որ նրա ծանոթներից արտերկրում բնակվող Գ.Գ.-ն մտավախություն ունի իրավաչափորեն հասանելիք զինգրքույկը առանց անձամբ ներկայանալու ստանալու հարցում, դարձյալ խաբեության եղանակով, հափշտակություն կատարելու և կաշառք տալուն դրդելու դիտավորությամբ՝ ռազմական դրության ժամանակ առաջարկել է 1.800 ԱՄՆ դոլարի դրամական միջոցներ տրամադրելու պարագայում կազմակերպել զինգրքույկի տրամադրումը, սակայն Գ.Գ.-ն զինգրքույկը ստանալու ուղղությամբ որևէ ապօրինի գործողություն չի իրականացրել»,– նշված է հաղորդագրությունում։Ս.Պ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Քրեական օրենսգրքի 44-255-րդ հոդվածի 1-ին մասով և 2-րդ մասի 3-րդ կետով (խարդախության փորձը), 46-44-436-րդ հոդվածի 1-ին մասով (կաշառք տալու փորձին դրդելը) (2 դրվագ), գործն ուղարկվել է դատախազին քննության առնելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1187/25/11872504_35:0:923:666_1920x0_80_0_0_fba5525831970aae254304907de5ace1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, կաշառք, հհ քննչական կոմիտե
հայաստան, կաշառք, հհ քննչական կոմիտե
Հանգստյան գոտու տնօրենը զորակոչից ազատելու դիմաց 1000 դոլար կաշառք է առաջարկել. ՀՀ ՔԿ
12:36 07.11.2025 (Թարմացված է: 12:42 07.11.2025) Գործն ուղարկվել է դատախազին` դատարան ուղարկելու միջնորդությամբ։
ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի – Sputnik. Հայաստանում գործող հանգստյան գոտիներից մեկի տնօրենը կաշառքի դիմաց առաջարկել է զորահավաքային զորակոչից ազատելու, ինչպես նաև զինգրքույկի տրամադրման հարցեր լուծել։ Տեղեկությունը հայտնում ՀՀ քննչական կոմիտեն:
«2020 թվականին Ս.Ա.-ն դիմել է հանգստյան գոտու տնօրեն Ս.Պ.-ին՝ կնոջ եղբորը զորահավաքային զորակոչից ազատելու համար: Ս.Պ.-ն ռազմական դրության ժամանակ առաջարկել է 1.000 դոլարի դիմաց Ա.Մ.-ին ազատել զորահավաքային զորակոչից, սակայն Ս.Ա.-ն չի համաձայնել առաջարկին»,– ասված է հայտարարությունում։
Ըստ ՔԿ–ի` հանգստյան գոտու տնօրենը մեկ այլ անձի առաջարկել է կաշառքի դիմաց լուծել զինգրքույկ ստանալու հարցը։
«Ս.Պ.-ն Շ.Մ.-ի հետ ունեցած խոսակցության ժամանակ տեղեկանալով, որ նրա ծանոթներից արտերկրում բնակվող Գ.Գ.-ն մտավախություն ունի իրավաչափորեն հասանելիք զինգրքույկը առանց անձամբ ներկայանալու ստանալու հարցում, դարձյալ խաբեության եղանակով, հափշտակություն կատարելու և կաշառք տալուն դրդելու դիտավորությամբ՝ ռազմական դրության ժամանակ առաջարկել է 1.800 ԱՄՆ դոլարի դրամական միջոցներ տրամադրելու պարագայում կազմակերպել զինգրքույկի տրամադրումը, սակայն Գ.Գ.-ն զինգրքույկը ստանալու ուղղությամբ որևէ ապօրինի գործողություն չի իրականացրել»,– նշված է հաղորդագրությունում։
Ս.Պ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Քրեական օրենսգրքի 44-255-րդ հոդվածի 1-ին մասով և 2-րդ մասի 3-րդ կետով (խարդախության փորձը), 46-44-436-րդ հոդվածի 1-ին մասով (կաշառք տալու փորձին դրդելը) (2 դրվագ), գործն ուղարկվել է դատախազին քննության առնելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ։