00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Վահե Հովհաննիսյան
«Կլիներ նույնը՝ առանց զոհերի» Փաշինյանի հայտարարությունն ապացուցեցին հրապարակված փաստաթղթերը․ Վահե Հովհաննիսյան
09:05
9 ր
Մեսրոպ Առաքելյան
Անտրամաբանական է 63 տարեկանում բիսնես սկսելու հայտարարությունը․ Մեսրոպ Առաքելյան
09:16
9 ր
Ուղիղ եթեր
09:27
9 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:30
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանը կարող է միանալ «Մերձավորարևելյան միջանցք» հավակնոտ նախագծին. հնդիկ փորձագետ

© SputnikԱնիլ Տրիգունայաթը
Անիլ Տրիգունայաթը - Sputnik Արմենիա, 1920, 07.11.2025
Բաժանորդագրվել
Անիլ Տրիգունայաթի խոսքով՝ Հնդկաստանն այսօր էլ աշխատում է ԱՄԷ-ի և Սաուդյան Արաբիայի հետ այդ միջանցքի զարգացման և գործարկման ուղղությամբ։
ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի - Sputnik. Հայաստանը կարող է հնդկական «Մերձավորարևելյան միջանցք» հավակնոտ նախագծի մաս դառնալ։ Այս մասին Sputnik Արմենիային հետ զրույցում ասաց Հորդանանում, Լիբիայում և Մալթայում Հնդկաստանի նախկին դեսպան, ներկայումս Վիվեկանանդայի միջազգային հիմնադրամի պատվավոր անդամ Անիլ Տրիգունայաթը։
Խոսքը Հնդկաստան-ԱՄԷ-Իսրայել-Հունաստան միջանցքի մասին է։ Դրա մասին առաջին անգամ խոսվել է 2023 թվականին, այն պետք է դառնար կապի և տրանսպորտի ոլորտում համագործակցության առաջին նախաձեռնությունը Հնդկաստանի, ԱՄԷ-ի, Սաուդյան Արաբիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Գերմանիայի և ԱՄՆ-ի մասնակցությամբ։ Սակայն Գազայի հատվածում տեղի ունեցած իրադարձությունները ժամանակավորապես սառեցրել են նախագիծը և հանգեցրել են դրա վերափոխումներին։
Տրիգունայաթը նշեց, որ Հնդկաստանն այսօր էլ աշխատում է Արաբական Միացյալ Էմիրությունների և Սաուդյան Արաբիայի հետ այդ միջանցքի գործարկման և զարգացման ուղղությամբ: Այն ներառում է ոչ միայն տրանսպորտը, այլև Էներգետիկան և հեռահաղորդակցությունը։
«Հարելով Մերձավոր Արևելքի ընդլայնված տարածաշրջանին՝ Հայաստանը ևս կարող է օգտվել այդ երթուղուց»,-ասաց նա:
Մասնավորապես, Երևանը կարող է համատեղել Իրանի տարածքով անցնող իր տրանսպորտային զարկերակները. բեռները կուղարկվեն Իրանի Չաբահար նավահանգիստ, Հնդկաստան և ավելի հեռու: Բացի այդ, Դելին նաև ակտիվորեն աշխատում է Եվրասիական տարածաշրջանում տրանսպորտային և առևտրային կապերի ամրապնդման ուղղությամբ:
© Sputnik / Aram Nersesyan«Օրբելի» կենտրոնի կազմակերպած խորհրդաժողովում
Eжегодное международное мероприятие Форум Орбели: построение мира и многостороннего сотрудничества (5 ноября 2025). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 06.11.2025
«Օրբելի» կենտրոնի կազմակերպած խորհրդաժողովում
«Մենք ձգտում ենք դառնալ եվրասիական տրանսպորտային միջանցքների մի մասը և բանակցություններ ենք վարում ԵԱՏՄ-ի հետ առևտրային համաձայնագրի շուրջ։ Իրանը մեր մերձավոր գործընկերն է։ Հիշեցնեմ, որ Հնդկաստանը «Հյուսիս-Հարավ» ՄՏՄ–ի հիմնադիր երկրներից է, որը ենթադրում է գործընկերություն ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ»,-ասաց հնդկական կողմի ներկայացուցիչը։
Այս առնչությամբ փորձագետը հավելեց, որ Հարավային Կովկասի երեք երկրներից Դելին լավ հարաբերություններ ունի Երևանի և Թբիլիսիի հետ: Հայաստանը Հնդկաստանի համար բարեկամ երկիր է և ռազմավարական նշանակություն ունի Հարավային Կովկասի տարածաշրջանում: Հնդկական կողմը գնահատում է Հայաստանի աջակցությունն իր դիրքորոշմանը միջազգային հարթակներում, այդ թվում՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, և այդ աջակցությունը փոխադարձ է։
Նա կարծում է, որ վերջին շրջանում այդ փոխգործակցությունն ավելի է խորացել, և կարելի է ասել, որ երկրները վերաբացահայտել են միմյանց:
Բաքվի հետ Դելիի հարաբերությունները բացասական հունով են զարգանում՝ Ադրբեջանի կողմից Պակիստանին աջակցելու պատճառով։
«Պակիստանը, ինչպես հայտնի է, շարունակում է ագրեսիան և ահաբեկչությունը Հնդկաստանի դեմ։ Մենք հույս ունենք, որ Ադրբեջանը կհասկանա, թե որքան զգայուն են այդ հարցերը մեզ համար։ Կուզեինք, որ և՛ Ադրբեջանը, և՛ Թուրքիան գիտակցեն, որ ահաբեկչության դեմ պետք է պայքարել ոչ թե ընտրողաբար, այլ գլոբալ մակարդակով»,-հայտարարեց նա։
Նա առանձին ուշադրություն է դարձրել Երևանի և Դելիի միջև պաշտպանական համագործակցության հնարավորություններին՝ հիշեցնելով, որ Հնդկաստանը պաշտպանական տեխնոլոգիաների աշխարհի խոշորագույն մատակարարներից մեկն է և ձգտում է այդ ոլորտում ինքնաբավության:
«Մեր երկրները զգալի քանակությամբ խորհրդային և ռուսական սպառազինություն ունեն։ Հնդկաստանը դրա արդիականացման մեծ փորձ ունի և պատրաստ է այդ փորձը փոխանակել Հայաստանի հետ»,-ընդգծեց նա։
Հիշեցնենք, որ Հայաստանը նախատեսում էր 2023 թվականին գործարկել եռակողմ առևտրային երթուղի՝ Հնդկաստանի և Իրանի մասնակցությամբ։ Ներկայումս հարցը քննարկվում է։
Լրահոս
0