00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Վահե Հովհաննիսյան
«Կլիներ նույնը՝ առանց զոհերի» Փաշինյանի հայտարարությունն ապացուցեցին հրապարակված փաստաթղթերը․ Վահե Հովհաննիսյան
09:05
9 ր
Մեսրոպ Առաքելյան
Անտրամաբանական է 63 տարեկանում բիսնես սկսելու հայտարարությունը․ Մեսրոպ Առաքելյան
09:16
9 ր
Ուղիղ եթեր
09:27
9 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:04
49 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԱՄՆ-ի հետ գագաթնաժողովը հնարավոր է, Կիևի հետ վստահություն չկա, Լավրովը տեղում է. Պեսկով

© Sputnik / POOL / Անցնել մեդիապահոցԴմիտրի Պեսկով
Դմիտրի Պեսկով - Sputnik Արմենիա, 1920, 07.11.2025
Բաժանորդագրվել
Մեկնաբանելով ռուս-ամերիկյան հարաբերությունների բնույթը՝ Պեսկովը նշել է, որ այս պահին չարժե փորձել կանխատեսել նախագահների հնարավոր հանդիպման ժամկետները:
ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստան-ԱՄՆ գագաթնաժողովը որոշակի փուլում պահանջված կլինի երկու երկրների կողմից, սակայն դրան պետք է քրտնաջան նախապատրաստություն նախորդի։ Այս հայտարարությունն արել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Այդ գագաթաժողովին պետք է նախորդի շատ լարված, բծախնդիր փորձագիտական աշխատանք։ Եվ այստեղ մեր ամերիկացի գործընկերները միանգամայն համաձայն են մեզ հետ»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանի և ԱՄՆ առաջնորդների հանդիպումը իմաստ կունենա միայն լուրջ բովանդակային հիմքի առկայության դեպքում:
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ավելի վաղ նշել էր, որ ռուս-ամերիկյան բարձր մակարդակով հանդիպում անցկացնելու նախաձեռնությունը պահպանվում է, սակայն նման բանակցությունները պետք է մանրակրկիտ նախապատրաստվեն: Փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը նույնպես ընդգծել էր, որ Ռուսաստանը հատուկ նշանակություն է տալիս հնարավոր շփումը կոնկրետ բովանդակությամբ լցնելուն, ինչից հետո կողմերը կկարողանան որոշել գագաթնաժողովի ժամկետներն ու ձևաչափը:
Մեկնաբանելով երկկողմ հարաբերությունների ներկայիս բնույթը՝ Պեսկովը նշել է, որ այս պահին չարժե փորձել կանխատեսել նախագահների հնարավոր հանդիպման ժամկետները:
«Գագաթնաժողովի ժամկետների կամ վայրի մասին ցանկացած ենթադրություն անհիմն կլինի»,- հավելել է նա:
Եվրասիայի երկրները թույլ չեն տա, որ իրենց պատառ–պատառ անեն. Պեսկով
Անդրադառնալով Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակին՝ Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվայի և Կիևի միջև փոխադարձ վստահություն չկա, ինչն էապես բարդացնում է կարգավորման ցանկացած հեռանկար:
«Այս պահին ինչ-որ վստահության մասին խոսք չկա, դրա բացակայությունն ակնհայտ է»,-նշել է նա։
ՌԴ նախագահի խոսնակն անդրադարձել է նաև արևմտյան և ուկրաինական ԶԼՄ-ների հրապարակումներին, որոնք պնդում էին, թե ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը «շնորհազրկվել է»։ Պեսկովը նման հաղորդագրություններն անվանել է բացարձակապես ոչ հավաստի և ընդգծել է, որ Լավրովը շարունակում է իր պարտականությունները կատարել ամբողջ ծավալով:
«Անկասկած, Լավրովն աշխատում է որպես արտաքին գործերի նախարար»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը:
Բացի այդ, Պեսկովը հայտնել է, որ այսօր նախագահ Վլադիմիր Պուտինը խորհրդակցություն կանցկացնի՝ նվիրված Ռուսաստանի զինված ուժերի հետագա զարգացմանն ու կառուցմանը: Միջոցառմանը կմասնակցեն անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը, պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը, գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը, ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը և նախագահի օգնական Ալեքսեյ Դյումինը:
Եզրափակելով օրակարգի միջազգային մասը՝ Պեսկովը մեկնաբանել է Կորեական թերակղզում տիրող իրավիճակը։ Նա ընդգծել է, որ Ռուսաստանը ողջունում է իրավիճակի կարգավորմանն ուղղված միայն այն քայլերը, որոնք համապատասխանում են Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության շահերին: Նրա խոսքերը հաջորդել են ԿԺԴՀ-ի հերթական հրթիռային արձակմանը, որը, հարավկորեացի զինվորականների տվյալներով, այս տարի 7-րդն էր։
Եթե որևէ մեկը հետ քաշվի միջուկային փորձարկման մորատորիումից, ՌԴ–ն համապատասխան կարձագանքի
Լրահոս
0