https://arm.sputniknews.ru/20251107/vahan-qervobjanin-kalanavvorelu-mijnvordutjun-e-nerkajacvel-95600745.html
Վահան Քերոբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Վահան Քերոբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Sputnik Արմենիա
Գործի շրջանակում 6 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով։ 07.11.2025, Sputnik Արմենիա
2025-11-07T18:45+0400
2025-11-07T18:45+0400
2025-11-07T18:46+0400
վահան քերոբյան
կալանք
ձերբակալություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/02/0e/72267053_0:73:1280:794_1920x0_80_0_0_f667bbd34d0f3f0579cd489a627034bc.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի – Sputnik. ՀՀ քննչական կոմիտեն էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան։ Այդ մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց փաստաբան Տիգրան Եգորյանը։Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ քննչական կոմիտեն բացահայտել է հանցավոր կազմակերպության կողմից 2008–2014 թթ. կատարված կոռուպցիոն դեպք, որի շրջանակում ձերբակալվել է 7 անձ։ Իշխանամետ աղբյուրների տվյալներով` ձերբակալվածների մեջ է նաև ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը։12 անձի վերաբերյալ կայացվել է ձերբակալման որոշում։ 7 անձ ձերբակալվել է: Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է:Հիշեցնենք` Վահան Քերոբյանն անցնում է նաև կոռուպցիոն չարաշահումների գործով։ 2024-ի փետրվարի 16-ին նրա նկատմամբ խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը` 2 ամիս ժամկետով։ Ապրիլի 13-ին նրա նկատմամբ կիրառված տնային կալանքը երկարաձգվեց ևս 2 ամսով։Ի սկզբանե գործով 8 մեղադրյալ կար, որոնցից մի մասը էկոնոմիկայի նախարարության աշխատակիցներ էին, իսկ մյուս մասը` մասնավոր սեկտորից։ Քրեական գործը կարճվել է 8 մեղադրյալներից 6-ի նկատմամբ (գործուն զղջալու հիմքով)։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/02/0e/72267053_53:61:1108:853_1920x0_80_0_0_684f59958ddd9e88f5a65f0d3f80e3db.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վահան քերոբյան, կալանք, ձերբակալություն
վահան քերոբյան, կալանք, ձերբակալություն
Վահան Քերոբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
18:45 07.11.2025 (Թարմացված է: 18:46 07.11.2025) Գործի շրջանակում 6 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով։
ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի – Sputnik. ՀՀ քննչական կոմիտեն էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան։ Այդ մասին
Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց փաստաբան Տիգրան Եգորյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ քննչական կոմիտեն բացահայտել է հանցավոր կազմակերպության կողմից 2008–2014 թթ. կատարված կոռուպցիոն դեպք, որի շրջանակում ձերբակալվել է 7 անձ։ Իշխանամետ աղբյուրների տվյալներով` ձերբակալվածների մեջ է նաև ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը։
Գործի շրջանակում 6 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով` հանցավոր կազմակերպությանը մասնակցելու, առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման, փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելու, առանձնապես խոշոր չափերով խարդախության, պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիք կատարելու հատկանիշներով։
12 անձի վերաբերյալ կայացվել է ձերբակալման որոշում։ 7 անձ ձերբակալվել է: Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է:
Հիշեցնենք` Վահան Քերոբյանն անցնում է նաև կոռուպցիոն չարաշահումների գործով։ 2024-ի փետրվարի 16-ին նրա նկատմամբ խափանման միջոց ընտրվեց
տնային կալանքը` 2 ամիս ժամկետով։ Ապրիլի 13-ին նրա նկատմամբ կիրառված
տնային կալանքը երկարաձգվեց ևս 2 ամսով։
Ի սկզբանե գործով 8 մեղադրյալ կար, որոնցից մի մասը էկոնոմիկայի նախարարության աշխատակիցներ էին, իսկ մյուս մասը` մասնավոր սեկտորից։ Քրեական գործը կարճվել է 8 մեղադրյալներից 6-ի նկատմամբ (գործուն զղջալու հիմքով)։