00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Հակոբ Բադալյան
Փաշինյանին նոր պատճառներ են պետք ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները խզելու համար. Հակոբ Բադալյան
09:04
6 ր
Գեղամ Ղարիբջանյան
Հյաստանը պետք է ուշադիր հետևի Իրանին ու նաև` դասեր քաղի. Գեղամ Ղարիբջանյան
09:12
6 ր
Անուշ Պողոսյան
Ունենք համակարգի թերի աշխատանք, որի հիմքում դրված են պետական փողերը. Անուշ Պողոսյան
09:20
12 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
5 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմը միասնության և ՀԱԵ-ի պաշտպանության կոչ է անում

CC BY-SA 4.0 / Ludvig14 / Moscow ArmemianMonastery CathedralAndChape (re-sized)Հայկական եկեղեցական համալիր Մոսկվայում
Հայկական եկեղեցական համալիր Մոսկվայում - Sputnik Արմենիա, 1920, 06.11.2025
Բաժանորդագրվել
Հայտարարությամբ նշվում է՝ սա ապազգային քարոզարշավ է, որն ուղեկցվում է պետական գործիչների կողմից անպարկեշտ և անթույլատրելի բառապաշարով։
ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի - Sputnik. Հոգևոր և ազգային արժեքների միասնականության և պաշտպանության կոչ է արել ՀԱԵ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմը: Այս մասին ասված է թեմի տարածած հայտարարության մեջ:
Ընդգծվում է, որ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի հոգևորականությունը խորին մտահոգություն է հայտնում և խստորեն դատապարտում Հայաստանի իշխանությունների հակասահմանադրական, աստվածընդդեմ, եկեղեցա-զավթողական և հակաեկեղեցական գիծը, այդ թվում՝ մտացածին մեղադրանքներով հոգևորականների ապօրինի կալանավորումը և նրանց դիտավորյալ վարկաբեկումը, ինչպես նաև Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության համար իրենց ձայնը բարձրացրած ազնիվ հայորդիների հետապնդումներն ու ձերբակալությունները։
Շեշտվում է՝ պետական գործիչների կողմից անպարկեշտ և անթույլատրելի բառապաշարով, ինչպես նաև կեղծ ու զրպարտչական տեղեկատվության տարածմամբ ուղեկցվող այս ապազգային արշավը թունավորում է հասարակական գիտակցությունը, թուլացնում ազգային միասնությունը, երկպառակություն ու թշնամանք սերմանում, ինչը Հայրենիքի համար խիստ վտանգավոր է և կործանարար:
«Կոչ ենք անում մեր եկեղեցու հավատավոր զավակներին լինել զգոն, չտրվել իշխանությունների սադրանքներին և չառաջնորդվել հանրային տիրույթում տարածվող վնասակար ստերով, քանի որ այն նողկալի և ատելի է Աստծո համար», - ասված է հայտարարության մեջ:
Թեմը կոչ է անում համազգային միասնականության, հոգևոր և ազգային արժեքների պաշտպանության ու հավատարմության՝ համայն հայության հոգևոր կենտրոն աստվածահաստատ Սուրբ Էջմիածնին:
Հայաստանի իշխանությունների և Հայ Առաքելական եկեղեցու միջև առճակատումը սրվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ սոցիալական ցանցերում հրապարակված կտրուկ արտահայտություններից հետո, որտեղ նա քննադատության է ենթարկել բարձրաստիճան հոգևորականներին: Ավելի ուշ կառավարության ղեկավարն առաջարկել է փոխել Ամենայն հայոց կաթողիկոսի ընտրության կարգը՝ նախատեսելով այդ գործընթացում պետության առանցքային դերը, և հայտարարել է գործող կաթողիկոսի հեռացման շարժումն անձամբ ղեկավարելու մտադրության մասին:
Իրավիճակն ավելի է սրվել, երբ կարգալույծ արված նախկին քահանա Ասատրյանը կիրակնօրյա «պատարագ» է անցկացրել Հովհաննավանքում։ Մայր Աթոռը հայտարարել է, որ Ասատրյանն իրավունք չունի կրոնական ծեսեր կատարել, իսկ իշխանությունները, աջակցելով նրա գործողություններին, փորձում են պառակտում մտցնել Հայ առաքելական եկեղեցում:
Լրահոս
0