https://arm.sputniknews.ru/20251106/nvojemberi-7ic-kverakangnven-haleperevan-ughigh-chvertery-95551487.html
Նոյեմբերի 7–ից կվերականգնվեն Հալեպ–Երևան ուղիղ չվերթերը
Նոյեմբերի 7–ից կվերականգնվեն Հալեպ–Երևան ուղիղ չվերթերը
Sputnik Արմենիա
Չվերթերը կիրականացվեն Հալեպի միջազգային օդանավակայանից, իսկ ավիափոխադրողը կլինի «FLYCHAM» սիրիական ընկերությունը։ 06.11.2025, Sputnik Արմենիա
2025-11-06T17:01+0400
2025-11-06T17:01+0400
2025-11-06T17:01+0400
հայաստան
հալեպ
երևան
թռիչք
չվերթ
https://cdn.am.sputniknews.ru/img/76/10/761087_57:0:967:512_1920x0_80_0_0_e7bd534841488008b726fc51d2b81560.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի – Sputnik․ Նոյեմբերի 7–ից կվերականգնվեն Հալեպ–Երևան–Հալեպ ուղիղ չվերթերը, որոնք կիրականացվեն շաբաթական մեկ անգամ` ուրբաթ օրերին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի օգնական Լիլիթ Աղաբեկյանը:Հալեպի «Գանձասար» հայալեզու շաբաթաթերթն իր հերթին հայտնում է, որ ուղիղ չվերթերը վերականգնվել են շուրջ մեկ տարի դադարից հետո։ Թռիչքները կիրականացվեն Հալեպի միջազգային օդակայանից, իսկ ավիափոխադրողը կլինի «FLYCHAM» սիրիական ընկերությունը։Շաբաթաթերթը նաև նշում է, որ Հալեպի օդանավակայանը վերջերս նորոգվել է և արդեն կարող է ընդունել տարբեր երկրներից ժամանող ինքնաթիռներին։«Հալեպ–Երևան ուղիղ թռիչքները նախորդ տարիներին մի քանի անգամ բացվել ու փակվել են Հալեպի անվտանգության անկայուն վիճակի պատճառով։ Այս փուլում թռիչքների վերսկսումը հաճույքով են ընդունել հատկապես սիրիահայերը, քանի որ այսպիսով կհեշտանա ճամփորդությունը»,– գրել է լրատվամիջոցը։«Գանձասարը» նշել է, որ Հալեպից ուղիղ չվերթերի չեղարկման պատճառով մարդիկ ստիպված էին նախ Հալեպից ցամաքային ճանապարհով հասնել Բեյրութ, ապա Բեյրութի օդանավակայանից հասնել Երևան, որը և՛ ավելի ծախսատար էր, և՛ հոգնեցուցիչ, և՛ երկար։
հալեպ
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/76/10/761087_171:0:854:512_1920x0_80_0_0_35b74056aedac88493749803dafc5f8d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հալեպ, երևան, թռիչք, չվերթ
հայաստան, հալեպ, երևան, թռիչք, չվերթ
Նոյեմբերի 7–ից կվերականգնվեն Հալեպ–Երևան ուղիղ չվերթերը
Չվերթերը կիրականացվեն Հալեպի միջազգային օդանավակայանից, իսկ ավիափոխադրողը կլինի «FLYCHAM» սիրիական ընկերությունը։
ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի – Sputnik․ Նոյեմբերի 7–ից կվերականգնվեն Հալեպ–Երևան–Հալեպ ուղիղ չվերթերը, որոնք կիրականացվեն շաբաթական մեկ անգամ` ուրբաթ օրերին։
Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի օգնական Լիլիթ Աղաբեկյանը:
Հալեպի
«Գանձասար» հայալեզու շաբաթաթերթն իր հերթին հայտնում է, որ ուղիղ չվերթերը վերականգնվել են շուրջ մեկ տարի դադարից հետո։ Թռիչքները կիրականացվեն Հալեպի միջազգային օդակայանից, իսկ ավիափոխադրողը կլինի «FLYCHAM» սիրիական ընկերությունը։
Շաբաթաթերթը նաև նշում է, որ Հալեպի օդանավակայանը վերջերս նորոգվել է և արդեն կարող է ընդունել տարբեր երկրներից ժամանող ինքնաթիռներին։
«Հալեպ–Երևան ուղիղ թռիչքները նախորդ տարիներին մի քանի անգամ բացվել ու փակվել են Հալեպի անվտանգության անկայուն վիճակի պատճառով։ Այս փուլում թռիչքների վերսկսումը հաճույքով են ընդունել հատկապես սիրիահայերը, քանի որ այսպիսով կհեշտանա ճամփորդությունը»,– գրել է լրատվամիջոցը։
«Գանձասարը» նշել է, որ Հալեպից ուղիղ չվերթերի չեղարկման պատճառով մարդիկ ստիպված էին նախ Հալեպից ցամաքային ճանապարհով հասնել Բեյրութ, ապա Բեյրութի օդանավակայանից հասնել Երևան, որը և՛ ավելի ծախսատար էր, և՛ հոգնեցուցիչ, և՛ երկար։