00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Վահե Հովհաննիսյան
«Կլիներ նույնը՝ առանց զոհերի» Փաշինյանի հայտարարությունն ապացուցեցին հրապարակված փաստաթղթերը․ Վահե Հովհաննիսյան
09:05
9 ր
Մեսրոպ Առաքելյան
Անտրամաբանական է 63 տարեկանում բիսնես սկսելու հայտարարությունը․ Մեսրոպ Առաքելյան
09:16
9 ր
Ուղիղ եթեր
09:27
9 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:04
45 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մինչև տարեվերջ Իրանի սահման տանող ճանապարհի նոր հատվածը պատրաստ կլինի 30 %-ով. փոխվարչապետ

© Photo : press office of Road Department Fund«Հյուսիս-Հարավ» մայրուղու շինարարությունը
«Հյուսիս-Հարավ» մայրուղու շինարարությունը - Sputnik Արմենիա, 1920, 06.11.2025
Բաժանորդագրվել
Իրանական կոնսորցիումն աշխատում է ժամանակացույցի առաջանցմամբ, ուստի տարեվերջին աշխատանքները ֆինանսավորելու համար լրացուցիչ միջոցներ են հատկացվել:
ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի - Sputnik. «Հյուսիս-Հարավ» մայրուղու շրջանակներում կառուցվող Քաջարան-Ագարակ նոր ճանապարհը այս տարեվերջին պատրաստ կլինի 30 %-ով: Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։
Նրա խոսքով՝ աշխատանքների ընդհանուր արժեքը գնահատվում է 214 մլն դոլար, որից մինչև 2025 թվականի վերջը իրացվելու է 70 մլն-ը:
Այս կապակցությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ իրանական կապալառուն («Abad Rahan Pars International Group» և «Tunnel Sadd Ariana» ընկերություններից բաղկացած կոնսորցիումը - խմբ.) աշխատում է ժամանակացույցի առաջանցմամբ:
«Իրանական կապալառուն աշխատում է այնպիսի տեմպերով, որպիսիք մենք նախկինում չենք տեսել», - հավելեց նա:
Փոխվարչապետը նշեց, որ աշխատանքների արագացումը անակնկալի է բերել կառավարությանը. տարեսկզբին ֆինանսների նախարարությունը ավելի քիչ գումար է հատկացրել աշխատանքների վճարման համար, քան արդյունքում պահանջվել էր: Ուստի կառավարության այսօրվա որոշմամբ այդ նպատակների համար լրացուցիչ կհատկացվի 8,4 մլրդ դրամ (մոտ 22 մլն դոլար)։ Ճանապարհը կառուցվում է Եվրասիական զարգացման բանկի վարկով՝ կառավարության համաֆինանսավորմամբ։
Նույն որոշման շրջանակներում համեմատաբար փոքր գումարներ (մի քանի տասնյակ միլիոն դրամ, այսինքն՝ մի քանի տասնյակ հազար դոլարի սահմաններում) կհատկացվեն Քաջարան-Սիսիան ճանապարհահատվածում ճանապարհի շարունակման համար հող գնելու, ինչպես նաև այդ հատվածում կառուցվելիք 8,6 կիլոմետրանոց Բարգուշատի թունելի նախագծի տեխնիկական փորձաքննության համար:
Ֆինանսների նախարարը հիշեցրեց, որ Սիսիան-Քաջարան հատվածի ֆինանսավորման համար արդեն իսկ կնքվել են վարկային համաձայնագրեր միջազգային ֆինանսական կազմակերպությունների (Եվրոպական ներդրումային բանկ, վերակառուցման և զարգացման եվրոպական բանկ և Ասիական զարգացման բանկ) հետ: Հայտարարվել են շինարարության տեխնիկական հսկողության մրցույթներ, իսկ մինչև տարեվերջ մրցույթ կհայտարարվի նաև շինարարական աշխատանքների համար:
Ինչ վերաբերում է Երևան-Գյումրի ճանապարհի աշխատանքներին, ապա մինչև տարեվերջ դրանք կավարտվեն վերջին երկու՝ 34 և 8 կմ երկարությամբ հատվածներում: Փոխվաչապետի խոսքով՝ եկող գարնանը այդ ճանապարհը պետք է ամբողջությամբ պատրաստ լինի:
Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ նոր հատվածը կես ժամով կկրճատի Իրանի սահմանից դեպի Կապան ճանապարհի տևողությունը, իսկ Երևանից Գյումրի գնալու ժամանակը կդառնա մինչև շուրջ մեկ ժամ (այժմ՝ 1,5 – 2 ժամ):
Հիշեցնենք՝ «Հյուսիս-Հարավը» անկախ Հայաստանի պատմության ամենածավալուն նախագծերից մեկն է։ Այս ճանապարհը (մասամբ նոր, մասամբ՝ գործող հատվածների ընդլայնմամբ) կկրճատի իրանականից մինչև վրացական սահմանի հեռավորությունը 550 կմ-ից մինչև 460 կմ և կհեշտացնի մուտքը դեպի Սև ծով ոչ միայն Հայաստանի, այլև Հնդկաստանի, ինչպես նաև Պարսից ծոցի ավազանի երկրների համար։
ՌԴ–ն և Իրանը ակտիվորեն աշխատում են «Հյուսիս-Հարավ» միջանցքի զարգացման վրա. Միշուստին
Լրահոս
0