00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Գոհար Վարդանյան
Նոր համակարգը կօգնի բացառել սննդային թունավորումների դեպքերը հանրային սննդի կետերում. Գոհար Վարդանյան
09:07
11 ր
Սոսե Չանդոյան
Հայաստանի Հանրապետությունում չկա օբյեկտիվություն կա ընտրովի արդարադատություն․ Սոսե Չանդոյան
09:18
11 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Պողոսյան
Տպավորություն է, որ ձևավորվել են վասալային հարաբերություններ. Արա Պողոսյան
09:05
5 ր
Հայկ Ֆարմանյան
Սա նշանակում է անուղղակի ֆինանսավորել Ադրբեջանին, ադրբեջանական բանակին. Հայկ Ֆարմանյան
09:12
7 ր
Քրիստինա Վարդանյան
Չի կարելի ասել, որ Ավինյանի պաշտոնավարման ընթացքում արվել է ավելին, քանի մինչ այդ․ Քրիստինա Վարդանյան
09:20
11 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հունվարի 1–ից թղթի փող հանկարծ չշարժվի երկրում. Փաշինյան

© Photo : press office of the Government of RAՆիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյան - Sputnik Արմենիա, 1920, 06.11.2025
Բաժանորդագրվել
ՀՀ վարչապետը չի հասկանում, թե ինչու է 75 տարեկանից բարձր անձանց դեպքում թոշակը կանխիկ տրվում։
ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի – Sputnik․ Հայաստանում բոլոր աճուրդները, վաճառքները, անգամ տարեցների թոշակները բացառապես պետք է իրականացվեն էլեկտրոնային եղանակով։ ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ այս հայտարարությունն արեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա գործադիր մարմնի ներկայացուցիչներին երկու շաբաթ ժամանակ տվեց հարցը վերջնականապես լուծելու և հունվարի 1–ից բացառապես էլեկտրոնային եղանակին անցնելու համար` լիովին հանելով կանխիկի շրջանառությունը։
«Եթե անգամ էլեկտրաէներգիայի խափանում է տեղի ունեցել, ոչինչ, թող այդ գույքը մեկ շաբաթ հետո վաճառվի։ Համաշխարհային ինտերնետն անջատվեց, ոչինչ, թող այդ գույքը չօտարվի։ Միայն ու միայն, բացառապես էլեկտրոնային տարբերակով։ Ոչինչ, թող գույքը չօտարվի, եթե մինչև հիմա դիմացել ենք, էլի կդիմանանք, թող չվաճառվի գույքը, ստեղծվի ճգնաժամ, ես դրա պատասխանատվությունը վերցնում եմ ինձ վրա, լուծումը կգտնեմ. միայն թե լինի էլեկտրոնային վաճառք»,– հայտարարեց նա։
Անդրադառնալով թոշակների հարցին` վարչապետը նշեց, որ մինչև հիմա իր համար անհասկանալի է մնացել, թե ինչու է 75 տարեկանից բարձր անձանց դեպքում թոշակը տրվում կանխիկ։
«Ես մինչև հիմա չեմ հասկանում` ինչ խնդիր կլինի, եթե բոլորն անցնեն քարտի։ Այս վերջերս էլ համոզվեցի, երբ թոշակը տանում են տարեցին, վրայից 500 դրամը վերցնում են։ Ասում են` 85 տարեկան թոշակառուն տնից դուրս գալու խնդիր ունի, ասում եմ` ավելի լավ, պետք չէ տնից դուրս գալ, քարտը կողքը դրած է, փողը նստում է քարտին»,– հայտարարեց նա։
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը ձայնի իրավունք խնդրեց։
«Եթե ինձ հակառակ բան եք ուզում ասել, ձայն չեմ տալու»,– արձագանքեց Փաշինյանը։
Առուշանյանն ասաց, որ Գյումրիում կա 103 տարեկան տատիկ, որի դեպքում պիտի խնդրեն բանկերին, որ թոշակի քարտը տանեն իրենց տուն։
Փաշինյանը նշեց` նման դեպքերը շատ փոքր թիվ են, ու բանկերը կարող են շատ արագ այդ հարցը լուծել։
«Նորից եմ ասում` թոշակների դեպքում հունվարի 1–ից թղթի փող չշարժվի հանրապետությունում։ Բոլորը, առանց բացառության, թոշակը ստանում են էլեկտրոնային եղանակով»,– ընդգծեց վարչապետը։
Նա պատկան մարմիններին երկու շաբաթ ժամանակ տվեց թոշակները միայն քարտերի միջոցով փոխանցելու հարցը լուծելու համար։
Լրահոս
0