https://arm.sputniknews.ru/20251106/aph-erkrnery-hamategh-uzhervov-kpajqaren-mvorekhneri-dem-95530316.html
ԱՊՀ երկրները համատեղ ուժերով կպայքարեն մորեխների դեմ
ԱՊՀ երկրները համատեղ ուժերով կպայքարեն մորեխների դեմ
Sputnik Արմենիա
Համաձայնագիրը նպատակ ունի ընդլայնել այս ոլորտում ԱՊՀ մասնակից պետությունների կազմակերպությունների տեղեկատվական համակարգը։ 06.11.2025, Sputnik Արմենիա
2025-11-06T11:01+0400
2025-11-06T11:01+0400
2025-11-06T11:02+0400
հհ կառավարություն
մորեխ
անկախ պետությունների համագործակցություն (ապհ)
համաձայնագիր
վնասատու
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/0e/62771947_0:84:1600:984_1920x0_80_0_0_f1fc8684c6cbab4f57e3a1e6b350a25c.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի – Sputnik․ ՀՀ կառավարություն այսօրվա նիստում հավանություն տվեց ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության մասին համաձայնագրին որն ուղղված է մորեխ վնասատուների զարգացման կանխարգելմանը։Նշվում է, որ նախագծի մշակումը բխում է ԱՊՀ շրջանակներում տարածաշրջանային և մերձսահմանային համագործակցության զարգացման համատեքստում գյուղատնտեսական մշակաբույսերի, արոտավայրերի և խոտհարքների անվտանգության ապահովման անհրաժեշտությունից:Համաձայնագրի հիմնական նպատակն է բույսերի առավել վտանգավոր վնասատու հանդիսացող մորեխների կողմից հասցվող վնասի չափի և ռիսկերի նվազեցումը և մասնակից պետությունների միջև համագործակցության արդյունավետության բարձրացումը։ԱՊՀ–ի և ԵԱՏՄ–ի համագործակցության նոր ծրագիրն ավելի քան 300 կետ է ներառումՆշվում է, որ համաձայնագիրը նաև նպատակ ունի ընդլայնելու այս ոլորտում ԱՊՀ մասնակից պետությունների կազմակերպությունների տեղեկատվական համակարգը, իրականացնել ազգային կանխատեսումներ, կադրերի պատրաստման և մասնագիտական վերապատրաստման ուղղությամբ աշխատանքներ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/0e/62771947_90:0:1511:1066_1920x0_80_0_0_e49277cfe8e1ab16a4dbfec4c6a6688d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հհ կառավարություն, մորեխ, անկախ պետությունների համագործակցություն (ապհ), համաձայնագիր, վնասատու
հհ կառավարություն, մորեխ, անկախ պետությունների համագործակցություն (ապհ), համաձայնագիր, վնասատու
ԱՊՀ երկրները համատեղ ուժերով կպայքարեն մորեխների դեմ
11:01 06.11.2025 (Թարմացված է: 11:02 06.11.2025) Համաձայնագիրը նպատակ ունի ընդլայնել այս ոլորտում ԱՊՀ մասնակից պետությունների կազմակերպությունների տեղեկատվական համակարգը։
ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի – Sputnik․ ՀՀ կառավարություն այսօրվա նիստում հավանություն տվեց ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության մասին համաձայնագրին որն ուղղված է մորեխ վնասատուների զարգացման կանխարգելմանը։
Նշվում է, որ նախագծի մշակումը բխում է ԱՊՀ շրջանակներում տարածաշրջանային և մերձսահմանային համագործակցության զարգացման համատեքստում գյուղատնտեսական մշակաբույսերի, արոտավայրերի և խոտհարքների անվտանգության ապահովման անհրաժեշտությունից:
«Համաձայնագիրը նպատակաուղղված է մորեխների բուսասանիտարական մոնիտորինգի և բույսերի պաշտպանության օրենսդրական դաշտի բարելավմանը, ազգային մոնիտորինգի ծրագրերի թվայնացմանը, մորեխների բուսասանիտարական մոնիտորինգի և բույսերի պաշտպանության վերաբերյալ տվյալների փոխանակմանը և վնասատուների բռնկման դեպքում մասնակից պետությունների միջև արագ իրազեկման համակարգերի ներդրմանը»,– ասված է որոշման հիմնավորման մեջ։
Համաձայնագրի հիմնական նպատակն է բույսերի առավել վտանգավոր վնասատու հանդիսացող մորեխների կողմից հասցվող վնասի չափի և ռիսկերի նվազեցումը և մասնակից պետությունների միջև համագործակցության արդյունավետության բարձրացումը։
Նշվում է, որ համաձայնագիրը նաև նպատակ ունի ընդլայնելու այս ոլորտում ԱՊՀ մասնակից պետությունների կազմակերպությունների տեղեկատվական համակարգը, իրականացնել ազգային կանխատեսումներ, կադրերի պատրաստման և մասնագիտական վերապատրաստման ուղղությամբ աշխատանքներ։