00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:04
45 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:01
6 ր
Ուղիղ եթեր
19:01
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:49
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Այսօր ընդդիմադիր հայացքներ ունեցողներին հետևում են անգամ զուգարաններում. Ստեփան Դանիելյան

© Sputnik / Artak AghababyanՍտեփան Դանիելյան
Ստեփան Դանիելյան - Sputnik Արմենիա, 1920, 06.11.2025
Բաժանորդագրվել
Դանիելյանը վստահ է` Հայաստանում ընտրություններին մոտենալուն զուգահեռ քաղբանտարկյալների թիվը ավելանալու է։
ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի – Sputnik. Հայաստանում ընդիմադիր հայացքներ ունեցող ցանկացած մարդ կարող է դառնալ քաղբանտարկյալ։ Այս մասին դատախազության մոտ «Մայր Հայաստան» կուսակցության անդամների բողոքի ակցիայի ժամանակ հայտնեց կուսակցության վարչության անդամ Ստեփան Դանիելյանը։
Նշենք, որ «Մայր Հայաստան» կուսակցության անդամները բողոքի ակցիա են անցկացնում գլխավոր դատախազության մոտ ի պաշտպանություն քաղբանտարկյալների և Հայ առաքելական եկեղեցու։
«Այսօր Հայաստանում ընդիմադիր հայացքներ ունեցողների վրա քրեական գործեր են հարուցում, նրանց հետևում են զուգարաններում, լոգասենյակներում, տներում, աշխատասենյակներում, լսում են նրանց հեռախոսները, ստուգում են նամակները։ Սա համատարած բնույթ է կրում։ Վարչապետի հրահանգով անօրինական գաղտնալսումները, նյութերն ու տեսանյութերը տարածում են»,–ասաց Դանիելյանը։
Նրա խոսքով` ովքեր մասնակցում են 2026 թականի ընտրություններին, նրանց վրա ևս քրեական գործեր են բացում։ Դանիելյանը վստահ է` ընտրություններին մոտենալուն զուգահեռ քաղբանտարկյալների թիվը ավելանալու է։
«Ես դիմում եմ մեր քաղաքացիներին, չկարծեք, որ սա վերաբերում է միայն հոգևորականներին, ընդդիմադիր հայացքներ ունեցողներին, ձեր հերթն է գալու, եթե բռնատիրական մեքենան սկսում է աշխատել , այդ մեքենան կանգնեցնել հնարավոր չէ։ Այդ մեքենան արդեն նոր զոհեր է պահանջում»,–ասաց նա։
Իր հերթին ակցիայի կազմակերպիչ Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանը նշեց, որ Հայաստանում բանտում հայտնվելու համար պարտադիր է չէ, որ մարդ լինի հանցագործ։
«Հիշեք` մինչև հեղափոխությունը, եթե ընդդիմադիրների կամ մի արևմտյան բլոգերի մազին մի բան կպներ, բոլոր միջազգային կառույցները արձագանքում էին։ Այսօր մենք ունենք ղեկավար, որը գործում է Իրանի և Ռուսաստանի շահերին դեմ, իր ցանկացած բռնապետական գործողություն որևէ գնահատականի չի արժանանում»,– ասաց նա։
Նշենք, որ բողոքի ակցիա մասնակիցները իրենց հետ բերել էին պաստառներ, որոնց վրա գրված էր. «Ո՛չ բեսպրեդելին», «Ձեռքներդ հեռո՛ւ Հայ առաքելական եկեղեցուց», «Ո՛չ ադրբեջանաթուրքական ծրագրերին»։
Լրահոս
0