https://arm.sputniknews.ru/20251105/zijman-hrahang-chunenq-karen-andreasjany-adrbejani-dem-hajcery-het-kanchelu-masin-95495972.html
Զիջման հրահանգ չունենք․ Կարեն Անդրեասյանը՝ Ադրբեջանի դեմ հայցերը հետ կանչելու մասին
Զիջման հրահանգ չունենք․ Կարեն Անդրեասյանը՝ Ադրբեջանի դեմ հայցերը հետ կանչելու մասին
Sputnik Արմենիա
Կարեն Անդրեասյանը նշեց՝ եթե լինի այլ որոշում, ապա միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը կենթարկվի պետության որոշումներին։ 05.11.2025, Sputnik Արմենիա
2025-11-05T14:27+0400
2025-11-05T14:27+0400
2025-11-05T14:34+0400
հայաստան
ադրբեջան
կարեն անդրեասյան
հայց
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/06/0d/77065423_0:84:1600:984_1920x0_80_0_0_453c8382829c6dbcb8288cd41a997b9b.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի – Sputnik․ Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Կարեն Անդրեասյանը վստահեցնում է, որ ո՛չ Եղիշե Կիրակոսյանի, ո՛չ իր օրոք Ադրբեջանի դեմ ներկայացված որևէ հայց հետ չի կանչվել, նման հրահանգ էլ չի եղել։«Նման քննարկում չկա, եթե լինի, ապա ձեզ հաստատ տեղյակ կպահեմ»,- ասաց Անդրեասյանը ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։Նա պնդեց միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը հայցերից հրաժարվելու վերաբերյալ որևէ առաջարկ չի ստացել։Անդրեասյանը հավելեց՝ եթե լինի այլ որոշում, ապա գրասենյակը կենթարկվի պետության որոշումներին։ Նա շեշտեց՝ հաշտ է այն ամենի հետ, ինչը կլինի ի շահ Հայաստանի Հանրապետության և ՀՀ քաղաքացիների։Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը օգոստոսին Վաշինգտոնում Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։Փաստաթղթում նշված է, որ համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո մեկ ամսվա ընթացքում կողմերը հետ կկանչեն, կչեղարկեն կամ այլ կերպ կլուծեն որևէ իրավական հարթակում ներկայացված ցանկացած և բոլոր միջպետական հայցերը, գանգատները, բողոքները, առարկությունները, վարույթները և վեճերը, որոնք վերաբերում են մինչև համաձայնագրի ստորագրումը կողմերի միջև առկա խնդիրներին
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/06/0d/77065423_89:0:1512:1067_1920x0_80_0_0_4eaf39f681e3d21ed864c4ebeb8ea71b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ադրբեջան, կարեն անդրեասյան, հայց
հայաստան, ադրբեջան, կարեն անդրեասյան, հայց
Զիջման հրահանգ չունենք․ Կարեն Անդրեասյանը՝ Ադրբեջանի դեմ հայցերը հետ կանչելու մասին
14:27 05.11.2025 (Թարմացված է: 14:34 05.11.2025) Կարեն Անդրեասյանը նշեց՝ եթե լինի այլ որոշում, ապա միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը կենթարկվի պետության որոշումներին։
ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի – Sputnik․ Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Կարեն Անդրեասյանը վստահեցնում է, որ ո՛չ Եղիշե Կիրակոսյանի, ո՛չ իր օրոք Ադրբեջանի դեմ ներկայացված որևէ հայց հետ չի կանչվել, նման հրահանգ էլ չի եղել։
«Նման քննարկում չկա, եթե լինի, ապա ձեզ հաստատ տեղյակ կպահեմ»,- ասաց Անդրեասյանը ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։
Նա պնդեց միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը հայցերից հրաժարվելու վերաբերյալ որևէ առաջարկ չի ստացել։
«Եթե երբևէ Հայաստանի Հանրապետությունը, ՀՀ կառավարությունը, ՀՀ Ազգային ժողովը, Սահմանադրական դատարանը կորոշի վավերացնել որևէ համաձայնագիր, որով կորոշվի որևէ իրավական գործընթաց դադարեցնել, դուք դրա մասին ինձանից շուտ կտեղեկացվեք։ Մենք չունենք որևէ հրահանգ, հրաման, որևէ որոշում կառավարության, ԱԺ-ի կողմից, որ պետք է գեթ մեկ քայլ զիջման գնանք մեր իրավական գործընթացներում»,- ասաց նա։
Անդրեասյանը հավելեց՝ եթե լինի այլ որոշում, ապա գրասենյակը կենթարկվի պետության որոշումներին։ Նա շեշտեց՝ հաշտ է այն ամենի հետ, ինչը կլինի ի շահ Հայաստանի Հանրապետության և ՀՀ քաղաքացիների։
Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը օգոստոսին Վաշինգտոնում Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին»
համաձայնագիրը։
Փաստաթղթում նշված է, որ համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո մեկ ամսվա ընթացքում կողմերը հետ կկանչեն, կչեղարկեն կամ այլ կերպ կլուծեն որևէ իրավական հարթակում ներկայացված ցանկացած և բոլոր միջպետական հայցերը, գանգատները, բողոքները, առարկությունները, վարույթները և վեճերը, որոնք վերաբերում են մինչև համաձայնագրի ստորագրումը կողմերի միջև առկա խնդիրներին