https://arm.sputniknews.ru/20251105/qp-um-dzhgvohutjan-arit-e-dardzel-2026-tvakani-glkhaginy-zhvoghvovurd-95478757.html
ՔՊ-ում դժգոհության առիթ է դարձել 2026 թվականի «գլխագինը». «Ժողովուրդ»
ՔՊ-ում դժգոհության առիթ է դարձել 2026 թվականի «գլխագինը». «Ժողովուրդ»
Sputnik Արմենիա
ՔՊ-ում նոր կանոնները բոլորի սրտով չեն, բայց, ինչպես գրում է թերթը, իշխանության ճանապարհն այժմ ավելի թանկ է։ 05.11.2025, Sputnik Արմենիա
2025-11-05T10:27+0400
2025-11-05T10:27+0400
2025-11-05T10:34+0400
հայաստան
«քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ)
ընտրություններ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/01/0b/71074252_0:382:1152:1030_1920x0_80_0_0_e3dc552bf310d75f45f89333b8ed3c65.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի – Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վերջին նիստում որոշվել է`առաջիկա ընտրություններին կուսակցության ցուցակում ընդգրկվելը կարժենա 500 հազարից 1 միլիոն 500 հազար դրամ։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։Ըստ որոշման՝ կուսակցականները ցուցակում ընդգրկվելու համար պետք է վճարեն 500 հազար դրամ, իսկ ոչ կուսակցականները՝ 1,5 միլիոն դրամ։Լրատվամիջոցը փորձել է պարզել, թե ում նախաձեռնությունն է այս ֆինանսական պահանջը, և ինչ սկզբունքով կկազմակերպվի ցուցակում թեկնածուների հերթականությունը։2026 թ–ի ընտրություններն ավելի թանկ կարժենան, քան 2021–ինը. ԿԸՀ ղեկավարը` պատճառների մասինԻնչ վերաբերում է վճարի գաղափարի հեղինակին, պատգամավորը չի ցանկացել անուն նշել, միայն ասել է, որ դա կոլեգիալ որոշում է։Թերթը հիշեցրել է, որ իշխանություն դառնալուց առաջ ՔՊ-ին անդամագրվելն անվճար էր, պատգամավորի թեկնածու առաջադրվելը՝ նույնպես։ Անդամավճարը կազմում էր ընդամենը 3 հազարից 10 հազար դրամ։«Առաջադրվեցի». Փաշինյանը` 2026–ի խորհրդարանական ընտրությունների մասին
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/01/0b/71074252_0:397:1152:1261_1920x0_80_0_0_1f195e6ee9cfb53826751113dde15165.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ), ընտրություններ
հայաստան, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ), ընտրություններ
ՔՊ-ում դժգոհության առիթ է դարձել 2026 թվականի «գլխագինը». «Ժողովուրդ»
10:27 05.11.2025 (Թարմացված է: 10:34 05.11.2025) ՔՊ-ում նոր կանոնները բոլորի սրտով չեն, բայց, ինչպես գրում է թերթը, իշխանության ճանապարհն այժմ ավելի թանկ է։
ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի – Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վերջին նիստում որոշվել է`առաջիկա ընտրություններին կուսակցության ցուցակում ընդգրկվելը կարժենա 500 հազարից 1 միլիոն 500 հազար դրամ։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Ըստ որոշման՝ կուսակցականները ցուցակում ընդգրկվելու համար պետք է վճարեն 500 հազար դրամ, իսկ ոչ կուսակցականները՝ 1,5 միլիոն դրամ։
«Այս նոր «տնտեսական մոդելը», ինչպես կոչում են կուսակցության ներսում, բուռն դժգոհություն է առաջացրել հենց ՔՊ-ականների շրջանում։ Շատերն արտահայտել են բաց դժգոհություն՝ հարցնելով. «Ինչո՞ւ մենք՝ կուսակցության անդամներս, պետք է գումար վճարենք ցուցակում ընդգրկվելու համար, այդ գաղափարը ո՞ւմն է, և ինչո՞ւ պարտադիր է բոլորի համար»»,– գրում է թերթը։
Լրատվամիջոցը փորձել է պարզել, թե ում նախաձեռնությունն է այս ֆինանսական պահանջը, և ինչ սկզբունքով կկազմակերպվի ցուցակում թեկնածուների հերթականությունը։
ՔՊ վարչության անդամ Արուսյակ Մանավազյանը թերթի հետ զրույցում ասել է, որ ցուցակում ներառելու համար կուսակցությունը կսահմանի առաջադրված անդամների հստակ քանակ (օրինակ՝ 300 հոգի), որոնք պետք է վճարեն նախատեսված 500 հազար կամ 1,5 միլիոն դրամը, և ընտրություններից հետո, հավաքած արդյունքների հիման վրա, կձևավորվի նրանց հերթականությունը։ Մանավազյանը հավելել է, որ հարցը դեռ քննարկման փուլում է. «Կուսակցությունում կկայացվի քվեարկություն։ Ով ավելի բարձր ռեյտինգ կունենա, նա էլ կզբաղեցնի առաջատար դիրքերը ցուցակում», – պարզաբանել է Մանավազյանը։
Ինչ վերաբերում է վճարի գաղափարի հեղինակին, պատգամավորը չի ցանկացել անուն նշել, միայն ասել է, որ դա կոլեգիալ որոշում է։
Թերթը հիշեցրել է, որ իշխանություն դառնալուց առաջ ՔՊ-ին անդամագրվելն անվճար էր, պատգամավորի թեկնածու առաջադրվելը՝ նույնպես։ Անդամավճարը կազմում էր ընդամենը 3 հազարից 10 հազար դրամ։