https://arm.sputniknews.ru/20251105/putinn-akhin-handznararakan-e-tvel-rdn-kpataskhani-hnaravvor-mijukajin-pvordzarkumnerin-95516028.html
Պուտինն ԱԽ–ին հանձնարարական է տվել. ՌԴ–ն կպատասխանի հնարավոր միջուկային փորձարկումներին
Պուտինն ԱԽ–ին հանձնարարական է տվել. ՌԴ–ն կպատասխանի հնարավոր միջուկային փորձարկումներին
Sputnik Արմենիա
Մոսկվան, մնալով միջազգային պարտավորությունների շրջանակներում, ցույց է տալիս Վաշինգտոնի միջուկային քաղաքականության հնարավոր փոփոխությանը համաչափ պատասխան տալու... 05.11.2025, Sputnik Արմենիա
2025-11-05T19:23+0400
2025-11-05T19:23+0400
2025-11-05T19:52+0400
վլադիմիր պուտին
տեսանյութեր
տեսանյութ
ռուսաստան
միջուկային վառելիք
միջուկային ծրագիր
միջուկային զենք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/05/95512733_2:0:1278:718_1920x0_80_0_0_5cd97266c0d8c54e1e02690ea8a90012.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի - Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է արտաքին գործերի և պաշտպանության նախարարություններին, հատուկ ծառայություններին և համապատասխան մյուս գերատեսչություններին վերլուծել միջուկային փորձարկումների հնարավոր վերսկսման մասին ԱՄՆ հայտարարությունները և հնարավոր պատասխան քայլերի վերաբերյալ առաջարկություն ներկայացնել Անվտանգության խորհրդին:ՌԴ նախագահի սույն որոշումը հաջորդել է Դոնալդ Թրամփի հայտարարությանը, ըստ որի՝ ԱՄՆ նախագահը կարգադրել է փորձարկումներն անցկացնել «հավասար պայմաններում» նմանատիպ ծրագրեր ունեցող այլ երկրների հետ: Ռուսաստանի նախագահն այդ հայտարարություններն անվանել է «լուրջ հարց» և նշել, որ ԱԽ-ն արդեն վերլուծել է ամերիկյան կառավարող շրջանակներում հնչող հռետորաբանությունը:ՌԴ պաշտպանության նախարարն առաջարկել է սկսել միջուկային փորձարկումների նախապատրաստումը«Անհրաժեշտ է լրացուցիչ տեղեկատվություն հավաքել, այն վերլուծել Անվտանգության խորհրդի հարթակում և համաձայնեցված առաջարկներ ներկայացնել միջուկային զենքի փորձարկումների նախապատրաստման աշխատանքների հնարավոր մեկնարկի մասին», - հայտարարել է Պուտինը ԱԽ նիստում:Քննարկման ընթացքում պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովն առաջարկել է «անհապաղ սկսել լայնածավալ միջուկային փորձարկումների նախապատրաստումը»՝ վկայակոչելով փոփոխված միջազգային իրավիճակը։ Պուտինն իր հերթին հանձնարարել է ԳՇ պետ Վալերի Գերասիմովին ներկայացնել ռազմական հրամանատարության դիրքորոշումը այս հարցի մասին:Պուտինն ասել է նաև, որ ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը հեռագիր է ուղարկել Մոսկվա՝ Դոնալդ Թրամփի խոսքերի վերաբերյալ պարզաբանումներով:ՌԴ առաջնորդն ընդգծել է, որ երկիրը խստորեն հետևում է միջուկային փորձարկումների համապարփակ արգելման մասին պայմանագրին և չի նախատեսում հրաժարվել իր միջազգային պարտավորություններից:«Ռուսաստանը միշտ անշեղորեն հավատարիմ է եղել պայմանագրին, և մենք դրանից հեռանալ չենք ծրագրում», - հայտարարել է նա:Դրա հետ մեկտեղ Պուտինը հիշեցրել է, որ դեռևս 2023 թվականին Դաշնային ժողովին ուղղված ուղերձում զգուշացրել էր, որ եթե ԱՄՆ-ն կամ պայմանագրի մյուս մասնակիցները որոշեն միջուկային փորձարկումներ անցկացնել, Ռուսաստանը ստիպված կլինի հայելային պատասխան տալ։Հիշեցնենք՝ միջուկային փորձարկումների համապարփակ արգելման մասին պայմանագիրը, որն ընդունվել է ՄԱԿ-ի կողմից 1996 թվականին, արգելում է ցանկացած միջուկային պայթյուն: Ռուսաստանն 2000-ին այն վավերացրել է, ԱՄՆ-ն՝ ոչ։2023 թվականին Վլադիմիր Պուտինն արդեն հայտարարել էր, որ Մոսկվան հայելային պատասխան կտա, եթե Վաշինգտոնը կամ այլ երկրներ վերսկսեն փորձարկումները։«Ես գիտեմ, թե ինչ ենք անում և որտեղ». Թրամփը` միջուկային փորձարկումների մասին
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Путин поручил собрать информацию, провести анализ на площадке Совбеза и внести предложения о возможном начале работ по подготовке ядерных испытаний.
Sputnik Արմենիա
Путин поручил собрать информацию, провести анализ на площадке Совбеза и внести предложения о возможном начале работ по подготовке ядерных испытаний.
2025-11-05T19:23+0400
true
PT0M48S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/05/95512733_162:0:1119:718_1920x0_80_0_0_0ebc45eaa797ff0cbc329d466f33866d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վլադիմիր պուտին, տեսանյութեր, տեսանյութ, ռուսաստան, միջուկային վառելիք, միջուկային ծրագիր, միջուկային զենք, видео
վլադիմիր պուտին, տեսանյութեր, տեսանյութ, ռուսաստան, միջուկային վառելիք, միջուկային ծրագիր, միջուկային զենք, видео
Պուտինն ԱԽ–ին հանձնարարական է տվել. ՌԴ–ն կպատասխանի հնարավոր միջուկային փորձարկումներին
19:23 05.11.2025 (Թարմացված է: 19:52 05.11.2025) Մոսկվան, մնալով միջազգային պարտավորությունների շրջանակներում, ցույց է տալիս Վաշինգտոնի միջուկային քաղաքականության հնարավոր փոփոխությանը համաչափ պատասխան տալու պատրաստակամությունը։
ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի - Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է արտաքին գործերի և պաշտպանության նախարարություններին, հատուկ ծառայություններին և համապատասխան մյուս գերատեսչություններին վերլուծել միջուկային փորձարկումների հնարավոր վերսկսման մասին ԱՄՆ հայտարարությունները և հնարավոր պատասխան քայլերի վերաբերյալ առաջարկություն ներկայացնել Անվտանգության խորհրդին:
ՌԴ նախագահի սույն որոշումը հաջորդել է Դոնալդ Թրամփի հայտարարությանը, ըստ որի՝ ԱՄՆ նախագահը կարգադրել է փորձարկումներն անցկացնել «հավասար պայմաններում» նմանատիպ ծրագրեր ունեցող այլ երկրների հետ: Ռուսաստանի նախագահն այդ հայտարարություններն անվանել է «լուրջ հարց» և նշել, որ ԱԽ-ն արդեն վերլուծել է ամերիկյան կառավարող շրջանակներում հնչող հռետորաբանությունը:
«Անհրաժեշտ է լրացուցիչ տեղեկատվություն հավաքել, այն վերլուծել Անվտանգության խորհրդի հարթակում և համաձայնեցված առաջարկներ ներկայացնել միջուկային զենքի փորձարկումների նախապատրաստման աշխատանքների հնարավոր մեկնարկի մասին», - հայտարարել է Պուտինը ԱԽ նիստում:
Քննարկման ընթացքում պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովն առաջարկել է «անհապաղ սկսել լայնածավալ միջուկային փորձարկումների նախապատրաստումը»՝ վկայակոչելով փոփոխված միջազգային իրավիճակը։ Պուտինն իր հերթին հանձնարարել է ԳՇ պետ Վալերի Գերասիմովին ներկայացնել ռազմական հրամանատարության դիրքորոշումը այս հարցի մասին:
Պուտինն ասել է նաև, որ ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը հեռագիր է ուղարկել Մոսկվա՝ Դոնալդ Թրամփի խոսքերի վերաբերյալ պարզաբանումներով:
«ԱԳՆ-ն հեռագիր է ստացել Վաշինգտոնում մեր դեսպանից՝ ԱՄՆ նախագահի արտահայտությունների կապակցությամբ։ Մենք ուշադիր ուսումնասիրում ենք բոլոր մանրամասները»,- նշել է Պուտինը։
ՌԴ առաջնորդն ընդգծել է, որ երկիրը խստորեն հետևում է միջուկային փորձարկումների համապարփակ արգելման մասին պայմանագրին և չի նախատեսում հրաժարվել իր միջազգային պարտավորություններից:
«Ռուսաստանը միշտ անշեղորեն հավատարիմ է եղել պայմանագրին, և մենք դրանից հեռանալ չենք ծրագրում», - հայտարարել է նա:
Դրա հետ մեկտեղ Պուտինը հիշեցրել է, որ դեռևս 2023 թվականին Դաշնային ժողովին ուղղված ուղերձում զգուշացրել էր, որ եթե ԱՄՆ-ն կամ պայմանագրի մյուս մասնակիցները որոշեն միջուկային փորձարկումներ անցկացնել, Ռուսաստանը ստիպված կլինի հայելային պատասխան տալ։
«Եթե Միացյալ Նահանգները կամ այլ պետություններ նման փորձարկումներ իրականացնեն, Ռուսաստանը համապատասխան գործողություններ կձեռնարկի»,- ընդգծել է նա:
Հիշեցնենք՝ միջուկային փորձարկումների համապարփակ արգելման մասին պայմանագիրը, որն ընդունվել է ՄԱԿ-ի կողմից 1996 թվականին, արգելում է ցանկացած միջուկային պայթյուն: Ռուսաստանն 2000-ին այն վավերացրել է, ԱՄՆ-ն՝ ոչ։
2023 թվականին Վլադիմիր Պուտինն արդեն հայտարարել էր, որ Մոսկվան հայելային պատասխան կտա, եթե Վաշինգտոնը կամ այլ երկրներ վերսկսեն փորձարկումները։