https://arm.sputniknews.ru/20251105/eghegnadzvorum-bezvoarjan-ajts-vorsalu-hamar-2-tghamardu-en-dzerbakalel-95507405.html
Եղեգնաձորում բեզոարյան այծ որսալու համար 2 տղամարդու են ձերբակալել
Եղեգնաձորում բեզոարյան այծ որսալու համար 2 տղամարդու են ձերբակալել
Sputnik Արմենիա
Ապօրինի որսի դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ։ 05.11.2025, Sputnik Արմենիա
2025-11-05T17:28+0400
2025-11-05T17:28+0400
2025-11-05T17:29+0400
հայաստան
բեզոարյան այծ
ձերբակալություն
որս
https://cdn.am.sputniknews.ru/img/1620/20/16202007_0:150:1601:1050_1920x0_80_0_0_1cb4bac03cc29b70bd2ca24565609988.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի – Sputnik. Եղեգնաձորի Գնիշիկ-Մոզրով բնակավայրերի տարածքում երեք տղամարդ բեզոարյան այծ ու կաքավներ են որսացել, ոստիկանները որսի մասնակիցներից 2–ին ձերբակալել են։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։Հոկտեմբերի 29-ին` ժամը 19-ի սահմաններում, տղամարդկանց ավտոմեքենան հայտնաբերվել է Ագարակաձոր գյուղի վերջնամասում:Ոստիկաններին հաջողվել է մոտ 500 մետր հեռավորության վրա ձերբակալվել 49–ամյա տղամարդուն, իսկ 36-ամյա տղամարդը ոտքով դիմել է փախուստի:49–ամյա եղեգնաձորցին հայտնել է, որ ողորկափող հրացանն իրենն է, իսկ ակոսափողը` Արփի գյուղի մի բնակչի, և հենց այդ զենքով էլ ինքը բեզոարյան այծ է որսացել:Ձերբակալվածներն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են Վայոց Ձորի մարզային քննչական վարչություն, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ:Նոյեմբերի 3-ին նախաքննական մարմին է ներկայացել նաև փախուստի դիմած 36-ամյա տղամարդը:Հանգամանքները պարզվում են:Հիշեցնենք, որ բեզոարյան այծերը գրանցված են Հայաստանի Կարմիր գրքում։ Մեր երկրում հանդիպում է բեզոարյան այծի կովկասյան ենթատեսակը։Աղավնաձորի բնակիչներից մեկն իր տանը բեզոարյան այծ է պահել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1620/20/16202007_0:0:1599:1199_1920x0_80_0_0_54a497c7c121aaf5156cc20100ec75d4.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, բեզոարյան այծ, ձերբակալություն, որս
հայաստան, բեզոարյան այծ, ձերբակալություն, որս
Եղեգնաձորում բեզոարյան այծ որսալու համար 2 տղամարդու են ձերբակալել
17:28 05.11.2025 (Թարմացված է: 17:29 05.11.2025) Ապօրինի որսի դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ։
ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի – Sputnik. Եղեգնաձորի Գնիշիկ-Մոզրով բնակավայրերի տարածքում երեք տղամարդ բեզոարյան այծ ու կաքավներ են որսացել, ոստիկանները որսի մասնակիցներից 2–ին ձերբակալել են։ Տեղեկությունը հայտնում է
ՆԳՆ ոստիկանությունը։
Հոկտեմբերի 29-ին` ժամը 19-ի սահմաններում, տղամարդկանց ավտոմեքենան հայտնաբերվել է Ագարակաձոր գյուղի վերջնամասում:
«Նկատելով ոստիկանության ծառայողներին` երկու հոգի իջել են ավտոմեքենայից, մեկը նետել է որսը` բեզոարյան այծի մարմին ու կաքավներ, մյուսը նետել է որսորդական երկու հրացան: Քարագլուխ գյուղի բնակիչ 37-ամյա տղամարդը ձերբակալվել է, իսկ նրա 36-ամյա համագյուղացին ու Եղեգնաձորի 49-ամյա բնակիչը ավտոմեքենայով դիմել են փախուստի»,–հայտնում է ոստիկանությունը:
Ոստիկաններին հաջողվել է մոտ 500 մետր հեռավորության վրա ձերբակալվել 49–ամյա տղամարդուն, իսկ 36-ամյա տղամարդը ոտքով դիմել է փախուստի:
49–ամյա եղեգնաձորցին հայտնել է, որ ողորկափող հրացանն իրենն է, իսկ ակոսափողը` Արփի գյուղի մի բնակչի, և հենց այդ զենքով էլ ինքը բեզոարյան այծ է որսացել:
Ձերբակալվածներն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են Վայոց Ձորի մարզային քննչական վարչություն, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ:
Նոյեմբերի 3-ին նախաքննական մարմին է ներկայացել նաև փախուստի դիմած 36-ամյա տղամարդը:
Հանգամանքները պարզվում են:
Հիշեցնենք, որ բեզոարյան այծերը գրանցված են Հայաստանի Կարմիր գրքում։ Մեր երկրում հանդիպում է բեզոարյան այծի կովկասյան ենթատեսակը։