https://arm.sputniknews.ru/20251104/vashingtvonjan-hamadzajnutjunnery-nvor-hnaravvorutjun-en-bacel-naev-eatm-i-hamar-pashinjan-95432050.html
Վաշինգտոնյան համաձայնությունները նոր հնարավորություն են բացել նաև ԵԱՏՄ-ի համար. Փաշինյան
Վաշինգտոնյան համաձայնությունները նոր հնարավորություն են բացել նաև ԵԱՏՄ-ի համար. Փաշինյան
Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետը կրկին հայտարարեց, որ պատրաստ ենք հենց այսօր ապահովել նաև Թուրքիայից՝ Մարգարայով ու Խնձորեսկով դեպի Ադրբեջան ու հակառակ ուղղությամբ բեռնատարների... 04.11.2025, Sputnik Արմենիա
2025-11-04T11:48+0400
2025-11-04T11:48+0400
2025-11-04T12:09+0400
թրամփի ուղի (tripp)
նիկոլ փաշինյան
հայ-ադրբեջանական
ադրբեջան
հայաստան
հայաստան և եատմ
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/04/95427602_0:0:1600:901_1920x0_80_0_0_b073d2da559335d1f21099c83b51920b.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik. Այն, ինչ հնարավոր չէր վաշինգտոնյան համաձայնություններից առաջ ԵԱՏՄ-ի երկու երկրների միջև, հիմա հնարավոր է։ Երևանում մեկնարկած «Կառուցելով խաղաղություն և բազմակողմանի համագործակցություն» երկօրյա համաժողովի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։«Շատերն ասում են, որ այս պրոցեսները դեմ են կամ հակասում են ԵԱՏՄ-ի շահերին, մինչդեռ այն, ինչ հնարավոր չէր վաշինգտոնյան համաձայնություններից առաջ ԵԱՏՄ-ի երկու երկրների միջև, հիմա հնարավոր է։ Սա պարզ օրինակ է, թե ինչ օգուտներ կարող են լինել»,– ընդգծեց Փաշինյանը։ ՀՀ և Ադրբեջանի միջև կոնֆլիկտը սոցիալ–հոգեբանական առումով շարունակվում է. ՓաշինյանԸստ նրա` երբ այսօր նայում ենք ԵԱՏՄ անդամ Հայաստանի և Ղազախստանի առևտրաշրջանառությանը, տեսնում ենք, որ այն ԵԱՏՄ բովանդակությանը չի համապատասխանում, որովհետև էականորեն նվազ է փոխադարձ առևտուրը։ Վարչապետի համոզմամբ` պատճառը հաղորդակցության արագ և էժան ուղիների բացակայությունն է։Նա անդրադարձավ նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` դեպի ՀՀ տարանցման սահմանափակումը վերացնելու մասին հայտարարությանը` նշելով, որ առաջին շահառուն, պարզվեց` Կենտրոնական Ասիայի երկրներն են։«Մենք, օրինակ, շատ մեծ ցանկություն ունենք նաև Ուզբեկստանի հետ մեր հարաբերությունները թե քաղաքական, թե տնտեսական առումով խորացնելու»,– նշեց Փաշինյանը։Նա կրկին հայտարարեց, որ ՀՀ-ն պատրաստ է հենց այսօր ապահովել նաև Թուրքիայից՝ Մարգարայով ու Խնձորեսկով դեպի Ադրբեջան ու հակառակ ուղղությամբ բեռնատարների տարանցումը։Նա ընդգծեց, որ այս նախագծի շրջանակում տարածաշրջանային, ինչպես նաև Կենտրոնական Ասիայի բոլոր երկրներն ունեն մեծ հետաքրքրվածություն և, մասնավորապես, նշելով Իրանին։ Ըստ վարչապետի` TRIPP–ի միջոցով Իրանը կստանա տարանցիկ ճանապարհ դեպի Սև ծով և հակառակ ուղղությամբ։Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան: ԱՄՆ–ն ճանապարհը վարձակալում է 99 տարով` ևս 99 տարով երկարաձգելու հնարավորությամբ։Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/04/95427602_179:0:1600:1066_1920x0_80_0_0_2e0645b788bb4f92c116665829cc4f1c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
թրամփի ուղի (tripp), նիկոլ փաշինյան, հայ-ադրբեջանական, ադրբեջան, հայաստան, հայաստան և եատմ, եվրասիական տնտեսական միություն (եատմ)
թրամփի ուղի (tripp), նիկոլ փաշինյան, հայ-ադրբեջանական, ադրբեջան, հայաստան, հայաստան և եատմ, եվրասիական տնտեսական միություն (եատմ)
Վաշինգտոնյան համաձայնությունները նոր հնարավորություն են բացել նաև ԵԱՏՄ-ի համար. Փաշինյան
11:48 04.11.2025 (Թարմացված է: 12:09 04.11.2025) ՀՀ վարչապետը կրկին հայտարարեց, որ պատրաստ ենք հենց այսօր ապահովել նաև Թուրքիայից՝ Մարգարայով ու Խնձորեսկով դեպի Ադրբեջան ու հակառակ ուղղությամբ բեռնատարների տարանցումը։
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik. Այն, ինչ հնարավոր չէր վաշինգտոնյան համաձայնություններից առաջ ԵԱՏՄ-ի երկու երկրների միջև, հիմա հնարավոր է։ Երևանում մեկնարկած «Կառուցելով խաղաղություն և բազմակողմանի համագործակցություն» երկօրյա համաժողովի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Շատերն ասում են, որ այս պրոցեսները դեմ են կամ հակասում են ԵԱՏՄ-ի շահերին, մինչդեռ այն, ինչ հնարավոր չէր վաշինգտոնյան համաձայնություններից առաջ ԵԱՏՄ-ի երկու երկրների միջև, հիմա հնարավոր է։ Սա պարզ օրինակ է, թե ինչ օգուտներ կարող են լինել»,– ընդգծեց Փաշինյանը։
Ըստ նրա` երբ այսօր նայում ենք ԵԱՏՄ անդամ Հայաստանի և Ղազախստանի առևտրաշրջանառությանը, տեսնում ենք, որ այն ԵԱՏՄ բովանդակությանը չի համապատասխանում, որովհետև էականորեն նվազ է փոխադարձ առևտուրը։ Վարչապետի համոզմամբ` պատճառը հաղորդակցության արագ և էժան ուղիների բացակայությունն է։
Նա անդրադարձավ նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` դեպի ՀՀ տարանցման սահմանափակումը վերացնելու մասին հայտարարությանը` նշելով, որ առաջին շահառուն, պարզվեց` Կենտրոնական Ասիայի երկրներն են։
«Մենք, օրինակ, շատ մեծ ցանկություն ունենք նաև Ուզբեկստանի հետ մեր հարաբերությունները թե քաղաքական, թե տնտեսական առումով խորացնելու»,– նշեց Փաշինյանը։
Նա կրկին հայտարարեց, որ ՀՀ-ն պատրաստ է հենց այսօր ապահովել նաև Թուրքիայից՝ Մարգարայով ու Խնձորեսկով դեպի Ադրբեջան ու հակառակ ուղղությամբ բեռնատարների տարանցումը։
«Ինչու ենք հենց դա հիշատակում, քանի որ դա միակ ուղին է, որի դեպքում բոլոր ճանապարհներն ու ենթակառուցվածքները պատրաստ են։ Քաղաքական մակարդակում խնդիր չունենք նաև Ադրբեջանի և Նախիջևանի միջև՝ այդ թվում երկաթուղային կապ ապահովելու համար։ Ուղղակի դա ֆիզիկապես հնարավոր չէ անել, քանի որ չկա երկաթուղի,. երկաթուղին կառուցելու շուրջ բանակցություններ ենք վարում ԱՄՆ-ի հետ, քանի որ դա պետք է տեղի ունենա TRIPP–ի շրջանակում»,– ընդգծեց վարչապետը։
Նա ընդգծեց, որ այս նախագծի շրջանակում տարածաշրջանային, ինչպես նաև Կենտրոնական Ասիայի բոլոր երկրներն ունեն մեծ հետաքրքրվածություն և, մասնավորապես, նշելով Իրանին։ Ըստ վարչապետի` TRIPP–ի միջոցով Իրանը կստանա տարանցիկ ճանապարհ դեպի Սև ծով և հակառակ ուղղությամբ։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած
համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ
ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան: ԱՄՆ–ն ճանապարհը վարձակալում է 99 տարով` ևս 99 տարով երկարաձգելու հնարավորությամբ։
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին»
համաձայնագիրը։