https://arm.sputniknews.ru/20251104/buhum-petq-che-zhamavatsharutjamb-zbaghvel-kgms-nakharary-eph-ic-heracvats-dasakhvosi-masin-95440587.html
Բուհում պետք չէ ժամավաճառությամբ զբաղվել․ ԿԳՄՍ նախարարը՝ ԵՊՀ-ից հեռացված դասախոսի մասին
Բուհում պետք չէ ժամավաճառությամբ զբաղվել․ ԿԳՄՍ նախարարը՝ ԵՊՀ-ից հեռացված դասախոսի մասին
Sputnik Արմենիա
Ըստ նախարարի՝ դասախոսի ասածը կամ բերած օրինակը նկարած և այդ մասին համապատասխան մարմիններին ներկայացրած ուսանողը ճիշտ է եղել։ 04.11.2025, Sputnik Արմենիա
2025-11-04T13:29+0400
2025-11-04T13:29+0400
2025-11-04T13:29+0400
ժաննա անդրեասյան
երևանի պետական համալսարան (եպհ)
դասախոս
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/01/87381868_0:31:1600:931_1920x0_80_0_0_0a8be67654b41b79bec267c1b52fc2e2.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի - Sputnik. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը վստահ է՝ ԵՊՀ-ից հեռացված դասախոս, դոցենտ Սահակ Մանուկյանը ժամավաճառությամբ է զբաղվել բուհում։ Այս մասին Անդրեասյանն ասաց ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային ու պաշտպանության և գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2026 թ․ պետական բյուջեի նախնական քննարկման ժամանակ։Ավելի վաղ Սահակ Մանուկյանը «Ֆեյսբուքի» իր էջում հայտնել էր ռեկտորի հրամանով իրեն աշխատանքից ազատելու մասին։ Դրանից հետո պարզվեց՝ հեռացման պատճառն այն է, որ ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արուսյակ Մանավազյանի դուստրը լուսանկարել է դասախոսության ժամանակ Մանուկյանի կողմից գրատախտակին գրվածը։ Լուսանկարը հասել է ԵՊՀ ռեկտորին, համարվել դասախոսի համար ոչ պատշաճ վարքագիծ, ինչին էլ հետևել է Մանուկյանի հեռացումը։ Ազատման պաշտոնական պատճառը «ներքին կարգապահական կանոնները խախտելն է, որը հանգեցրել է աշխատողի նկատմամբ գործատուի վստահության կորստի»։Նա շեշտեց՝ ուսանողները ճիշտ են անում, որ չեն հանդուրժում ցանկացած վարքագիծ, որը կապված չէ իրենց առարկայի և դասախոսության հետ։ Նա դատապարտեց նաև նման ուսանողներին թիրախավորելը, քանի որ ինչպես ինքն է ասում՝ նրանք բարձրաձայնում են խնդիրները։Հիշեցնենք, որ Սահակ Մանուկյանը պատրաստվում է դատական կարգով վիճարկել իրեն աշխատանքից ազատելու մասին ռեկտորի հրամանը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/01/87381868_90:0:1511:1066_1920x0_80_0_0_cfda4262c6e0cacb08ea4b6f23f9f2be.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ժաննա անդրեասյան, երևանի պետական համալսարան (եպհ), դասախոս
ժաննա անդրեասյան, երևանի պետական համալսարան (եպհ), դասախոս
Բուհում պետք չէ ժամավաճառությամբ զբաղվել․ ԿԳՄՍ նախարարը՝ ԵՊՀ-ից հեռացված դասախոսի մասին
Ըստ նախարարի՝ դասախոսի ասածը կամ բերած օրինակը նկարած և այդ մասին համապատասխան մարմիններին ներկայացրած ուսանողը ճիշտ է եղել։
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի - Sputnik. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը վստահ է՝ ԵՊՀ-ից հեռացված դասախոս, դոցենտ Սահակ Մանուկյանը ժամավաճառությամբ է զբաղվել բուհում։ Այս մասին Անդրեասյանն ասաց ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային ու պաշտպանության և գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2026 թ․ պետական բյուջեի նախնական քննարկման ժամանակ։
Ավելի վաղ Սահակ Մանուկյանը «Ֆեյսբուքի» իր էջում հայտնել էր ռեկտորի հրամանով իրեն աշխատանքից ազատելու մասին։ Դրանից հետո պարզվեց՝ հեռացման պատճառն այն է, որ ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արուսյակ Մանավազյանի դուստրը լուսանկարել է դասախոսության ժամանակ Մանուկյանի կողմից գրատախտակին գրվածը։ Լուսանկարը հասել է ԵՊՀ ռեկտորին, համարվել դասախոսի համար ոչ պատշաճ վարքագիծ, ինչին էլ հետևել է Մանուկյանի հեռացումը։ Ազատման պաշտոնական պատճառը «ներքին կարգապահական կանոնները խախտելն է, որը հանգեցրել է աշխատողի նկատմամբ գործատուի վստահության կորստի»։
«Նախարարությունը ստացել է բողոքը և ուղարկել բուհին՝ դիտարկման։ Իմ ունեցած տեղեկություններով՝ խոսքը մեկ միջադեպի մասին չէ, այլ շարունակական վարքի մասին է։ Կարծում եմ, որ ուսանողները բավական հասուն մարդիկ են, որպեսզի կարողանան գնահատել իրենց մատուցվող նյութի բովանդակությունն ու նպատակը։ Չեմ կարծում, որ կարելի է հեշտությամբ մանիպուլացնել մեր սովորողներին, դասախոսները չպետք է դրանով զբաղվեն։ Կրթության համար դու վճարում ես ու դրա դիմաց պետք է ստանաս որակյալ գիտելիք ու կարողություն։ Բուհում ժամավաճառությամբ չպետք է զբաղվել»,- ընդգծեց Անդրեասյանը։
Նա շեշտեց՝ ուսանողները ճիշտ են անում, որ չեն հանդուրժում ցանկացած վարքագիծ, որը կապված չէ իրենց առարկայի և դասախոսության հետ։ Նա դատապարտեց նաև նման ուսանողներին թիրախավորելը, քանի որ ինչպես ինքն է ասում՝ նրանք բարձրաձայնում են խնդիրները։
Հիշեցնենք, որ Սահակ Մանուկյանը պատրաստվում է
դատական կարգով վիճարկել իրեն աշխատանքից ազատելու մասին ռեկտորի հրամանը։