00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Գեղամ Մանուկյան
Թող կարդան, թե ինչ անիմաստ գնումների են կատարել` իր քաղաքական որոշմամբ. Գեղամ Մանուկյան
09:05
3 ր
Տիգրան Աբրահամյան
Արտահոսքերն անխուսափելի են. Տիգրան Աբրահամյան
09:09
5 ր
Ալեն Ղևոնդյան
Սահմանագծումը, այդ թվում` անկլավների մասով լինելու է հօգուտ Ադրբեջանի. Ալեն Ղևոնդյան
09:15
7 ր
Ուղիղ եթեր
09:22
6 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:33
2 ր
Ուղիղ եթեր
09:36
23 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:05
47 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բաքվում մեզ հարցնում են Երևան այցի տպավորությունների մասին. ադրբեջանցի փորձագետ

© Sputnik Բաքվի Թոփչուբաշովի անվան վերլուծական կենտրոնի համահիմնադիր և տնօրեն Ռուսիֆ Հուսեյնովը
 Բաքվի Թոփչուբաշովի անվան վերլուծական կենտրոնի համահիմնադիր և տնօրեն Ռուսիֆ Հուսեյնովը - Sputnik Արմենիա, 1920, 04.11.2025
Բաքվի Թոփչուբաշովի անվան վերլուծական կենտրոնի համահիմնադիր և տնօրեն Ռուսիֆ Հուսեյնովը
Բաժանորդագրվել
Հուսեյնովը վստահություն է հայտնել, որ հայկական պատվիրակության Ադրբեջան պատասխան այցից հետո Երևանում ևս հետաքրքրություն ու քննարկում կլինեն։
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի - Sputnik. Ադրբեջանում հասարակությունն ու ԶԼՄ-ները նկատելի հետաքրքրություն են ցուցաբերում քաղհասարակության անդամների Երևան կատարած այցի արդյունքների նկատմամբ: Այս մասին հայտարարել է Բաքվի Թոփչուբաշովի անվան վերլուծական կենտրոնի համահիմնադիր և տնօրեն Ռուսիֆ Հուսեյնովը՝ ելույթ ունենալով Երևանում կայացած «Օրբելի Ֆորում. խաղաղության և բազմակողմ համագործակցության կառուցում» միջազգային խորհրդաժողովում:
Հուսեյնովի խոսքով՝ ադրբեջանական հանրության շրջանում հաշտեցման գործընթացի նկատմամբ միասնական վերաբերմունք չկա. կան տարբեր գնահատականներ՝ բացասականից մինչև դրական:
«Հակամարտության մասին հիշողությունը դեռ թարմ է, և առաջ շարժվելու համար ժամանակ կպահանջվի»,-նշել է նա:
Փորձագետն ընդգծել է, որ հասարակությունների միջև երկխոսության նկատմամբ ուշադրությունն աճում է, իսկ Երևան այցը վստահության ձևավորման քայլ էր:
«Շատերը դրական են տրամադրված, ԶԼՄ-ները ակտիվորեն հետաքրքրվում են ուղևորության արդյունքներով։ Կարծում եմ՝ երբ հայկական պատվիրակությունը այցելի Ադրբեջան և վերադառնա, այստեղ նույն արձագանքը կլինի։ Մենք փոխադարձ ճանաչման փուլում ենք»,-ասել է Հուսեյնովը։
Նա հիշեցրել է, որ Հայաստանի և Ադրբեջանի հասարակությունները երեք-չորս տասնամյակ ապրել են միմյանցից մեկուսացված։
«Այսօր կարելի է շարունակել առճակատման հռետորաբանությունը, բայց կարելի է և փորձել լսել ու հասկանալ միմյանց։ Կարևոր է, որ հիմա մենք երկրորդ ճանապարհն ընտրելու հնարավորություն ունենք»,-հավելել է նա։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան: ԱՄՆ–ն ճանապարհը վարձակալում է 99 տարով` ևս 99 տարով երկարաձգելու հնարավորությամբ։
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։
Լրահոս
0