https://arm.sputniknews.ru/20251103/ukrainaji-zu-zinjalneri-spanats-300-mardu-marmin-e-durs-bervel-sujajic-95391199.html
Ուկրաինայի ԶՈւ զինյալների սպանած 300 մարդու մարմին է դուրս բերվել Սուջայից
Ուկրաինայի ԶՈւ զինյալների սպանած 300 մարդու մարմին է դուրս բերվել Սուջայից
Sputnik Արմենիա
Մարմինները հուղարկավորության համար կհանձնվեն հարազատներին։ 03.11.2025, Sputnik Արմենիա
2025-11-03T13:08+0400
2025-11-03T13:08+0400
2025-11-03T13:10+0400
սուջա
կուրսկ
դիակ
ռուսաստան
ուկրաինա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/03/95385827_0:132:3169:1915_1920x0_80_0_0_550a822a11fc16865b2dc7ae68145762.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. Ուկրաինայի զինված ուժերի զինյալների սպանած 300 մարդու մարմին է դուրս բերվել Սուջայից (Կուրսկի մարզ), հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ռուսաստանի քննչական կոմիտեի ռազմական քննչական մարմինների աշխատակից Ալեքսանդր Գլուխարյովին։Նրա խոսքով՝ տարհանումից բացի, օգոստոսի կեսերից մի քանի որոնողական միջոցառումներ են իրականացվել, որոնց ընթացքում հայտնաբերվել և շիրիմից հանվել են ուկրաինացի զինյալների կողմից դաժանաբար սպանված 112 տեղի բնակիչների մարմիններ։«Էքսգումացիայից և տարհանումից հետո մարմինները գրանցել են ռեգիստրում, որտեղ նշվել է, որ դրանք հայտնաբերվել են, նույնականացվել են, թե ոչ։ Դրանից հետո մարմինները որոնողական խմբերը փոխանցում են քաղաքային դիահերձարան։ Կուրսկում, որտեղ աշխատում են Գլխավոր ռազմական քննչական վարչության ներկայացուցիչները, արդեն վերցնում են ԴՆԹ նմուշներ և իրականացնում նույնականացում», – հավելել է գերատեսչության աշխատակիցը։Հիշեցնենք` 2024 թվականի օգոստոսի 6-ի վաղ առավոտյան Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումները ներխուժեցին Կուրսկի մարզ։ Ամենամեծ բնակավայրը, որը նրանք կարողացան իրենց վերահսկողության տակ առնել, Սուջան էր: ՌԴ զորքը կասեցրեց հակառակորդի առաջխաղացումը և սկսեց դուրս մղել տարածաշրջանից։Մարտի սկզբին ՌԴ զինծառայողները լայնածավալ հարձակման անցան Կուրսկի շրջանում և մի քանի օրվա ընթացքում ազատագրեցին ավելի քան 1100 քառակուսի կիլոմետր տարածք: Միայն մարտի 8-14-ը ավելի քան 30 բնակավայր ազատագրվեց, այդ թվում՝ Սուջան։Ապրիլի 26-ին Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցեց Կուրսկի մարզը Ուկրաինայի զինված ուժերից ազատագրելու գործողության ավարտի մասին։Պուտինը զանգել է զինվորականներին և շնորհակալություն հայտնել Կուրսկի մարզն ազատագրելու համար
սուջա
կուրսկ
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/03/95385827_220:0:2949:2047_1920x0_80_0_0_c30dfcb748042a0300cd57a48f43ccab.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սուջա , կուրսկ, դիակ, ռուսաստան, ուկրաինա
սուջա , կուրսկ, դիակ, ռուսաստան, ուկրաինա
Ուկրաինայի ԶՈւ զինյալների սպանած 300 մարդու մարմին է դուրս բերվել Սուջայից
13:08 03.11.2025 (Թարմացված է: 13:10 03.11.2025) Մարմինները հուղարկավորության համար կհանձնվեն հարազատներին։
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. Ուկրաինայի զինված ուժերի զինյալների սպանած 300 մարդու մարմին է դուրս բերվել Սուջայից (Կուրսկի մարզ), հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ռուսաստանի քննչական կոմիտեի ռազմական քննչական մարմինների աշխատակից Ալեքսանդր Գլուխարյովին։
«Կուրսկի մարզում գլխավոր ռազմական քննչական վարչության աշխատանքի ընթացքում սահմանային տարածքից արդեն տարհանվել են խաղաղ բնակիչների մարմինները, նրանց թիվն ընդհանուր առմամբ ավելի քան 300 է։ Նրանք համապատասխանաբար տեղափոխվել են դիահերձարան, հետագայում փորձաքննություններ են իրականացվել և մարմինները հանձնվել են հարազատներին», – պատմել է գործակալության զրուցակիցը։
Նրա խոսքով՝ տարհանումից բացի, օգոստոսի կեսերից մի քանի որոնողական միջոցառումներ են իրականացվել, որոնց ընթացքում հայտնաբերվել և շիրիմից հանվել են ուկրաինացի զինյալների կողմից դաժանաբար սպանված 112 տեղի բնակիչների մարմիններ։
«Էքսգումացիայից և տարհանումից հետո մարմինները գրանցել են ռեգիստրում, որտեղ նշվել է, որ դրանք հայտնաբերվել են, նույնականացվել են, թե ոչ։ Դրանից հետո մարմինները որոնողական խմբերը փոխանցում են քաղաքային դիահերձարան։ Կուրսկում, որտեղ աշխատում են Գլխավոր ռազմական քննչական վարչության ներկայացուցիչները, արդեն վերցնում են ԴՆԹ նմուշներ և իրականացնում նույնականացում», – հավելել է գերատեսչության աշխատակիցը։
Հիշեցնենք` 2024 թվականի օգոստոսի 6-ի վաղ առավոտյան Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումները ներխուժեցին Կուրսկի մարզ։ Ամենամեծ բնակավայրը, որը նրանք կարողացան իրենց վերահսկողության տակ առնել, Սուջան էր: ՌԴ զորքը կասեցրեց հակառակորդի առաջխաղացումը և սկսեց դուրս մղել տարածաշրջանից։
Մարտի սկզբին ՌԴ զինծառայողները լայնածավալ հարձակման անցան Կուրսկի շրջանում և մի քանի օրվա ընթացքում ազատագրեցին ավելի քան 1100 քառակուսի կիլոմետր տարածք: Միայն մարտի 8-14-ը ավելի քան 30 բնակավայր ազատագրվեց, այդ թվում՝ Սուջան։
Ապրիլի 26-ին Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
Վալերի Գերասիմովը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցեց Կուրսկի մարզը Ուկրաինայի զինված ուժերից ազատագրելու գործողության ավարտի մասին։