https://arm.sputniknews.ru/20251103/patmakan-hajreniqi-masin-alievi-hajtararutjuny-nerqin-lsarani-hamar-e-alen-simvonjan-95400689.html
«Պատմական հայրենիքի» մասին Ալիևի հայտարարությունը ներքին լսարանի համար է. Ալեն Սիմոնյան
«Պատմական հայրենիքի» մասին Ալիևի հայտարարությունը ներքին լսարանի համար է. Ալեն Սիմոնյան
Sputnik Արմենիա
ՀՀ ԱԺ նախագահը վստահ է, որ Ալիևի խոսքերի մեջ ռազմատենչ որևէ հայտարարություն չկա։ 03.11.2025, Sputnik Արմենիա
2025-11-03T16:35+0400
2025-11-03T16:35+0400
2025-11-03T16:49+0400
ալեն սիմոնյան
իլհամ ալիև
ադրբեջաներեն
ադրբեջան
հայ-ադրբեջանական
հայաստան
սևան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/11/65930753_83:0:1518:807_1920x0_80_0_0_570fd34f23a353a1753c717779ca7757.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik․ «Պատմական հայրենիքի» մասին Ալիևի հայտարարությունները ներքին լսարանի համար են։ Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր հայտարարել է, որ ադրբեջանցիների վերադարձը ժամանակակից Հայաստան չպետք է վախեցնի հայ ժողովրդին և պետությանը։ Բացի այդ, նա հայտարարել է, որ Սևանա լիճ չկա, կա Գյոյչա անունով լիճ։Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Ալիևի խոսքերի մեջ ռազմատենչ որևէ հայտարարություն չկա։«Նա չի ասում, չէ՞, որ տանկերով է գալու, նա ասում է, որ մեքենաներով է գալու, այսինքն` հարցը պատերազմով չի լուծվելու։ Այսինքն` երբ մենք խոսում ենք Ղարաբաղի բնակիչների վերադառնալու մասին իրենց տներ, մենք տանկերի մասին ենք խոսո՞ւմ»,– կարծում է Սիմոնյանը։Անդրադառնալով Ալիևի հայտարարության մյուս մասին, որտեղ նա փոխել էր Սևանա լճի անունը, ԱԺ նախագահն ասաց. «Շատ վատ է անում, որ անունը փոխում է, սակայն նա իր երկրի համար այդ անունն է տալիս, մենք էլ շատ հաճախ շատ այլ անուններ ենք տալիս»։Հիշեցնենք, որ Ալեն Սիմոնյանն այս թեմայով խոսել էր նաև 2024 թվականի հոկտեմբերի 1–ին։
ադրբեջան
սևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/11/65930753_10:0:1433:1067_1920x0_80_0_0_cec39d4837cbe29aaeb82638031f3194.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ալեն սիմոնյան, իլհամ ալիև, ադրբեջաներեն, ադրբեջան, հայ-ադրբեջանական, հայաստան, սևան
ալեն սիմոնյան, իլհամ ալիև, ադրբեջաներեն, ադրբեջան, հայ-ադրբեջանական, հայաստան, սևան
«Պատմական հայրենիքի» մասին Ալիևի հայտարարությունը ներքին լսարանի համար է. Ալեն Սիմոնյան
16:35 03.11.2025 (Թարմացված է: 16:49 03.11.2025) ՀՀ ԱԺ նախագահը վստահ է, որ Ալիևի խոսքերի մեջ ռազմատենչ որևէ հայտարարություն չկա։
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik․ «Պատմական հայրենիքի» մասին Ալիևի հայտարարությունները ներքին լսարանի համար են։ Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր հայտարարել է, որ ադրբեջանցիների վերադարձը ժամանակակից Հայաստան չպետք է վախեցնի հայ ժողովրդին և պետությանը։ Բացի այդ, նա հայտարարել է, որ Սևանա լիճ չկա, կա Գյոյչա անունով լիճ։
«Ես նորից կրկնեմ միտքս` պատմական փնտրտուքների մեջ ընկնելու դեպքում կարող է այնպես ստացվի, որ ադրբեջանցիներից ինչ–որ մեկն իր հայրենիքը գտնի Ալթայում։ Ավելացնելու ոչինչ չունեմ, բայց այդ հայտարարությունները չեն բխում այն տրամաբանությունից, որ կա։ Միաժամանակ պետք է ասեմ, որ ուղղված է իրենց ներքին լսարանին»,– հայտարարեց նա։
Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Ալիևի խոսքերի մեջ ռազմատենչ որևէ հայտարարություն չկա։
«Նա չի ասում, չէ՞, որ տանկերով է գալու, նա ասում է, որ մեքենաներով է գալու, այսինքն` հարցը պատերազմով չի լուծվելու։ Այսինքն` երբ մենք խոսում ենք Ղարաբաղի բնակիչների վերադառնալու մասին իրենց տներ, մենք տանկերի մասին ենք խոսո՞ւմ»,– կարծում է Սիմոնյանը։
Անդրադառնալով Ալիևի հայտարարության մյուս մասին, որտեղ նա փոխել էր Սևանա լճի անունը, ԱԺ նախագահն ասաց. «Շատ վատ է անում, որ անունը փոխում է, սակայն նա իր երկրի համար այդ անունն է տալիս, մենք էլ շատ հաճախ շատ այլ անուններ ենք տալիս»։