https://arm.sputniknews.ru/20251103/hanrajin-transpvortic-ogtvvogh-935-andz-tuganvel-e-95380789.html
Հանրային տրանսպորտից օգտվող 935 անձ տուգանվել է
Հանրային տրանսպորտից օգտվող 935 անձ տուգանվել է
Sputnik Արմենիա
Քաղաքապետարանի պաշտոնյայի խոսքով՝ տուգանքի որոշումների չեղարկման 100 դիմում է ներկայացվել։ 03.11.2025, Sputnik Արմենիա
2025-11-03T10:43+0400
2025-11-03T10:43+0400
2025-11-03T10:47+0400
երևան
տրանսպորտ
ուղեվարձ
տուգանք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0c/06/69676412_0:60:1601:960_1920x0_80_0_0_8601ae6350055de50acb15026e9d2784.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. Անցած մեկ շաբաթվա ընթացքում հանրային տրանսպորտից օգտվող 935 անձ է տուգանվել։ Այս մասին Երևանի գործակարգավորական խորհրդակցության ժամանակ ասաց Երևանի քաղաքապետարանի Հասարակական կարգի պահպանության ծառայության պետի պաշտոնակատար Ավետ Բաբայանը՝ հավելելով, որ խախտվել է Վարչական իրավախախտումների մասին օրենքը։Ավետ Բաբայանի խոսքով՝ տուգանքի որոշումների չեղարկման 100 դիմում է եղել, որոնցից բավարարվել է 11-ը, իսկ մնացածն անհրաժեշտ իրավական հիմնավորում չեն ներկայացրել։«11–ի պարագայում եղել է վճարման վալիդատորի հետ կապված խնդիր, ինչպես նաև «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ–ն տվել է պարզաբանումներ»,– շարունակեց Բաբայանը։Հիշեցնենք, որ հուլիսի 14–ից ուժի մեջ է մտել հասարակական տրանսպորտի վճարման կարգը խախտելու համար 3-ից 15 հազար դրամ տուգանելու որոշումը։ Հուլիսի 28–ին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը հայտարարեց, որ հասարակական տրանսպորտում ուղևորների վերահսկման նոր համակարգի գործարկման ծրագրային աշխատանքներն այս շաբաթ կավարտվեն, ինչին կհաջորդեն Հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցների համար դասընթացները։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0c/06/69676412_0:0:1601:1200_1920x0_80_0_0_421f74c6308891614acfb7a9fae43c61.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
երևան, տրանսպորտ, ուղեվարձ, տուգանք
երևան, տրանսպորտ, ուղեվարձ, տուգանք
Հանրային տրանսպորտից օգտվող 935 անձ տուգանվել է
10:43 03.11.2025 (Թարմացված է: 10:47 03.11.2025) Քաղաքապետարանի պաշտոնյայի խոսքով՝ տուգանքի որոշումների չեղարկման 100 դիմում է ներկայացվել։
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. Անցած մեկ շաբաթվա ընթացքում հանրային տրանսպորտից օգտվող 935 անձ է տուգանվել։ Այս մասին Երևանի գործակարգավորական խորհրդակցության ժամանակ ասաց Երևանի քաղաքապետարանի Հասարակական կարգի պահպանության ծառայության պետի պաշտոնակատար Ավետ Բաբայանը՝ հավելելով, որ խախտվել է Վարչական իրավախախտումների մասին օրենքը։
«673-ը տուգանքի որոշումն առանց տոմս երթևեկելու համար է, 89 անձ օգտվել է այլ մարդու արտոնությամբ տրված տոմսից, 173-ը վճարային միջոց ունեցել են, բայց չեն վավերացրել»,– մանրամասնեց նա։
Ավետ Բաբայանի խոսքով՝ տուգանքի որոշումների չեղարկման 100 դիմում է եղել, որոնցից բավարարվել է 11-ը, իսկ մնացածն անհրաժեշտ իրավական հիմնավորում չեն ներկայացրել։
«11–ի պարագայում եղել է վճարման վալիդատորի հետ կապված խնդիր, ինչպես նաև «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ–ն տվել է պարզաբանումներ»,– շարունակեց Բաբայանը։
Հիշեցնենք, որ հուլիսի 14–ից ուժի մեջ է մտել հասարակական տրանսպորտի վճարման կարգը խախտելու համար 3-ից 15 հազար դրամ տուգանելու որոշումը։ Հուլիսի 28–ին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը հայտարարեց, որ հասարակական տրանսպորտում ուղևորների վերահսկման նոր համակարգի գործարկման ծրագրային աշխատանքներն այս շաբաթ կավարտվեն, ինչին կհաջորդեն Հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցների համար դասընթացները։