00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Վահե Հովհաննիսյան
«Կլիներ նույնը՝ առանց զոհերի» Փաշինյանի հայտարարությունն ապացուցեցին հրապարակված փաստաթղթերը․ Վահե Հովհաննիսյան
09:05
9 ր
Մեսրոպ Առաքելյան
Անտրամաբանական է 63 տարեկանում բիսնես սկսելու հայտարարությունը․ Մեսրոպ Առաքելյան
09:16
9 ր
Ուղիղ եթեր
09:27
9 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:04
45 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Աբովյան համայնքի նախկին ղեկավարը վերականգնել է համայնքին պատճառված 261 մլն դրամի վնասը

© Photo : official site of Kotayk administrationԿարապետ Գուլոյան
Կարապետ Գուլոյան - Sputnik Արմենիա, 1920, 03.11.2025
Բաժանորդագրվել
Կարապետ Գուլոյանը գործարար Գագիկ Ծառուկյանի փեսան է, ԱԺ նախկին պատգամավոր Մուրադ Գուլոյանի որդին։
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik․ Աբովյան համայնքի նախկին ղեկավար Կարապետ Գուլոյանը նախաքննության ընթացքում վերականգնել է համայնքին պատճառած 261 մլն դրամի վնասը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն։
Կոմիտեից նշում են, որ Գուլոյանը մեղադրվում է 65 հողատարածքներ ապօրինի օտարելու և փողերի լվացման մեջ, և նրա նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով` պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնեական կեղծիքի, հրապարակային սակարկությունների անցկացման կարգը չարամտորեն խախտելու հատկանիշներով։
«Նախաձեռնված վարույթի շրջանակում հիմնավորվել է, որ նա 2008–2015 թթ. ընթացքում իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ և համայնքի վարչական սահմաններում գտնվող բնակավայրերի ընդհանուր օգտագործման 65 հողատարածքները, այդ թվում՝ հրապարակները, ճանապարհները, զբոսայգիները, պուրակներն ու գործառնական նշանակություններով տարածքներն ուղղակի վաճառքով կամ կեղծ աճուրդների միջոցով օտարել տարբեր ֆիզիկական անձանց, որի հետևանքով քաղաքացիները զրկվել են համայնքապատկան հողատարածքներից օգտվելու հնարավորությունից»,– ասված է հաղորդագրությունում:
Ըստ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի` այդ հողատարածքները օտարելու ընթացքում Կարապետ Գուլոյանը մի շարք դեպքերում չարամտորեն խախտել է հրապարակային սակարկությունների անցկացման կարգը, ինչպես նաև Աբովյանի քաղաքապետարանի պաշտոնատար անձի հետ համատեղ կատարել պաշտոնեական կեղծիքներ, մասնավորապես ստորագրել և հաստատել է հողատարածքները աճուրդ վաճառքով օտարելու վերաբերյալ կազմված բազմաթիվ կեղծ արձանագրություններ։
Բացի այդ, իր հետ փոխկապակցված անձանց հետ նախնական համաձայնությամբ Կարապետ Գուլոյանն օրինականացրել է հանցավոր գործունեության հետևանքով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքերը (հողատարածքներ)՝ ձևական գործարքների կնքմամբ դրանց նկատմամբ փաստացի ձեռք բերելով սեփականության իրավունք։
Կոմիտեից նշում են նաև Գալոյանի նկատմամբ որպես համակցված այլընտրանքային խափանման միջոցներ են կիրառվել 40 մլն դրամի գրավն ու ՀՀ–ից բացակայելու արգելքը։
Գուլոյանի ու ևս 3 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Հիշեցնենք` Կարապետ Գուլոյանը գործարար Գագիկ Ծառուկյանի փեսան է, ԱԺ նախկին պատգամավոր Մուրադ Գուլոյանի որդին։
Բյուրեղավան համայնքի ղեկավարին մեղադրանք է ներկայացվել. նրա պաշտոնավարումը կասեցվել է
Լրահոս
0