https://arm.sputniknews.ru/20251103/usanvoghneri-het-bph-voreve-ashkhatakic-chi-eghel-manramasner-tavushum-avtvobusi-vtari-masin-95409402.html
Ուսանողների հետ ԲՊՀ որևէ աշխատակից չի եղել․ մանրամասներ Տավուշում ավտոբուսի վթարի մասին
Ուսանողների հետ ԲՊՀ որևէ աշխատակից չի եղել․ մանրամասներ Տավուշում ավտոբուսի վթարի մասին
Sputnik Արմենիա
Այցը դեպի Տավուշի մարզ կազմակերպել էր համալսարանի ուսանողական խորհուրդը։ 03.11.2025, Sputnik Արմենիա
2025-11-03T18:02+0400
2025-11-03T18:02+0400
2025-11-03T18:08+0400
վալերի բրյուսովի անվան պետական համալսարան
ավտովթար
ուսանող
տուժածներ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/02/95372942_0:11:1030:590_1920x0_80_0_0_fd2466110fe7597f6193c9e512d2e7b6.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի - Sputnik. Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանի (ԲՊՀ) ուսանողների այցը Տավուշի մարզ կազմակերպել էր ուսանողական խորհուրդը, նրանց հետ համալսարանի որևէ աշխատակից չի եղել։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ԲՊՀ հանրային կապերի բաժնի պետ Աննա Այվազյանը։Ավելի վաղ հայտնել էինք, որ Հաղարծին վանական համալիրի մոտակայքում ավտոբուս էր կողաշրջվել, որտեղ եղել էին ԲՊՀ ուսանողները։Նա ընդգծեց, որ բարեբախտաբար ուսանողներից որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում ու շատերն այսօր նույնիսկ դասի էին գնացել։Հիշեցնենք, որ դեպքը տեղ էր ունեցել նոյեմբերի 2-ին, ժամը 15։00-ի սահմաններում։ Կողաշրջված ավտոբուսում մոտ 50 անձ է եղել, նրանցից 30-ը տեղափոխվել էին տարբեր հիվանդանոցներ, մեկի առողջական վիճակը գնահատվում էր կայուն ծանր։ Նույն օրը 20 անձ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս էին գրվել հիվանդանոցներից։ Նոյեմբերի 3-ի դրությամբ արդեն 3 անձ է գտնվում հիվանդանոցում, նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/02/95372942_115:0:915:600_1920x0_80_0_0_d903d2d7af110d0635177c343621221d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վալերի բրյուսովի անվան պետական համալսարան, ավտովթար, ուսանող, տուժածներ
վալերի բրյուսովի անվան պետական համալսարան, ավտովթար, ուսանող, տուժածներ
Ուսանողների հետ ԲՊՀ որևէ աշխատակից չի եղել․ մանրամասներ Տավուշում ավտոբուսի վթարի մասին
18:02 03.11.2025 (Թարմացված է: 18:08 03.11.2025) Այցը դեպի Տավուշի մարզ կազմակերպել էր համալսարանի ուսանողական խորհուրդը։
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի - Sputnik. Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանի (ԲՊՀ) ուսանողների այցը Տավուշի մարզ կազմակերպել էր ուսանողական խորհուրդը, նրանց հետ համալսարանի որևէ աշխատակից չի եղել։ Այս մասին
Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ԲՊՀ հանրային կապերի բաժնի պետ Աննա Այվազյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հաղարծին վանական համալիրի մոտակայքում
ավտոբուս էր կողաշրջվել, որտեղ եղել էին ԲՊՀ ուսանողները։
«Այցի ժամանակ 5 ավտոբուս է եղել, ընդհանուր՝ 250 ուսանող։ Գիտաճանաչողական այց էր կազմակերպել համալսարանի ուսխորհուրդը, նրանց հետ համալսարանի աշխատակիցներից որևէ մեկը չի եղել։ Ուսանողները սկզբում գնացել էին Հաղարծին, հետո պետք է Պարզ լիճ գնային, բայց չեն հասցրել»,- նշեց Այվազյանը։
Նա ընդգծեց, որ բարեբախտաբար ուսանողներից որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում ու շատերն այսօր նույնիսկ դասի էին գնացել։
Հիշեցնենք, որ դեպքը տեղ էր ունեցել նոյեմբերի 2-ին, ժամը 15։00-ի սահմաններում։ Կողաշրջված ավտոբուսում մոտ 50 անձ է եղել, նրանցից 30-ը տեղափոխվել էին տարբեր հիվանդանոցներ, մեկի առողջական վիճակը գնահատվում էր կայուն ծանր։ Նույն օրը 20 անձ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս էին գրվել հիվանդանոցներից։ Նոյեմբերի 3-ի դրությամբ արդեն
3 անձ է գտնվում հիվանդանոցում, նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության։